Լեոնիդ Ստուկանով

Լեոնիդ Ալեքսանդրովիչ Ստուկանով (ռուս.՝ Леонид Александрович Стуканов, հունվարի 28, 1947(1947-01-28), Ստորին Սաքսոնիա, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա - մայիսի 16, 1998(1998-05-16), Տագանրոգ, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուս նկարիչ, մանկավարժ[1][2]։

Լեոնիդ Ստուկանով
Ծնվել էհունվարի 28, 1947(1947-01-28)
ԾննդավայրՍտորին Սաքսոնիա, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա
Վախճանվել էմայիսի 16, 1998(1998-05-16) (51 տարեկան)
Մահվան վայրՏագանրոգ, Ռոստովի մարզ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌոստովի գեղարվեստի ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
Ժանրգրաֆիկա
 Leonid Stukanov Վիքիպահեստում

Կենսագրություն

Լեոնիդ Ստուկանովը ծնվել է 1947 թվականի հունվարի 28-ին Նորդբուրգում, ուր նրա մորը քշել էին գերմանացիները Տագանրոգի բռնազավթման ժամանակ։ 1949 թվականին մոր հետ միասին վերադարձել է Տագանրոգ։

1954 թվականին ընդունվել է հանրակրթական դպրոց։ Ութերորդ դասարանն ավարտելուց հետո երկու տարի սովորել է ուսումնարանում՝ ստանալով ռադիոմոնտաժողի մասնագիտություն։

Մի քանի տարի սովորել է Կոմբայնների գործարանին կից մշակույթի պալատի կերպարվեստի ստուդիայում՝ Վալենտինա Ռուսոյի մոտ[3]։

Ռոստովի Մ. Գրեկովի անվան գեղարվեստի ուսումնարան կարողացել է ընդունվել միայն երրորդ փորձից[4] և այնտեղ սովորել է 1964 թվականից մինչև 1968 թվականը՝ ավարտելով գեղանկարչական-մանկավարժական բաժինը (Պ. Չերենովի դասարան)[5]։ Ուսումնարանում Ստուկանովը համարվել է լավագույն նկարիչ[5]։ Դասավանդողներից ոմանք նրան նույնիսկ կասկածել են հիպերռեալիզմի հանդեպ հակում ունենալու մեջ[5]։

Ռոստովի գեղարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո իր ընկեր-համակուրսեցիներ Ալեքսանդր Ժդանովի, Վ. Սոբկոյի և Լեոնիդ Պուզինի հետ միասին ուղարկվել է Վորոնեժ, աշխատել Նովայա Ուսմանի գեղանկարչության-ձևավորման արվեստանոցում[5]։

Վերադառնալով Տագանրոգ՝ Լեոնիդ Ստուկանովը մի որոշ ժամանակ աշխատել է Կոմբայնների գործարանին կից մշակույթի պալատի կերպարվեստի ստուդիայում[3]։

Վլադիմիր Լեշչենկոն, Ալեքսանդր Ժդանովը և Լեոնիդ Ստուկանովը, Մոսկվա, 1984 թվական

1969 թվականից մինչև 1997 թվականը Լեոնիդ Ստուկանովը դասավանդել է Տագանրոգի մանկական գեղարվեստի դպրոցում[6]։ Դաստիարակել է բազմաթիվ նկարիչների, որոնց թվում են եղել Յուրի Շաբելնիկովը, Նատալյա Դուրիցկայան, Նադեժդա Շվեցը, Յուրի Ֆեսենկոն, Վասիլի Սլեպչենկոն[7][8]։

Լեոնիդ Ստուկանովն իր ուսուցիչ է համարել Ալեքսանդր Ժդանովին, որի հետ սովորել է մի խմբում Ռոստովի գեղարվեստի ուսումնարանում, ընկերություն է արել երկար տարիներ և նամակագրություն է պահպանել Ժդանովի՝ 1987 թվականին Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո[9][10]։ Ընկերները Ստուկանովին կոչել են Կոմս (ռուս.՝ Граф)[11]։ Այդ անունը հորինել էր Ալեքսանդր Ժդանովը դեռ ուսանողական տարիներին[5]։ Լեոնիդ Ստուկանովը սիրել է երաժտություն, նվագել է փողային նվագախմբում[12]։

1988 թվականին Լեոնիդ Ստուկանովը մասնակցել է «Արվեստ կամ մահ» (ռուս.՝ «Искусство или смерть») միության ցուցահանդեսներին («Մեկօրյա ցուցահանդես» (ռուս.՝ «Однодневная выставка», «Жупел»)[13][14]։ Պաշտոնապես չլինելով «Արվեստ կամ մահ» միության անդամ՝ Լեոնիդ Ստուկանովը, մասնակցելով ցուցահանդեսներին, սատարել է իր երիտասարդ աշակերտներին ու գործընկերներին և նրանց շրջանում ունեցել բարձր հեղինակություն[7][15]։

Լեոնիդ Ստուկանովի կենդանության օրոք կազմակերպվել է երկու անհատական ցուցահանդես Տագանրոգի Անտոն Չեխովի անվան թատրոնում (1987) և Տագանկայի թատրոնում (1992)[16]։ Տագանրոգի գեղարվեստի թանգարանի հավաքածուում պահվում է Ստուկանովի ութ աշխատանք[17]։

Լեոնիդ Ստուկանովը զոհվել է չպարզված հանգամանքներում 1998 թվականի մայիսի 16-ին[18]. նա սպանվել է իր արվեստանոցում։ Քրեական գործը մնացել է չբացահայտված։ Լեոնիդ Ստուկանովը թաղվել է Տագանրոգում՝ Նիկոլաևյան գերեզմանատանը։

