Իրինդ

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իրինդ (այլ կիրառումներ)

Իրինդ (այլ անվանումներ՝ Ըռինդ, Իրինտ, Ռունդ[2]), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռան հարավարևմտյան լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 46 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1900 մ։ Իրինդ գյուղը գտնվում է Թալին քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք[2]։

Գյուղ
Իրինդ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԲԾՄ1900 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն712 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ0529
Իրինդ (Հայաստան)##
Իրինդ (Հայաստան)
Իրինդ (Արագածոտնի մարզ)##
Իրինդ (Արագածոտնի մարզ)

Աշխարհագրություն

Գյուղը երեք կողմից շրջապատված է ոչ բարձր բլուրներով, իսկ հարավում հարթավայր է[2]։

Բնակչություն

Իրինդի նախնիները գաղթել են Մուշի և Սասունի գյուղերից։ Իրինդի ազգաբնակչության փոփոխությունը[3].

ՏարիԲնակչություն
183129 մարդ[4]
1873179 մարդ[4]
1897352 մարդ[4]
1926288 մարդ[4]
1931403 մարդ[4]
1939497 մարդ[4]
1959679 մարդ[4]
1970735 մարդ[4]
1979762 մարդ[4]
2001840 մարդ[4]
2011712 մարդ[1]


Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և ծխախոտի մշակությամբ։ Համայնքի տնտեսությունը մասնագիտացված է գյուղատնտեսության մեջ։ Գյուղատնտեսական հողերի հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր։ Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ և ծխախոտագործությամբ։ Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 75%, որոնց մեջ 753 հա կազմում են արոտավայրերը, 11 հա` վարելահողերը։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ։ Գյուղը արդյունաբերություն չունի[5]։

Պատմամշակութային կառույցներ

Սուրբ Գևորգ եկեղեցի, VII դար

Գյուղում է գտնվում VII դարի բազմաբսիդ հորինվածքով Սուրբ Գևորգ եկեղեցին, որի վերակառուցումն ավարտվել է 2017 թվալանին ։

Հայտնի բնակիչներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինդ» հոդվածին։