Լափանղուր
- Հոդված
- քննարկում
Գյուղ | |||
---|---|---|---|
Լափանղուր | |||
վրաց.՝ ლაფანყური | |||
Երկիր | Վրաստան | ||
Մխարե | Կախեթի մարզԿախեթի մարզ | ||
Շրջան | Թելավի շրջան | ||
Հիմնադրված է | 1905 թ. | ||
Մակերես | 1,26 կմ² | ||
ԲԾՄ | 904 մ | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Խոսվող լեզուներ | վրացերեն | ||
Բնակչություն | 620 մարդ (2014) | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 2210 | ||
Լափանղուր (վրաց.՝ ლაფანყური), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Կախեթի մարզի Թելավի շրջանում։
Ենթադրվում է, որ անվանումը եկել է համուն գործարանից, որը գտնվում էր Լափանղուր կիրճում։
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 904 մետր բարձրության վրա։ Շրջկենտրոն և մարզկենտրոն Թելավից հեռու է 36 կմ։
Գյուղի պատմական հուշարձանները կենդանի վկայություն են տալիս դարեր առաջ այս տարածքի զարգացված լինելու մասին։ Լապոտա կիրճի վրա թշնամիների զանգավածային հարձակումների արդյունքում բնակավայրի բնակիչները լքել են այն։
20-րդ դարում այստեղ են բնակություն հաստատել հիմնականում Արագվիի և Իորիի փշավները։ Իորիի փշավները լավ տեղեկացված էին Լոպոտա կիրճից, քանի որ այստեղ էին արածեցնում իրենց անասուններին։
Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 620 մարդ[1]։
Գյուղը շրջկենտրոն Թելավի հետ կապված է ավտոխճուղով։ Շրջանի տարածքով երկաթուղին չի անցնում, այն հեռու է գտնվում Սև ծովի նավահանգիստներից։
Ամենամոտ օդանավակայանը գտնվում է շրջկենտրոնում։ Այն ունի տեղական նշանակություն։