Հավաքածուներ, որտեղ գտնվում են նկարչի աշխատանքները

Անհատական ցուցահանդեսներ

  • 1987 – «Լեոնիդ Ստուկանով», Տագանրոգի Անտոն Չեխովի անվան դրամատիկական թատրոն, Տագանրոգ[18]
  • 1992 – «Լեոնիդ Ստուկանով», Տագանկայի թատրոն, Մոսկվա[18]
  • 1998 – «Լեոնիդ Ստուկանով», Անտոն Չեխովի անվան գրադարանի ցուցասրահ, Տագանրոգ
  • 2010 – «Լեոնիդ Ստուկանով, Վյաչեսլավ Ուշենին, Վիկտոր Պալկո», Ռուսաստանի նկարիչների միության ցուցասրահ, Տագանրոգ[22][23]
  • 2017 – «Կոմս» (ռուս.՝ Граф), ZHDANOV պատկերասրահ, Դոնի Ռոստով[24][25][26][27][28]

Խմբակային ցուցահանդեսներ

  • 1988 – «Մեկօրյա ցուցահանդես» (ռուս.՝ «Однодневная выставка», «Прибой» գործարանի մշակույթի պալատ, Տագանրոգ
  • 1988 – «Жупел», Նկարիչների միության ցուցասրահ Գորկու փողոցում, Դոնի Ռոստով[29]
  • 1996 – Տագանրոգի նկարիչների ցուցահանդես, Ռուսաստանի նկարիչների միության ցուցասրահ, Տագանրոգ
  • 1996 – Տագանրոգի նկարիչների ցուցահանդես, Ռուսաստանի նկարիչների միության ցուցասրահ, Տագանրոգ
  • 1997 – Տագանրոգի նկարիչների ցուցահանդես, Ռուսաստանի նկարիչների միության ցուցասրահ, Տագանրոգ
  • 1998 – Տագանրոգի նկարիչների ցուցահանդես, Անտոն Չեխովի անվան գրադարանի ցուցասրահ, Տագանրոգ
  • 2006 – «О времени, о мире, о родной земле», Տագանրոգի գեղարվեստի թանգարան, Տագանրոգ
  • 2007 – «Донское наследие», Պետական պատմական թանգարան, Մոսկվա[30]
  • 2008 – «М — Ж», Ժամանակակից կերպարվեստի թանգարան Դմիտրովսկայայում, Դոնի Ռոստով
  • 2008 – «Մահկանացուի մասին արվեստում։ Նիկոլայ Կոնստանտինովի հիշատակին» (ռուս.՝ «О смертном в искусстве. Памяти Николая Константинова»), М-պատկերասրահ, Դոնի Ռոստով[31][32][33]
  • 2008 – Օ․ Սուխոդոլսկու պատկերասրահի հավաքածուից (ռուս.՝ «Из собрания Галереи О. Суходольского»), Ռուսաստանի նկարիչների միության ցուցասրահ, Տագանրոգ
  • 2009 – ««Արվեստ կամ մահ» միություն, Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարան, Մոսկվա[7]
  • 2015 – «Սև գույն» (ռուս.՝ «Чёрный свет»), Ժամանակակից կերպարվեստի թանգարան Դմիտրովսկայայում, Դոնի Ռոստով[34][35]
  • 2016 – «Գավառական սյուիտ» (ռուս.՝ «Провинциальная сюита»), Ժամանակակից կերպարվեստի թանգարան Դմիտրովսկայայում, Դոնի Ռոստով[36][37]
  • 2019 – «Չամփոփելով արդյունքները․․․» (ռուս.՝ «Не подводя итоги...»), Տագանրոգի գեղարվեստի թանգարան, Տագանրոգ[38]
  • 2019 – «Հիշում ենք» (Լ․ Ստուկանով, Վ. Դմիտրիև, Վ. Օռլով, Ն. Լիմանենկո, Վ. Պրոտոպոպով և այլք, ռուս.՝ «Помним»), Ռուսաստանի նկարիչների միության ցուցասրահ, Տագանրոգ[39][40]

Առավել հայտնի աշակերտներ

  • Յուրի Հակոբյանց (1978), նկարիչ[41][42]
  • Ալեքսեյ Ադամով (1971), ռուս նկարիչ
  • Վլադիմիր Բարանովսկի, ռուս նկարիչ
  • Վլադիմիր Վելտման (1959), ռուս նկարիչ
  • Նատալյա Դուրիցկայա (1960), ռուս նկարչուհի[43]
  • Վալերի Պոլիենկո (1974), ռուս ռեժիսոր, բանաստեղծ-երգահան, կոմպոզիտոր, պրոդյուսեր
  • Վլադիսլավ Պրոտոպոպով (1961-2015), ռուս նկարիչ, մանկավարժ[44][45]
  • Վասիլի Սլեպչենկո (1960-1991), ռուս նկարիչ[46]
  • Յուրի Ֆեսենկո (1955), ռուս նկարիչ[7][8]
  • Յուրի Շաբելնիկով (1959), ռուս նկարիչ[8]
  • Նադեժդա Շվեց (1958), ռուս նկարչուհի, Ուկրաինայի վաստակավոր նկարչուհի, Խարկովի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր նկարչուհի[8]
  • Ալեքսեյ Յակովլև (1974), ռուս նկարիչ, մանկավարժ[47][48]

Հիշատակ

«Կոմսից հետո» ցուցահանդեսի ազդագիր

Պատկերասրահ

Ծանոթագրություններ