Լաքադիվա ծով, Հնդկական օվկիանոսի ծայրամասում գտնվող ծով, Հինդուստան թերակղզու հարավարևմտյան մասի, Շրի Լանկայի, Լաքադիվյան և Մալդիվյանկղզիների միջև։ Հարավային կետը Ադդու օղակակղզի է։ Մակերեսը 786 հազար կմ2 է, միջին խորությունը՝ 1929 մետր, ամենախորը՝ 4131 մետր։ Ծովի կենտրոնական մասը արևմուտքից եզերվում է Մալդիվյան լեռնաշղթայով, հյուսիս-արևելքից՝ մայրցամաքային լանջերով։ Ափամերձ ծանծաղ ջրերը ավազի մեջ են, խորջրյա մասը՝ կրաքարային տիղմ է։ Կան բազմաթիվ կորալային խութեր։ Հնդկաստանի հիմնական արդյունաբերական շրջանն է (ձկներ, ծովախեցգետիններ, լանգուստներ)։
Ջրի ջերմաստիճանը տարվա ընթացքում գրեթե հաստատուն է, ամռանը լինում է մոտ 26-28 °C, իսկ ձմռանը` 25 °C: Աղիությունը կենտրոնական և հյուսիսային մասերում 34‰ է, իսկ հարավում՝ 35,5‰: Ափերը հիմնականում ավազոտ են, բայց ավելի խորը տեղերում դրանք ծածկված են տիղմով։ Ծովում կան բազմաթիվ կորալային խութեր, Լաքադիվյան կղզիներում, որը օղակակղզիների խումբ է, կա կորալների 105 տեսակ[2][3]։