Լապաչո

Լապաչո կամ Տահեբո, բուսական թեյ, որը պատրաստված է Պաու Դարկո ծառի[1] ներքին կեղևից։

Պաու Դարկո ծառը

Լապաչոն կիրառվում է բուսական դեղորայքում, Հարավային և Կենտրոնական Ամերիկայի որոշ բնիկ ժողովուրդների կողմից, մի շարք հիվանդություններ բուժելու համար, այդ թվում՝ վիրուսային հիվանդություններ, ջերմություն և ստամոքսի հետ կապված խնդիրներ[1]։ Հայտնաբերվել է, որ ակտիվ բաղադրիչները, ինչպիսին է Լապաչոլը, առնետների մոտ անպտղություն և վերարտրադրողական գործառույթի խաթարում են առաջացրել[2][3][4]։

Տահեբո-ն կարմիր կամ մանուշակագույն Լապաչո ծառի ներքին կեղևի տարածված անունն է։ Այդ ծառը աճում է բարձրադիր Անդերում, Հարավային Ամերիկայի արևադարձային անտառներում։ Կարմիր Լապաչոյի մանուշակագույն ներքին կեղևը հիմնական դեղորայքներից էր, որը օգտագործվում էր ինկերի կողմից, և շուրջ 1000 տարի կալավայների[5]։

Լապաչոյի կիրառությունը խթանվեց մարդկային մի շարք հիվանդությունների բուժման մեջ, այդ թվում՝ քաղցկեղի․ ըստ քաղցկեղի դեմ Ամերիկյան կազմակերպության՝ լավ մշակված, վերահսկվող ուսումնասիրությունների արդյունքում առկա ապացույցները չեն խրախուսում այս նյութի կիրառությունը մարդու քաղցկեղի բուժման գործում, և այն կիրառելը կարող է հանգեցնել վնասակար կողմնակի ազդեցությունների[6]։

Ծանոթագրություններ