Իվան Շիշկին
Իվան Իվանովիչ Շիշկին (ռուս.՝ Ива́н Ива́нович Ши́шкин, հունվարի 13 (25), 1831[1], Ելաբուգա, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն[2] - մարտի 8 (20), 1898[3][4][5][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), ռուս նկարիչ, ռեալիստական բնանկարի վարպետ։
Իվան Շիշկին ռուս.՝ Иван Иванович Шишкин | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 13 (25), 1831[1] |
Ծննդավայր | Ելաբուգա, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | մարտի 8 (20), 1898[3][4][5][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1856), Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1860)[1] և First Kazan Male Gymnasium? (1849)[1] |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, վիզուալ արտիստ և գծանկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն[6], փորագրում, Կերպարվեստ[6], բնանկար[6] և գրաֆիկա[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Առավոտը սոճիների անտառում |
Ուսուցիչ | Սոկրատ Վորոբյով[1] և Rudolf Koller?[1] |
Աշակերտներ | Անդրեյ Շիլդեր[7] և Olga Lagoda-Chichkina?[7] |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն[7] |
![]() |
Կենսագրություն
Սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1852-1856) և Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1856-1865, 1862-1865 թվականներին՝ կրթաթոշակառու Մյունխենում, Պրահայում, Դյուսելդորֆում), 1865 թվականից՝ ակադեմիկոս, 1873 թվականից՝ պրոֆեսոր, 1894-1895 թվականներին՝ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի բնանկարի արվեստանոցի ղեկավար։ Շրջիկ գեղարվեստական ցուցահանդեսների ընկերության հիմնադիր անդամ։
Սկզբնական շրջանում հետևել է XIX դարի կեսի ռոմանտիկական բնանկարի ավանդույթներին։ 1860-ական թվականներին, հաղթահարելով կոլորիտի և լույսի Էֆեկտների պայմանականությունը, ստեղծել է ռուսական բնության առավել հավաստի պատկերներ («Անտառահատում», 1867, «Տարեկանի արտ», 1878, «Անտառային հեռաստաններ», 1884), բացահայտել ռուսական լանդշաֆտի տիպական-արտահայտչական և բանաստեղծական ձևերը՝ բնանկարի մեջ մտցնելով ժանրային-պատմողական տարրեր («Առավոտը սոճիների անտառում», 1899, արջերը պատկերել է Կ․ Ա․ Սավիցկին, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա, «Կաղնու պուրակ», 1887, Կիևի ռուսական արվեստի թանգարան)։ Շիշկինը ստեղծել է նաև գծանկարներ․ նրա օֆորտները նպաստել են գրաֆիկայի այդ ժանրի վերածնմանը Ռուսաստանում։ Շիշկինի աշխատանքներից հինգը պահվում են Հայաստանի պետական պատկերասրահում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1e/Shishkin%2C_Ivan_-_Morning_in_a_Pine_Forest.jpg/220px-Shishkin%2C_Ivan_-_Morning_in_a_Pine_Forest.jpg)
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 509)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Շիշկին» հոդվածին։ |