Լաուրենտինո Կորտիսո



Լաուրենտինո «Նիտո» Կորտիսո Կոեն (իսպ.՝ Laurentino Cortizo Cohen, հունվարի 30, 1953(1953-01-30)[1], Պանամա, Պանամա) պանամացի քաղաքական և պետական գործիչ, գործարար, 2019 թվականի հուլիսի 1-ից առ այսօր Պանամայի Հանրապետության նախագահը։ 2009 և 2019 թվականներին եղել է նախագահի թեկնածու, իսկ 2000-2001 թվականներին՝ Օրենսդիր ժողովի նախագահ[2]։

Լաուրենտինո Կորտիսո
իսպ.՝ Laurentino Cortizo Cohen
Կուսակցություն՝Democratic Revolutionary Party? և Solidarity Party?
Ծննդյան օր՝հունվարի 30, 1953(1953-01-30)[1] (71 տարեկան)
Ծննդավայր՝Պանամա, Պանամա
Ամուսին ՝Yazmín Colón de Cortizo?

Կենսագրություն

Ծնվել է մայրաքաղաքում Լաուրենտինո Կորտիզո Կորտիզոյի (ծագումով իսպանացի գալիսիացի, զբաղվում էր ավտոբուսի բիզնեսով) և Էսթեր Կոեն դե Կորտիզոյի (հրեական ծագումով, ուսուցիչ և շինարարական ձեռնարկատեր) ընտանիքում։ Ավարտել է Նիկարագուայի «College Javier» նախակրթարանը և «College de la Salle» միջնակարգ դպրոցը։ Սովորել է Վելի Ֆորջ ռազմական ակադեմիայում, ստացել է բիզնեսի կառավարման բակալավրի կոչում Նորվիչի համալսարանում (ԱՄՆ), ինչպես նաև մագիստրոսի և գիտությունների դոկտորի աստիճան բիզնեսի կառավարման ոլորտում՝ միջազգային առևտրի և մարքեթինգի որակավորմամբ Օսթինի Տեխասի համալսարանում[3]։

Մասնագիտական կարիերա

Լաուրենտինոն 1981 թվականին կրթությունն ավարտելուց հետո աշխատել է Վաշինգտոնում՝ որպես Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարի խորհրդական։

1986 թվականի նոյեմբերին նա նշանակվել է Պանամայի ներկայացուցչի տեղակալ ԱՊԿ-ում, բյուջետային կոմիտեի անդամ և ԱՊԿ երկրների տնտեսական մասնավոր հատվածի աշխատանքային խմբի անդամ։ Նա գլխավորել է Կենտրոնական Ամերիկայի տարածաշրջանի նահանգների զարգացման հիմնախնդիրների աշխատանքային խումբը։ Միաժամանակ նա գլխավորել է Կենտրոնական Ամերիկայի երկրների տնտեսական և սոցիալական խորհրդի մշտական գործադիր կոմիտեն։

1986-2019 թվականներին աշխատել է «Cortizo Group», «Panablock» (շինանյութերի արտադրման ընկերություն) և «Hacienda Hermacor» (սելեկտիվ տավարաբուծություն) ընկերությունների մասնավոր բաժիններում[4]։

Քաղաքական կարիերա

1994 թվականին կենտրոնամետ Համերաշխություն կուսակցության կողմից ընտրվել է որպես Ազգային ժողովի պատգամավոր Կոլոն նահանգից։ 1998 թվականի հուլիսի 1-ից մինչև 1999 թվականի հուլիսի 1-ը զբաղեցրել է Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը[5]։

1999 թվականին համընդհանուր ընտրություններում առաջադրվել է որպես Պանամայի երկրորդ փոխնախագահի թեկնածու՝ Հեղափոխական դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) թեկնածու Մարտին Տորիխոսի թիմում։ Չնայած ՀԴԿ-ի թեկնածուի պարտությանը, նա վերընտրվեց Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր[6]։ 2000 թվականին ընտրվել է ԱԺ նախագահ։

