Լամեգու

Լամեգու (պորտ.՝ Lamego [lɐ'megu]), քաղաք Պորտուգալիայում, համանուն մունիցիպալիտետի կենտրոնը Վիզեու շրջանի կազմում։ Հին վարչական բաժանմամբ ընդգրկվել է Տրաշ ուժ Մոնտիշ և Ալտու Դորու նահանգի կազմի մեջ։ Մտնում է տնտեսա-վիճակագրական Դորու ենթաշրջանի մեջ, որն էլ մտնում է Հյուսիսային շրջանի մեջ։ 2006 թվականի դրությամբ քաղաքի բնակչության թվաքանակը կազմում է 11 հազար, իսկ մունիցիպալիտետի բնակչությանը՝ 26,5 հազար[3]։ Զբաղեցնում է 167 կմ² տարածք[4]։

Բնակավայր
Լամեգու
պորտ.՝ Lamego[1]
ԴրոշԶինանշան

ԵրկիրՊորտուգալիա Պորտուգալիա
Ներքին բաժանումFigueira (Lamego)?, Ferreiros de Avões?, Ferreirim?, Várzea de Abrunhais?, Samodães?, Penude?, Britiande?, Cambres?, Avões?, Vila Nova de Souto d'El-Rei?, Lalim?, Sande?, Penajóia?, Lazarim?, Bigorne, Magueija e Pretarouca?, Cepões, Meijinhos e Melcões?, Parada do Bispo e Valdigem? և Lamego (Almacave e Sé)?
Մակերես165,42±0,01000000000001 կմ²
ԲԾՄ493 մետր
Բնակչություն26 691 մարդ (2011)[2]
Ժամային գոտիUTC+0
Փոստային դասիչ5100
Պաշտոնական կայքcm-lamego.pt(պորտ.)
Լամեգու (Պորտուգալիա)##
Լամեգու (Պորտուգալիա)

Քաղաքի հովանավորը համարվում է Մարիամ Աստվածածինը։ Քաղաքի տոնը սեպտեմբերի 8-ին է։

Դիրք

Քաղաքը գտնվում է շրջանի վարչական կենտրոն Վիզեու քաղաքից 49 կմ հյուսիս։

Մունիցիպալիտետը սահմանակից է․

  • հյուսիսում՝ Մեզան Ֆրիու, Պեդու դա Ռեգուա մունիցիպալիտետներին,
  • արևելքում՝ Արմամար մունիցիպալիտետին,
  • հարավ-արևելքում՝ Տարոկա մունիցիպալիտետին,
  • հարավում՝ Կաշտրու Դայրե մունիցիպալիտետին,
  • արևմուտքում՝ Ռեզենդե մունիցիպալիտետին։

Պատմություն

Քաղաքը հիմնադրվել է հին ժամանակներում։ Վաղ միջնադարում եղել է Լամեգու թեմի կենտրոնը։

714 թվականին քաղաքը արաբները գրավել են։

1057 թվականին Ֆերդինանդ I Մեծը նվաճելով ժամանակակից Պորտուգալիայի մի շարք հյուսիսային մարզեր, անցել է Դուերո և այդ թվում՝ ազատագրել Լամեգուն։

1139 թվականին Լամեգուում Աֆոնսու I Մեծը դարձել է Պորտուգալիայի թագավոր (դրանով իսկ անկախանալով Կաստիլիայից)։

119 թվականին քաղաքը ստացել է ներքին անկախություն։

Տեսարժան վայրեր

  • Բուժող Տիրամոր եկեղեցի
    Բուժող Տիրամոր եկեղեցի

Բնակչություն

Մունիցիպալիտետի բնակչության թվաքանակն ըստ տարիների
1801184919001930196019811991200120042006
14 68820 24031 83534 73036 32032 83330 16428 08127 05426 484

Մունիցիպալիտետի կազմը

Մունիցիպալիտետի մեջ մտնում են հետևյալ շրջանները․

  1. Ալմակավե
  2. Ավոյնշ
  3. Բիգորնե
  4. Բրիտյանդե
  5. Կամբրեշ
  6. Սեպոյնշ
  7. Ֆերրեյրին
  8. Ֆերրեյրուշ դե Ավոյնշ
  9. Ֆիգեյրա
  10. Լալին
  11. Լազարին
  12. Մեգեյժա
  13. Մեյժինյուշ
  14. Մելկոյնշ
  15. Պարադա դու Բիշպու
  16. Պենաժոյա
  17. Պենուդե
  18. Պրետարոկա
  19. Սամոդայնշ
  20. Սանդե
  21. Սե
  22. Վալդիժեն
  23. Վարզեա դե Աբրունյայշ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լամեգու» հոդվածին։