Լեհաստանի ազգային գրադարան
Լեհաստանի ազգային գրադարան (լեհ.՝ Biblioteka Narodowa w Warszawie), Լեհաստանի խոշորագույն հետազոտական գրադարան, որը ենթակա է Մշակույթի և ազգային ժառանգության նախարարությանը։ Գրադարանը գտնվում է Վարշավայում։ Հատուկ ֆոնդը պահպանվում է Կրասինսկի ամրոցում։ Լեհաստանի ազգային գրադարանը պարտադիր ստանում է նմուշ բոլոր հրատարակություններից, որոնք լույս են տեսնում Լեհաստանում։ Բացի Վարշավայի գրադարանից, ազգայինի կարգավիճակ ունի նաև Կրակովի Յագելոնյան համալսարանի գրադարանը։
![]() | |
Երկիր | ![]() |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան |
Հիմնվել է | մարտի 1, 1928 և 1928[2] |
Տեղադրություն | Վարշավա |
Այլ տվյալներ | |
Տնօրեն | Թոմաշ Մակովսկի |
Կայք | bn.org.pl(լեհ.) և bn.org.pl/en(անգլ.) |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/24/Warszawa-Biblioteka_Narodowa.jpg/300px-Warszawa-Biblioteka_Narodowa.jpg)
Պատմություն
Լեհաստանի առաջին ազգային գրադարանը հիմնադրվել է 18-րդ դարում։ Այն հիմնադրել են եպիսկոպոս Զալուսկի եղբայրները[3] և ներառում էր նմուշներ Յան 3-րդ Սոբեսկու հավաքածուից, որն էլ ստացել էին նրա թոռնուհի դքսուհի Մարիա Կարոլինա Սոբեսկուց։ 1774 թվականին Զալուսկիների գրադարանը տեղափոխվեց Ազգային կրթության հանձնաժողով։ Լեհաստանի երկրորդ բաժանման ժամանակ Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդի զորքերը բռնագրավեցին Զալուսկիների հավաքածուն և ուղարկեցին այն Սանկտ Պետերբուրգ, որտեղ Կայսերական հանրային գրադարանի հիմնադրման ժամանակ մաս կազմեցին 1795 թվականին[4][5][6]։ Անխնա օգտագործման, Ռուսաստան տեղափոխման պատճառով հավաքածուի մի մասը կորավ, գողացվեց և կամ ոչնչացավ[4][5]։ Ըստ պատմաբան Յոախիմ Լելեվելի՝ Զալուսկիների գրքերը «հնարավոր էր զամբյուղով գնել Գրոդնոյում»[5]։
1918 թվականին Լեհաստանում անկախության վերահաստատումից հետո չկար կենտրոնական հաստատություն, որը ծառայեր որպես ազգային գրադարան։ 1928 թվականի փետրվարի 24-ին նախագահ Իգնացի Մոսցիցկու հրամանագրով Ազգային գրադարանն ստեղծվեց ժամանակակից տեսքով[7]։ Այն բացվեց 1930 թվականին և սկզբնապես ուներ 200 հազար նմուշ օրինակ։ Գրադարանի ծավալն արագորեն ընդլայնվում էր։ Այսպես՝ 1932 թվականին նախագահ Մոսցիցկին Վիլյանուվյան պալատ-թանգարանի բոլոր գրքերը և ձեռագրերը նվիրաբերեց գրադարանին, Ստանիսլավ Կոստկա Պոտոցկու հավաքածուից 40 հազար կտոր գիրք և 20 հազար նկար։
Կառուցվածք
- Գրադարան
- Ազգային գրադարանի մատենագիտական ինստիտուտ
- Գրքի և ընթերցողների ինստիտուտ
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
- Biblioteka Narodowa (լեհ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեհաստանի ազգային գրադարան» հոդվածին։ |