Իտալիայի ռազմածովային ուժեր

Իտալիայի ռազմածովային ուժեր (իտալ.՝ Marina Militare - Ռազմածովային նավատորմ), Իտալիայի Հանրապետության զինված ուժերի տեսակներից մեկը։ Ռազմածովային ուժերը ստեղծվել են 1946 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմից, Թագավորական ռազմածովային ուժերի լուծարումից հետո։ 2014 թվականի օգոստոսի տվյալների համաձայն՝ իտալական ռազմածովային նավատորմի թվաքանակը կազմել է 30 923 մարդ, իսկ սպառազինության մեջ եղել է շուրջ 184 նավ, ներառյալ ոչ մեծ օժանդակ նավեր[5][6][7]։

Իտալիայի ռազմածովային ուժեր
Իտալիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի զինանշան
Ընդհանուր տեղեկություն
ՏեսակՌազմածովային նավատորմ
Զորքերի տեսակՌազմածովային նավատորմ
Երկիր Իտալիա
Մտնում էԻտալիայի զինված ուժեր
Ներառնում էCorps of Naval Engineering? և Port Captaincies Corps?
Թվակազմ30 923 մարդ (օգոստոս 2014)
ԿարգախոսPatria e Onore
Ստեղծվեց1861 և հունիսի 18, 1946
ՃակատամարտերԱռաջին համաշխարհային պատերազմ
Հրամանատարներ
Ներկա հրամանատարՌազմածովային ուժերի գլխավոր շտաբի հրամանատար փոխծովակալ Բրունո Բրանչիֆորտե
իտալ.՝ Capo di Stato Maggiore della Marina MilitareAmmiraglio di Squadra Bruno Branciforte[1]
Հայտնի հրամանատարներԻնիջի Կամպիոնի[2]
Անջելո Իակինո[3]
Կառլո Բերգամինի[4]
Կայքmarina.difesa.it(իտալ.)(անգլ.)

Պատմություն

Իտալական ռազմածովային նավատորմն առաջացել է Իտալիայի մասնատված պետությունների միացումից հետո իտալական զինված ուժերի ստեղծման ընթացքում[8][9]։

1911-1912 թվականների իտալա-թուրքական պատերազմի ընթացքում իտալական ռազմածովային նավատորմի նավերը Հյուսիսային Աֆրիկայում ապահովել են էքսպեդիցիոն զորքերի գործողությունները։

1915 թվականից մինչև 1918 թվականը իտալական նավատորմը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։

Իտալական նավատորմի նավերն Անտանտի երկրների ուժերի կազմում մասնակցել են Խորհրդային Ռուսաստանում ռազմական միջամտությանը, որի ընթացքում 1920 թվականի հուլիսի 21-ին Սև ծովում խորհրդային ականապատ պատնեշը պայթել և խորտակվել է իտալական «Ռակիա» ականակիրը[10]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Արևմտյան Եվրոպայում Իտալական նավատորմն իր կազմում ունեցել է հետևյալ նավերը՝

1943 թվականի սեպտեմբերին Իտալիայի ռազմածովային նավատորմի համար Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվել է, սեպտեմբերի 3-ին Կասիբիլում, խստագույն գաղտնիության պայմաններում, ստորագրվել է Իտալիայի և նրա զինված ուժերի կապիտուլյացիան, և դաշնակիցներին հանձնելու համար իտալական նավատորմին հրամայվել է ժամանել Մալթա[11][12][13]։

Նշանակություն

Իտալիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետի հրահանգի համաձայն՝ իտալական ռազմածովային ուժերը ներկայումս նախատեսված են ազգային տարածքի անձեռնմխելիության, երկրի, աշխարհի տարբեր տարածաշրջաններում ՆԱՏՕ և Եվրամիության շահերի պաշտպանության, ինչպես նաև միջազգային ճգնաժամերի լուծման և աղետների և արտակարգ իրավիճակների պայմաններում հատուկ խնդիրների կատարման համար, որոնք պահանջում են շտապ միջամտություն[14]։ Իտալական ռազմածովային նավատորմի նոր խնդիրներին են վերաբերում՝ միջազգային ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարը և մասնակցությունը տարբեր բնույթի և մասշտաբի հակաճգնաժամային գործողություններին։ Գործող իտալական ռազմածովային ռազմավարությամբ նախատեսվում է ազգային ռազմածովային ուժերի ներկայության հնարավորությունը Միջերկրական, Կարմիր և Սև ծովերում, ինչպես նաև Հնդկական օվկիանոսի ավազանում[15]The command structure is depicted below[16]։

