Լա Յանա
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Լա Յանա գերմ.՝ La Jana | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 24, 1905(1905-02-24)[1] |
Ծննդավայր | Mauer, Վիեննա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | մարտի 13, 1940(1940-03-13)[1] (35 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Նացիստական Գերմանիա[2] |
Գերեզման | Դալեմի անտառային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
![]() |
Լա Յանա (գերմ.՝ La Jana, փետրվարի 24, 1905(1905-02-24)[1], Mauer, Վիեննա, Ավստրո-Հունգարիա - մարտի 13, 1940(1940-03-13)[1], Բեռլին, Նացիստական Գերմանիա[2], իսկական անունը`Հենրիետա Մարգարետե Հիբել գերմ.՝ Henriette Margarethe Hiebel), համր կինոյի ավստրո-գերմանացի դերասանուհի և պարուհի[3]։
Հենրիետա Մարգարետե Հիբել ծնվել է 1905 թվականի փետրվարի 24-ին, Մաուերում վիեննացի ոսկերիչի ընտանիքում։ Վաղ տարիքում ծնողների հետ տեղափոխվել Է Մայնի Ֆրանկֆուրտ։ Սովորել է երգել, զբաղվել է տեղի օպերայի պարային խմբում։
Լա Յանայի կեղծանվան ներքո 1913-1940 թվականներին որպես պարուհի նա նկարահանվել է ֆիլմերում։ 1913 թվականից որպես պարուհի հանդես է եկել նաև Ֆրանկֆուրտի օպերայի և բալետի թատրոնի մանկական բալետում։ 1924 թվականից հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում և Ավստրիայում։ Հյուախաղերը շարունակել է նաև 1934-1937 թվականներին՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Անգլիայում և Շոտլանդիայում[4]։ 1938 թվականին նկարահանվել է «Հնդկական դամբարան» ֆիլմում, որտեղ մարմնավորել է Զետա տաճարի պարուհի Ինդիրայի դերը[5]։
Լա Յանան երբեք ամուսնացած չէ եղել և երեխաներ չուներ։ Նա մահացել է թոքաբորբից 1940 թվականի մարտի 13-ին, Վիլմերսդորֆ քաղաքում, 35 տարեկան հասակում։Նրան թաղել են Բեռլինի Դահլեմ շրջանում գտնվող Անտառային գերեզմանատանը։ Վերջին կինոնկարի պրեմիերան` Լա Յանայի մասնակցությամբ« Ռիո դե Ժանեյրոյի աստղը », տեղի է ունեցել նրա մահից մեկ շաբաթ անց։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Յանա» հոդվածին։ |
|