Լամար Օդոմ

Լամար Ջոզեֆ Օդոմ[1] (անգլLamar Joseph Odom, նոյեմբերի 6, 1979(1979-11-06)[2][3], Ջամեյկա, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, հարձակվող, NBA-ի երկակի չեմպիոն (2009, 2010)։

Լամար Օդոմ
Lamar Odom

ԴիրքըՀարձակվող
Ի ծնե տրված անունըԼամար Ջոզեֆ Օդոմ
Lamar Joseph Odom
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 6, 1979 (44 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ2,08 մ
Քաշ104 կգ
ԴպրոցԱրքա Քրիստոս տարածքային դպրոց
«Ռեդեմշըն» քրիստոնեական դպրոց
Սենթ Թոմաս
համալսարանՌոդ Այլենդ (1998–1999)
Դրաֆթի տարի1999 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 4-րդ
Դրաֆթ ակումբԼոս Անջելես Կլիպերս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Կլիպերս (1999-2003)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄայամի Հիթ (2003–2004)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Լեյքերս (2004–2011)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴալաս Մավերիքս (2011–2012)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Կլիպերս (2012–2013)
Իսպանիա Կախա Լաբորալ (2014)
Մրցանակներ

Մեդալներ

Օլիմպիական խաղեր
 Ոսկի - Աթենք 2004
ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնություն
 Ոսկի - Թուրքիա 2010

Մասնագիտական կարիերան սկսել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Կլիպերսում», սակայն առավել նշմարելի հաջողությունների հասել է Լոս Անջելեսը ներկայացնող մեկ այլ՝ «Լեյքերս» ակումբի կազմում՝ 2009 և 2010 թվականներին դառնալով NBA չեմպիոն, իսկ 2011 թվականին հաղթելով տարվա պահեստայինի մրցանակը։

Համալսարանային առաջնություններում ներկայացրել է Ռոդ Այլենդի համալսարանի «Ռեմս» կոչվող ակումբը։ Ընտրվել է NBA-ի 1999 թվականին անցկացված դրաֆթի առաջին ռաունդի 4-րդ ընտրությամբ, «Կլիպերսի» կողմից։

Անձնական կյանք

Ամուսնացած է եղել Քլոյի Քարդաշյանի հետ[5]։

2015 թվականի հոկտեմբերի 13-ին Օդոմին անգիտակից վիճակում հայտնաբերել են Նևադայի «Cherry Patch Ranch» հասարակաց տանը[6][7]։ Նրան տեղափոխել են հիվանդանոց ուղեղի վնասվածք ստանալու պատճառով։ Լրատվական կայքերը հաղորդում էին, որ Օդոմը գտնվել կոկայինի գերդոզավորման տակ[8][9]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լամար Օդոմ» հոդվածին։