Լահոհ
Լահոհ (երբեմն Լահուհ; արաբ․՝ لحوح, laḥūḥ; եբրայերեն՝ לֻחוּּח [lɑħɔħ]), ուտեստ սոմալիական խոհանոցից, որը բիսկվիթի պես հաց է։ Այն տարածված է Ջիբութիում, Սոմալիում և Եմենում[1][2]։ Ջիբութիում, եթովպական եղանակով, կոչվում է 𐒋𐒖𐒒𐒃𐒜𐒇𐒙 (canjeero)։ Այն նաև հայտնի է Իսրայելում, որտեղ տարածել են յեմենական հրեաները, որոնք արտագաղթել են այդտեղ[3]։ Եմենում հաճախ վաճառվում է փողոցային վաճառողների կողմից[4]։
![]() | |
Ենթատեսակ | նրբաբլիթ և սննդամթերք |
Առաջացման երկիր | ![]() |
![]() |
Լահոհը պատրաստվում է խմորից, որը պարունակում է ալյուր, որում ավելացված է փխրեցուցիչ ալյուր, տաք ջուր, խմորասնկեր և մեկ պտղունց աղ։ Խառնուրդը ձեռքով հարվում է մինչև փափկի ու յուղալի դառնա, որից հետո թողնվում է, որպեսզի հասնի խմորման[5]։ Սորգոն լահոհի ալյուրի պատրաստման համար նախընտրելի բույս է համարվում։ Գոյություն ունի ուտեստի քաղցր տարբերակը և մեկ ուրիշ տարբերակ, որը պատրաստում են ձվերով։
Լահոհն ավանդաբար պատրաստվում է մետաղե կլոր վառարանում, որն անավանում են դաավո։ Դրա բացակայության դեպքում ուտեստը նաև կարելի է պատրաստել սովորական թավայի մեջ։
Սովորական սոմալիական նախաճաշն իր մեջ ներկայացնում է երեք կտոր լահոհ, որոնք ուտում են մեղրի, հալած կարագի և մեկ բաժակ թեյի հետ։ Ընթրիքի ժամանակ լահոհն ուտում են կարրիի, ապուրի և շոգեխաշած մսի հետ։
Ծանոթագրություններ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լահոհ» հոդվածին։ |