Մարտական կազմ

«Սաուրո» «Պրիմո Լոնգոբարդո» տեսակի սուզանավ (S 524)
212Ա «Սալվանտորե Տոդարո» տեսակի սուզանավ (S 526)
«Կավուր» տեսակի ավիակիր
«Ջուզեպե Գարիբալդի» սուզանավ
«Օրիձոնտե» «Կայո Դուիլիո էսկադրային տիպի ավիակիր
«Լուրիջի Դուրանդ դե պա Պենե» էսկադրային ականակիր (D 560)

Ռազմածովային նավատորմ

2006 թվականի դրությամբ՝ Իտալիայի ռազմածովային նավատորմի կազմում եղել են 56 ռազմային նավեր։ 2009 թվականի դրությամբ՝ Ռազմածովային նավատորմում եղել են 6 սուզանավեր, 2 թեթև ավիակիրներ, 2 էսկադրային ականակիրներ, 14 ֆրեգատներ, 8 կորվետներ, 3 դեսանտա-ուղղաթիռային նավեր[17][18]։

Բանգլադեշի կառավարությունը 2015 թվականի մարտի 4-ին հաստատել է երկրի նոր կազմավորված առափնյա պահպանության համար իտալական նավատորմի կազմից Minerva տիպի չորս կորվետերի ձեռքբերումը, ընդ որում գնման արժեքը կազմել է 105 մլն եվրո։ Նավերը Բանգլադեշին փոխանցվել են 2016 և 2017 թվականներին[19][20]։

Պաշտոնյաների դրոշներ

Ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարՌազմածովային նավատորմի գլխավոր շտաբի պետՆավատորմի ծովակալԾովակալ
ՓոխծովակալԴերծովակալ1-ին կարգի կապիտան2-րդ կարգի կապիտան
Ավագ

Հատուկ դրոշներ

Իտալիայի ռազմածովային ուժերի մարտական դրոշ
դիմային կողմ[21]
Իտալիայի ռազմածովային ուժերի մարտական դրոշ
հակառակ կողմ

Տարբերանշաններ

Ծովակալներ

ԿատեգորիաներԾովակալներ[22]
Ուսադիր
Ձեռքի նշան
Իտալական անվանումAmmiraglioAmmiraglio di SquadraAmmiraglio di SquadraAmmiraglio di DivisioneContrammiraglio
ԱնվանումԾովակալՓոխծովակալՓոխծովակալԴիրծովակալչկա

Սպաներ

ԿատեգորիաներԱվագ սպաներ[23]Կրտսեր սպաներ[24]
Ուսադիր
Ձեռքի նշան
Իտալական անվանումCapitano di vascelloCapitano di fregataCapitano di corvettaTenente di vascelloSottotenente di vascelloGuardiamarinaAspirante guardiamarina¹
Անվանում1-ին կարգի կապիտան2-րդ կարգի կապիտան3-րդ կարգի կապիտանԿապիտան-լեյտենանտԼեյտենանտԿրտսեր լեյտենանտչկա

Ենթասպաներ և ավագներ

Կատեգորիաներ[25]ԵնթասպաներԱվագներ
Ուսադիր չկաչկաչկա
Ձեռքի նշան
Իտալական անվանումLuogotenentePrimo marescialloCapo di prima classeCapo di seconda classeCapo di terza classeSecondo capo sceltoSecondo capoSergente
ԱնվանումԱվագ միչմանԱվագ միչմանԱվագ միչմանՄիչմանՄիչմանՆավային գլխավոր ավագԳլխավոր ավագԱռաջին հոդվածի ավագ

Ավագներ և նավաստիներ

ԿատեգորիաներՆավաստիներ[26]
Ձեռքի նշան չկա
Իտալական անվանումSottocapo di prima classe sceltoSottocapo di prima classeSottocapo di seconda classeSottocapo di terza classeSottocapoComune di prima classeComune di seconda classe
ԱնվանումԵրկրորդ հոդվածի ավագԵրկրորդ հոդվածի ավագԵրկրորդ հոդվածի ավագԵրկրորդ հոդվածի ավագԱվագ նավաստիՆավաստիՆավաստի

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Дмитриев В. Состояние и перспективы развития ВМС Италии // Зарубежное военное обозрение : журнал. — 2006. — № 9. — С. 53—62.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտալիայի ռազմածովային ուժեր» հոդվածին։