Լազ Ալոնսո

Լազ Ալոնսո (մարտի 25, 1974(1974-03-25), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ով հայտնի է Ջեյմս Քեմերոնի՝ գիտական ֆանտաստիկա ժանրի «Ավատար» ֆիլմում Ցուտեի և «Ֆորսաժ 4» ֆիլմում Ֆենիքս Քալդերոնի կերտած դերերով։ Ալոնսոն ներկայացել է այլ ֆիլմերում ևս, ինչպիսիք են՝ «Ջարհեդը», «Այս Սուրբ ծնունդը», «Սուրբ Աննայի հրաշքը» և «Դետրոյթը»։ 2019 թվականին նա սկսել է հանդես գալ կոմիքսների վրա հիմնված «Տղաները» ֆիլմում՝ խաղալով Էմէմ (Մայրիկի կաթը) կերպարը։

Լազ Ալոնսո
անգլ.՝ Laz Alonso
Ծնվել էմարտի 25, 1974(1974-03-25) (50 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ԿրթությունՀովարդի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան

Կարիերա

Ալոնսոն սկսել է իր կարիերան՝ «BET» հեռուստաալիքում աշխատելով որպես հեռուստահաղորդավար։ Ալոնսոն նաև հանդես է եկել Թոնի Բրեքսթոնի և Ալիլայի տեսահոլովակներում[1] ։

Նա նաև երկրորդական դերեր է խաղացել «Ջարհեդ», «Կյանքի անկումը», «Ջի», «Այս Սուրբ ծնունդը», «Սուրբ Աննայի հրաշքը» ֆիլմերում։

2009 թվականին նա կերտել է Ֆենիքս Քալդերոնի՝ գլխավոր հակառակորդի դերը Ֆորսաժ 4 ֆիլմում։ Ալոնսոն Ջեյմս Քամերոնի գիտական ֆանտաստիկա ժանրի Ավատար ֆիլմում կերտել է նավատորմի ռազմիկի՝ Ցուտեի դերը[2]։

Ալոնսոն խաղացել է 2011 թվականի՝ «Փախուստի արքաները» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում և երկրորդ եթերաշրջանի առաջին սերիայում՝ կերտելով գլխավոր դերեր[3]։

Ալոնսոն որպես հյուր հանդես է եկել «Ոսկորներ», «CSI․ Հանցագործության վայրը՝ Մայամի», «NCIS», «Սովորություն» և «Աչքեր» ֆիլմերում։

Նա գլխավոր դեր է կերտել 2013 թվականին «NBC» հեռուստաալիքով հեռարձակվող «Խաբեբայություն» դրամա ժանրի ֆիլմում[4]։

Ալոնսոն նաև հանդես է եկել «NBC» հեռուստաալիքով հեռարձակվող «Լաուրայի առեղծվածները» հեռուստասերալում՝ կերտելով գլխավոր դերերից մեկի՝ խուզարկու Բիլի Սոտոյի դերը[5]։

Անձնական կյանք

Ալոնսոն ծնվել է Վաշինգտոնում և աֆրո-կուբական ծագում ունի։ Նա Հովարդ համալսարանի շրջանավարտ է[6]։ Ավարտել է մարքեթինգի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան և ընդունվել է աշխատանքի որպես ինվեստիցիոն բանկեր Ուոլ փողոցում, մինչև ֆիլմերում հանդես գալը։ Նա նվիրյալ քրիստոնյա է և բնակվում է Լոս Անջելեսում։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լազ Ալոնսո» հոդվածին։