Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։ Լաուրա Հայկազի Գալստյան (հունվարի 2 , 1966 (1966-01-02 ) , Սպիտակ , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
1983-1988 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ 2008 թ. - ավարտել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Աշխատանքային գործունեություն խմբագրել կոդը 1989-1991 թթ. - ՀԽՍՀ Պետագրոարդի հանրապետական գլխավոր հաշվողական կենտրոնի ինժեներ-ծրագրավորող։ 1991-1995 թթ. - աշխատել է Հայկական Կարմիր Խաչի ընկերությունում որպես հաշվապահ։ 1995-1997 թթ. - «Սփյուռ» ՍՊԸ-ի տնօրենի օգնական։ 1998-2002 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության առաջատար մասնագետ, վարչության պետի օգնական, գլխավոր մասնագետ։ 2003-2004 թթ. - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ։ 2004-2006 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ։ 2006-2011 թթ. - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ։ 2011 թ. հուլիսի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկությամբ նշանակվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով[1] ։ 2011 թ. հուլիսի 14-ին ընտրվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ[2] ։ Ամուսնացած չէ։