Իտալիայի բնակչություն

Իտալիայի բնակչությունը 2014 թվականին մոտեցել է 62 միլիոն մարդու։ Այժմ Իտալիան Եվրոպայում բնակչության թվով կիսում է երրորդ տեղը (ՌԴ-ից և ԳՖՀ-ից հետո) Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ[1]։ Վերջին երկու երկրներին վերջին տարիներին բնակչության թվով մոտենալը տեղի է ունեցել մեծ թվով գաղթականների շնորհիվ, որոնց մեծ մասը կազմում են ապօրինի ներգաղթյալները։ Արդյունքում, 2013 թվականին Իտալիայում էին բնակվում ԵՄ-ի բնակչության 12,0 %-ը և այդ բաժինն անդադար աճում էր՝ չնայած երկրի տնտեսական մակարդակի ոչ բարձր աճին. 2000 թվականին Իտալիայի բնակչությունը ավելի արագ էր աճում, քան նրա ՀՆԱ-ը։ Սակայն 1980-ական թվականներին իտալացիները հենց համարվում էին արտագաղթող ազգ։ Դրա հետ մեկտեղ, 1994-2013 թվականներին Իտալիայի բնակչության աճի ցուցանիշը բացասական էր (բացառություն էին կազմում 2004 և 2006 թվականները)[2]։

Իտալիայի ժողովրդագրական պատմություն

Իտալիայի բնակչությունը պատմական ժամանակաշրջաններում շատ անհավասարաչափ էր աճում։ Հունական գաղութացումից հետո Հարավային Իտալիան և Սիցիլիան շատ խիտ էին բնակեցված և բարձր ուրաբիզացված։ Անտիկ ժամանակների պատմաբանները Սիրակուզին անվանում էին Օյկումենի խոշորագույն քաղաքը, իսկ Սարդիանիայի և Սիցիլիայի բնակչությունը հնադարից մինչև միջին դարեր գերազանցում էին ժամանակակից ցուցանիշները։ Հռոմը՝ կայսրության ժամանակաշրջանում, և Վենետիկը՝ միջնադարում, իրենց բնակչությամբ նույնպես չէին զիջում ժամանակակից ցուցանիշները։ Ավելի ուշ, մինչ Իտալիայի վերամիավորումը, Նեապոլը համարվում էր խոշորագույն քաղաքը, իսկ Հռոմը մնում էր որպես գավառական քաղաք։

Իտալիայի բնակչության թվի փոփոխությունը 1500-1650 թվականներին

  • 1500֊1559 թվականներ․ բնակչության լճացումը մնում էր նույն մակարդակի վրա․ բնակչության աճի մեծացմանը խանգարում էին ժանտախտը, սովը և պատերազմը։
  • 1560֊1589 թվականներ․ ծնելիության մակարդակի միանգամից բարձրացումը բերում է բնակչության թվի արագ աճին, որը տևում է մինչև 1585 թվականը, որից հետո ցուցանիշները կայունանում են։
  • 1590֊1593 թվականներ․ բնակչության թվի կտրուկ նվազմանը բերեց սովը և ծնելիության մակարդակի անկումը 25-30 %-ով։
  • 1594֊1619 թվականներ․ մինչև 1610 թվականը բնակչության թիվը վերականգնվում էր՝ հասնելով մինչև սովը եղած ցուցանիշներին։ Բնակչությունը հասնում է առկա պարենային ռեսուրսների քանակի սահմաններին։
  • 1620֊1628 թվականներ․ Պարենային ռեսուրսները այլևս չեն բավարարում բնակչությանը, քաղցը և 1590-ականների սերնդի մանկահասակ տարիքի մուտքն առաջացնում են ծնելիության նվազում[3]։
17-19-րդ դարերի իտալական որոշ գյուղերում երեխաների ամուսնության միջին թիվ[4]
ԱնվանումՏարիներամուսնացած երեխաների միջին թիվ
Էմպոլի1650-17006,0
Ֆիեզոլե1630-16605,6
Պոնտե Բուջանեզե1700-18004,6
Վալդիբուր1700-18005,2
Պիտիլիանո1807-18665,0
Իտալիայի 36 պրովինցիաների ծնելիության մակարդակի վիճակագրությունը 1810-ական թվականներին[4]
Ծնելիության մակարդակըՊրովինցիաների թիվՊրովինցիայի տոկոս
առավելագույնը 35,0514
35,0-39,92035
40,0-44,91028
45,0 և ավելին13
Ընդամենը36100

