Լեոնարդու Ժարդիմ

պորտուգալացի ֆուտբոլիստ

Խոսե Լեոնարդու Նունես Ալվես Սուսա Ժարդիմ[1] (պորտ.՝ José Leonardo Nunes Alves Sousa Jardim, օգոստոսի 1, 1974(1974-08-01), Բարսելոնա (Վենեսուելա), Վենեսուելա), պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ, որը առավել հայտնի է դարձել 2014-2018 թվականներին ֆրանսիական «Մոնակո» ակումբը գլխավորելու ընթացքում։

Լեոնարդու Ժարդիմ
պորտ.՝ José Leonardo Nunes Alves Sousa Jardim
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 1, 1974(1974-08-01) (49 տարեկան)
ԾննդավայրԲարսելոնա (Վենեսուելա), Վենեսուելա
Քաղաքացիություն Պորտուգալիա
Մայրենի լեզուպորտուգալերեն
Մասնագիտությունֆուտբոլային մարզիչ
 Leonardo Jardim Վիքիպահեստում

Մարզչական կարիերա

Ժարդիմը ծնվել է Վենեսուելայի Անսոատեգի նահանգի Բարսելոնա քաղաքում, նրա ծնողները պորտուգալիայից են, որտեղ ավելի ուշ տեղափոխվել է ինքը՝ Լեոնարդոն։ 2001 թվականին՝ 27 տարեկան հասակում նա սկսել է իր մարզչական կարիերան՝ որպես պորտուգալական «Դեպորտիվո դե Կամաս» ակումբի մարզչի օգնական[2][3]։

Դրանից հետո Ժարդիմը նշանակվել է «Շավես» ակումբի գլխավոր մարզիչ, որի հետ նա ընդգրկվել է Պորտուգալիայի երկրորդ լիգա 2007/08 մրցաշրջանում։ 2009 թվականի ամռանը մեկ այլ պորտուգալական ակումբ՝ Բեյրա-Մարը, հետաքրքրված է եղել Լեոնարդ Ժարդիմի ծառայություններով, որում Ժարդիմը հետագայում աշխատել է 2 տարի՝ իր աշխատանքի ընթացքում կրկին առաջխաղացում վաստակելով, բայց այս անգամ բարձրագույն խմբում[4][5]։

«Բրագա»

2011 թվականի մայիսին Ժարդիմը նշանակվել է «Բրագայի» գլխավոր մարզիչ՝ փոխարինելով «Սպորտինգ» մեկնած Դոմինգոս Պասիենցիային։ 2011/12 մրցաշրջանի ավարտին ակումբը գրավել է 3-րդ տեղը և իրավունք ստացել մասնակցելու Չեմպիոնների լիգային։ Մասնագետը 15 հանդիպման ընթացքում թիմի հետ նվաճել է ռեկորդային հաղթանակների շարքը։ Սակայն մրցաշրջանի ավարտին Ժարդիմը հրաժարական է տվել «Բրագայի» նախագահ Անտոնիո Սալվադորի հետ կոնֆլիկտի պատճառով[6][7]։

«Օլիմպիակոս»

2012 թվականի հունիսի 5-ին Ժարդիմը ստանձնել է հունական «Օլիմպիակոս» ակումբը՝ ակումբի հետ կնքելով երկամյա պայմանագիր և փոխարինելով ընտանեկան պատճառներով պաշտոնանկ եղած Էռնեստո Վալվերդեին[8][9]։ Եվս մեկ անգամ, նրա մարզած ակումբը ռեկորդ է սահմանել՝ 17 խաղում անընդմեջ չպարտվելով։ 2013 թվականի հունվարի 19-ին պորտուգալացին անհայտ պատճառներով խզել է պայմանագիրը «կարմիր-սպիտակների» հետ[10]։ Ժարդիմի հեռանալուց հետո ակումբը դարձել է Հունաստանի չեմպիոն և գավաթակիր։

Սպորտինգ

2013 թվականի մայիսի 20-ին հայտարարվել է, որ Ժարդիմը նշանակվել է Լիսաբոնի «Սպորտինգի» նոր գլխավոր մարզիչ։ Ժարդիմի գլխավորությամբ «Սպորտինգին» հաջողվել է 2009 թվականից ի վեր առաջին անգամ վերադառնալ Չեմպիոնների լիգայի մրցաշար՝ առաջնությունում զբաղեցնելով 2-րդ տեղը՝ առաջատար «Բենֆիկային» հետ ունենալով յոթ միավորով[11][12]։

«Մոնակո»

2014 թվականի հունիսի 6-ին պորտուգալացին ստանձնել է «Մոնակոյի» մարզչի պարտականությունը՝ ստորագրելով երկամյա պայմանագիր[13]։

Ժարդիմի գլխավորությամբ առաջին երկու մրցաշրջաններում «Մոնակոն» ցուցադրել է բավականին վստահ խաղ՝ երկու անգամ դառնալով Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակիր[14]։ Ժարդիմի երրորդ մրցաշրջանը «Մոնակոյի» համար հաղթական էր. թիմը 17 տարվա մեջ առաջին անգամ նվաճել է Ֆրանսիայի առաջնության տիտղոսը և սենսացիոն կերպով հասել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ պարտվելով «Յուվենտուսին»։ Ժարդիմը մրցաշրջանի ավարտին Ֆրանսիայում ճանաչվել է տարվա մարզիչ[15][16][17][18]։

2018 թվականի հոկտեմբերի 11-ին ակումբի պաշտոնական կայքը հայտարարել է մասնագետի հեռացման մասին թիմի անբավարար արդյունքների պատճառով։ Լիգա 1-ում կայացած 9 տուրից հետո թիմը միայն վեց միավորով գտնվում էր դուրս մնալու գոտում[19][20]։ Չեմպիոնների լիգայում երկու տուրից հետո թիմը մեկ միավոր չուներ հաշվին՝ պարտվելով երկու հանդիպումներում էլ ընդհանուր 1:5 հաշվով։ Ժարդիմին փոխարինել է Թիերի Անրին՝ պայմանագիր կնքելով «Մոնակոյի» հետ մինչև 2021 թվականի ամառը[21][22]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնարդու Ժարդիմ» հոդվածին։