1999 թվականին նա պայմանականորեն աջակցեց նախագահ Միրեյա Մոսկոսոյի կառավարությանը հինգ կենտրոնական և աջ կենտրոնամետ կուսակցությունների միջկուսակցական համաձայնագրի շրջանակներում (Լա Պինտադայի դաշնագիր)[7], և նրա ընտրվելը օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնում տեղի ունեցավ հակառակ Համերաշխություն կուսակցության և ՀԴԿ-ի կամքի, ինչի կապակցությամբ նա լքեց կուսակցությունը և համընդհանուր ընտրություններից հետո միացավ Պանամիստական կուսակցությանը[8]։ Այնուամենայնիվ, նա ամբողջովին չխզեց կապերը ՀԴԿ-ի հետ և վերջինիս հետ անընդհատ կապի մեջ էր։ Նա պահպանել է իր քաղաքական գիծը մինչև իր օրենսդրական ժամկետի ավարտը և իր աջակցությունը հայտնեց ՀԴԿ-ի նախագահի թեկնածու Տորիխոսին 2004 թվականի համընդհանուր ընտրություններում[9]։

2004 թվականին նա պաշտոնապես գրանցվեց որպես ՀԴԿ անդամ և նախագահական ընտրություններում Տորիխոսի հաղթանակից հետո նշանակվեց գյուղատնտեսության զարգացման նախարար՝ թողնելով իր տեղը Ազգային ժողովում[10]։

Նա կոշտ դիրքորոշում է որդեգրել Պանամայի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում։ 2005 թվականի սեպտեմբերի 22-ին նա պետք է ստորագրեր այս համաձայնագիրը Առևտրի և արդյունաբերության նախարարներ Ալեխանդրո Ֆերերայի և Առողջապահության Կամիլո Ալեյնի հետ, սակայն հրաժարվեց դա անել[11]։ Նա փաստարկեց իր դիրքորոշումը՝ անտեսելով համաձայնագրում ազգային սանիտարական հսկողության կիրառումը և որպես միակ երաշխիք ընդունելով Միացյալ Նահանգների տեսչական մարմինների կողմից տրված սանիտարական հավաստագրերը, որոնք հակասում էին Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին ընդունված բուսասանիտարական և կենդանասանիտարական չափանիշներին, որի հետևանքով վնաս է հասցվել Պանամայի գյուղատնտեսության ոլորտին[12][13]։

2006 թվականի հունվարի 6-ին Լաուրենտինոն հրաժարվեց մեկնել Վաշինգտոն՝ բանակցությունների հաջորդ փուլին մասնակցելու համար և գնացել է նախագահ Տորիխոսի նստավայր, որտեղ անձամբ ներկայացրել է հրաժարականի դիմում՝ հրապարակայնորեն հայտարարելով, որ դեմ է բանակցություններին[14]։ Հունվարի 10-ին նա ասուլիս էր հրավիրել, որտեղ հայտարարեց իր հրաժարականի մասին և դատապարտեց նման փաստաթղթի առկայությունը։

2008 թվականի մայիսի 7-ին նա հայտարարեց իր թեկնածության առաջադրման մասին որպես ՀԴԿ նախագահ[15]։ Նրա ծրագիրը հիմնված էր գործունեության վեց ուղղությունների վրա՝ պայքար աղքատության և մարգինալացման դեմ, օրենքի գերակայություն, կրթություն հանուն կյանքի և աշխատանքի, մրցունակ տնտեսություն՝ աշխատատեղերի ստեղծման համար, անկախ ինստիտուտներ, որոշումների թափանցիկություն և հաշվետվողականություն[16]։ Սակայն 2008 թվականի սեպտեմբերի 7-ին կուսակցության նախնական ընտրություններից հետո նա պարտություն կրեց Բալբինա Հերերայից, զբաղեցնելով երրորդ տեղը և հավաքելով ձայների ընդամենը 9%-ը[17]։ Միացել է Հերերայի նախընտրական թիմին 2009 թվականի համընդհանուր ընտրությունների ժամանակ և եղել է թեկնածուի կառավարման ծրագրի համակարգողը[18]։

2012 թվականի նոյեմբերին նա հայտարարեց, որ չի մասնակցելու ՀԴԿ-ի նախագահական փրայմերիզներին և հայտարարեց Խուան Կառլոս Նավարոյին 2014 թվականի համընդհանուր ընտրություններում աջակցելու մասին[19]։ Նա կրկին եղել է թեկնածուի կառավարման ծրագրի համակարգողը և Նավարոյի կառավարությունում նշանակվել է գյուղատնտեսության և ներքին առևտրի ապագա նախարար։