Միացման պահին Իտալիայում մեկ կնոջը բաժին էր ընկնում 5,0 երեխա, այդ ցուցանիշը մինչև 20-րդ դարը մնում էր անփոփոխ, իսկ հետո սկսեց ընկնել՝ հասնելով 1950-ականների ցուցանիշներին։ 1960-ական թվականներին նկատվում է ծնելիության մակարդակի աճ, որին հաջորդում է անկում, որը շարունակվում է մինչև օրս։ Ինչպես և մի շարք եվրոպական երկրներում, Իտալիայում ժողովրդագրական անցումը սկսվել է ավելի վաղ՝ համեմատած մի քանի սոցիալական խմբերի. արիստոկրատ ընտանիքներում և հասարակության վերին շերտերում 18-րդ դարում նվազել էր ծնելիության մակարդակը, իսկ 1800-ականների վերջում գյուղական ընտանիքներին բաժին էր ընկնում 6,4 երեխա, իսկ մասնագիտական խմբերին պատկանող ընտանիքներին՝ 3,3 երեխա։ Երկրի հարավում ծնելիության միջին ցուցանիշները բարձր էին, իսկ հյուսիսում և կենտրոնում՝ ավելի ցածր։ Իտալիայում ծնելիության մակարդակի անդադար նվազումը սկսվել է մոտավորապես 1870 թվականին, տարածվել է հյուսիսից հարավ և արևմուտքից՝ արևելք[5]։

Իտալիայում ծնելիության մակարդակի տարբերությունը նկատվում է ըստ շրջանների[5]. հարավային՝ ավելի ավանդական շրջաններում ծնելիության մակարդակը համեմատապար բարձր էր[6]։

Իտալիայի բնակչության թվի շարժ

ՏարիԲնակչություն
1 30 000 000
150 7 000 000
500 4 500 000
1000 30 000 000
134030 000 000
1350 20 000 000
140010 000 000
145010 500 000
150011 000 000
155011 200 000
160012 000 000
165012 300 000
169012 500 000
170013 357 000
172513 900 000
177014 689 000
179516 257 000
ՏարիԲնակչություն
180017 237 000
181017 943 000
182018 967 000
183020 900 000
184022 000 000
185024 351 000
186024 964 000
187025 766 200
188028 437 100
189030 947 300
ՏարիԲնակչություն
190032 475 000
191034 565 200
191435 597 800
192037 837 000
193040 703 000
193944 394 000
194043 787 000
195047 104 000
195347 213 000
196050 373 900
197053 958 400
198056 479 300
199056 762 700
ՏարիԲնակչություն
200057 719 000
200759 546 696

Բնակչության էթնիկ կազմ

Իտալիայի բնակչության 80 %-ը իտալացիներ են, 13 %-ը՝ եվրոպական երկրներից գաղթածներ (ալբանացիներ, ավստրիացիներ, շվեյցարացիներ, ռումինացիներ, սլովեններ, լեհեր և այլ ազգերի ներկայացուցիչներ), 3 %-ը՝ սարդիններ, 2,5 %-ը՝ ասիացիներ (հիմնականում չինացիներ, շրի-լանկացիներ, հնդիկներ), 1,5 %-ը՝ Մաղրիբից և Հարավային Ամերիկայից (արգենտինացիներ, կոլումբիացիներ, բրազիլացիներ) գաղթածներ։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