Լատիշներ
Լատիշներ (լատիշ. latvieši, ինքնանվանումը՝ լատվիեշ), ազգ, Լատվիայի հիմնական բնակչությունը։ Ապրում են նաև Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, Գերմանիայում, Բրազիլիայում, Իռլանդիայում, Ավստրալիայում, Ռուսաստանում։ Խոսում են լատիշերեն։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dd/Latvian_song_festival_by_Dainis_Matisons%2C_2008.jpg/225px-Latvian_song_festival_by_Dainis_Matisons%2C_2008.jpg)
Հավատացյալ լատիշները հիմնականում տարբեր հոսանքների բողոքականներ են, Լատգալիայում ՝ կաթոլիկներ։ Լատիշների էթնիկական հիմքը կազմել են լատգալները և նրանց ազգակից սյոլերը, զեմգալները և կորսերը, որոնց նախնիները դեռևս նեոլիթում (մթա 2-րդ հազարամյակի սկիզբ) հարավից թափանցել են այժմյան Լատվիայի տարածքը, աստիճանաբար անցել հյուսիս և դուրս մղել կամ իրենց ձուլել մերձբալթյան-ֆիննական ցեղերին։ Լատիշական ազգության առաջացումն սկսվել է 1-ին հազարամյակում և ավարտվել 17-րդ դարում։
Լատիշներն ստեղծել են հարուստ նյութական և հոգևոր մշակույթ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 497)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատիշներ» հոդվածին։ |