2014 թվականի մայիսին ընտրություններում ՀԴԿ-ի պարտությունից հետո կուսակցությունը ընկավ առաջնորդական ճգնաժամի մեջ՝ Նավարոյի հետ խզելով իր կապերը, ով հրաժարական տվեց կուսակցության գլխավոր քարտուղարությունից։ Կորտիսոն համարվում էր կուսակցության հնարավոր փոխզիջումային միավորող գործիչներից մեկը[20]։

2016 թվականի ապրիլի 19-ին նա պաշտոնապես հայտարարեց ՀԴԿ-ում նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին «Ուժերի միավորում» կարգախոսով, չնայած այն փաստին, որ կուսակցության ազգային գործադիր կոմիտեի կողմից աջակցության չի արժանացել[21][21][22][22][23][24]։ Շուտով նրա թեկնածությանը կողմ արտահայտվեցին ՀԴԿ նախագահ Բենիսիո Ռոբինսոնը, ինչպես նաև կուսակցության այլ ազդեցիկ առաջնորդներ և խմբակցություններ[25]։

2018 թվականի հուլիսի 16-ին նա պաշտոնապես առաջադրեց իր թեկնածությունը ՀԴԿ-ում[26][26][27][28]։ Փրայմերիզում նա համոզիչ հաղթանակ տարավ մյուս 16 թեկնածուների նկատմամբ[29], որոնցից աչքի ընկան պատգամավոր Զուլայ Ռոդրիգեսը և նախկին նախագահ Էռնեստո Պերես Բալադարեսը[30]։ Լաուրենտինոն ստանացավ 215628 ձայն (ընդհանուրի 66,2%-ը)[31]։

Նրա առաջ քաշած առաջարկների և գաղափարների թվում է պայքարն աղքատության, սոցիալական խնդիրների և կոռուպցիայի դեմ, որը նա անվանեց «վեցերորդ սահման» հիշեցնելով «հինգերորդ սահմանը»[32], որը 1970-ական թվականներին հիշատակել է երկրի ամենահայտնի գեներալ Օմար Տորիխոս Հերերան, որի տակ հասկացվում էր երկիրը բաժանող Պանամայի ջրանցքի նախկին գոտու սահմանը[33]։ Նա նաև հանդես է գալիս նախագահ Խուան Կառլոս Վարելայի կառավարության կողմից պարտադրված գների վերահսկման վերացման և հանրային շուկաների ստեղծման օգտին՝ որպես արտադրողների և սպառողների մերձեցման միջոց[34]։ Նա դեմ է աբորտներին և միասեռ ամուսնություններին և կողմ է բուժիչ կանեփի օգտագործմանը[35]։ Նա նաև հայտնեց իր մտադրությունը բարեփոխելու Պանամայի Սահմանադրությունը[36]։ Նա փոխնախագահի պաշտոնի համար առաջարկեց ՌԴՀ-ի 35-ամյա անդամ, փաստաբան Խոսե Գաբրիել Կարիսոյին[37]։

2019 թվականի մայիսից նա դարձել է անթիվ քննադատությունների առարկա, քանի որ հաճախ բացակայում էր թեկնածուների միջև տեղի ունեցող բանավեճերից[38]։

2019 թվականի մայիսի 5-ին կայացած ընտրություններում նա հավաքել է 633,143 ձայն (33,35%)՝ հաղթելով «Ժողովրդավարական փոփոխություն» ազատական-պահպանողական կուսակցության թեկնածու Ռոմուլո Ռուին (30,99%)։

Նա երդում է տվել և պաշտոնը ստանձնել 2019 թվականի հուլիսի 1-ին։ 2021 թվականի հունվարին նա ներկայացրել է օրինագիծ Պանամայի մինչև 14 տարեկան քաղաքացիների անվճար և պարտադիր կրթության իրավունքի մասին[39]։

Լաուրենտինոն ամուսնացած է պուերտոռիկացի Յասմին Կոլոն դե Կորտիզոյի հետ, ունի երկու երեխա (Խորխե Անդրես և Կարոլինա Էսթեր, Copa Airlines-ի տնօրենների խորհրդի անդամ) և երկու թոռ։ Նա հետաքրքրվում է կոլումբիացի ձախ-լիբերալ իրավաբան և քաղաքական գործիչ Խորխե Էլսերա Գայտանի ստեղծագործություններով, ֆուտբոլով և ամերիկյան ֆուտբոլով։ Իրեն համարում է հավատարիմ քրիստոնյա՝ մշտապես Աստվածաշունչ ընթերցելով։

Ծանոթագրություններ

🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա