Իվոն Լե Ռու

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Իվոն Լե Ռու (ֆր.՝ Yvon Le Roux, մարտի 19, 1960(1960-03-19), Plouvorn), ֆրանսիացի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի կազմում հանդես է եկել պաշտպանի դիրքում։ 1984 թվականի Եվրոպայի չեմպիոն, 1986 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Իվոն Լե Ռու
ֆր.՝ Yvon Le Roux
Քաղաքացիությունը Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվմարտի 19, 1960(1960-03-19) (64 տարեկան)
ԾննդավայրPlouvorn
Հասակ189 սանտիմետր
Դիրքպաշտպան

Կարիերա

Ակումբային

Լե Ռուն սկսել է խաղալ «Բրեստում», ակումբի հետ իր նորամուտը նշել 1-ին դիվիզիոնում 1979/80 մրցաշրջանում։ 1983 թվականին նրա կարիերան շարունակվել է շատ ավելի հայտնի «Մոնակոյում» (նվաճել Է Ֆրանսիայի գավաթը), ավելի ուշ խաղացել է «Նանտում» և Մարսելի «Օլիմպիկում», որի կազմում Լե Ռուն 1988/89 մրցաշրջանում նվաճել է չեմպիոնական կոչում և ևս մեկ գավաթ[1]։ Ավարտել է կարիերան «Պարի Սեն Ժերմենում»։

Ընդհանուր առմամբ, 1-ին դիվիզիոնում Իվոն Լե Ռուն անցկացրել է 290 հանդիպում, խփել է 32 գոլ[2]։ Եվրագավաթներում՝ 19 խաղ, 1 գոլ[2]։

Ազգային հավաքականում

Իվոն Լե Ռուն Ֆրանսիայի հավաքականում հանդես է եկել 1983-1989 թվականներին[3]։ Ընդգրկվել է Ֆրանսիայի հավաքականի կազմում 1984 թվականի Եվրոպայի հաղթական առաջնությունում։ Հունիսի 12-ին բացման խաղում, որում ֆրանսիացիները մրցում էին Դանիայի հավաքականի հետ, Լե Ռուն առաջին խաղակեսի վերջնամասում կոտրել էր դանիացի ֆուտբոլիստ Ալան Սիմոնսենի ոտքը[4]։ Եվրոպայի առաջնությունում Իվոն Լե Ռուն ընդհանուր առմամբ մասնակցել է 3 հանդիպման[3]։

1986 թվականի աշխարհի առաջնությունից առաջ Լե Ռուն համարվում էր Ֆրանսիայի հավաքականի հիմնական կազմի խաղացող[5], բայց խաղաց միայն մեկ անգամ՝ 3-րդ տեղի համար խաղում, որում ֆրանսիացիները պահեստային կազմով հաղթեցին Բելգիայի հավաքականին[6]։

Ֆրանսիայի հավաքականի կազմում Իվոն Լե Ռուն անցկացրել է 28 հանդիպում, խփել է 1 գնդակ[3]։

Ձեռքբերումներ

Ակումբային

  • Ֆրանսիայի Չեմպիոն։ 1988/89
  • Ֆրանսիայի գավաթակիր (2)։ 1984/85, 1988/89

Ազգային հավաքականում

  • Եվրոպայի Չեմպիոն։ 1984
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 1986
  • Արտեմիո Ֆրանկայի Գավաթակիր։ 1985

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվոն Լե Ռու» հոդվածին։