Իրինա Զաքյան

հայ օպերային երգչուհի, սոպարնո
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Իրինա Զավենի Զաքյան (սեպտեմբերի 2, 1965(1965-09-02), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի, սոպարնո։Հայաստանի վաստակավոր արտիստ (2017 թ.)[1][2]:

Իրինա Զաքյան
Ծնվել էսեպտեմբերի 2, 1965(1965-09-02) (58 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Կենսագրություն

Իրինա Զաքյանը ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 2-ին Գյումրիում։ Ավարտել է Երևանի կոնսերվատորիան և ասպիրանտուրան (պրոֆեսոր Նելլի Փիրումովայի դասարան)։ Որպես մեներգչուհի հանդես է եկել Հայաստանի ֆիլհարմոնիկ, Երևանի սիմֆոնիկ, Ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբերի հետ և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային թատրոնում[3]։

Համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Իտալիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Հունաստանում, Գերմանիայում, Լիբանանում, Ռուսաստանում, Լեհաստանում, Չինաստանում և այլուր։ Երգել է դիրիժորներ Օհան Դուրյանի, Հովհաննես Չեքիջյանի, Էդուարդ Թոփչյանի, Լորիս Ճգնավորյանի, Վոյչեխ Միխնևսկու (Լեհաստան), Լեոն Բոթսթայնի (ԱՄՆ), Ջոն Նելսոնի (ԱՄՆ), Լիոր Շամբադալի (Գերմանիա), Պիեռ Կարլո Օրիցիոյի (Իտալիա) և այլոց ղեկավարությամբ[3]։

Դերերգեր

ԴերերգՕպերաՀեղինակ
Չիո Չիո Սան«Մադամ Բատերֆլայ»Ջակոմո Պուչինի
Ջորջետա«Թիկնոցը»Ջակոմո Պուչինի
Միմի[4]«Բոհեմ»Ջակոմո Պուչինի
Լիու«Տուրանդոտ»Ջակոմո Պուչինի
Պաոլինա«Պողիկտոս»Գաետանո Դոնիցետի
Դեզդեմոնա«Օթելլո»Ջուզեպպե Վերդի
Մարիա Բոկանեգրա«Սիմոն Բոկանեգրա»Ջուզեպպե Վերդի
Նեդա«Պայացներ»Ռուջերո Լեոնկավալո
Տատյանա«Եվգենի Օնեգին»Պյոտր Չայկովսկի
Լիզա«Պիկովայա դամա»Պյոտր Չայկովսկի

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