Իվան Կիրկով

Իվան Կիրկով (բուլղար․՝ Иван Кирков, հունվարի 1, 1932(1932-01-01)[1][2], Ասենովգրադ, Բուլղարիայի թագավորություն - սեպտեմբերի 19, 2010(2010-09-19)[3][2], Ասենովգրադ, Բուլղարիա), բուլղարացի նկարիչ, 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարի առաջին տարիների գրաֆիկ։ Իվան Կիրկովի՝ աշխատավոր և խանդավառ փորձարարի ստեղծագործական ուղին ձևավորվել է բազմաթիվ ժանրերի և արվեստի տեսակների ոլորտներում արված փորձերից՝ նկարչություն, հաստոցային գրաֆիկա, նկարազարդում, պաստառ, քանդակ, որմնանկարչություն, խճանկար, բեմանկարչություն։

Իվան Կիրկով
Ի ծնեբուլղար․՝ Иван Николов Кирков
Ծնվել էհունվարի 1, 1932(1932-01-01)[1][2]
ԾննդավայրԱսենովգրադ, Բուլղարիայի թագավորություն
Վախճանվել էսեպտեմբերի 19, 2010(2010-09-19)[3][2] (78 տարեկան)
Մահվան վայրԱսենովգրադ, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունԲուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարազարդող, նկարիչ և քանդակագործ
Ժանրդիմապատկեր, քանդակագործություն, գրաֆիկա և պլակատ
 Ivan Kirkov Վիքիպահեստում

Կենսագրություն

Իվան Կիրկով (երկրորդ շարքում՝ կենտրոնում / ակնոցով)

Իվան Կիրկովը ծնվել է 1932 թվականի հունվարի 1-ին Ասենովգրադում (այն ժամանակ՝ Ստանիմակա)։ 1955 թվականին ավարտել է Սոֆիայի արվեստների ազգային ակադեմիան (մասնագիտացումը՝ գեղանկարչություն)։ Նրա ուսուցիչներն են եղել պրոֆեսորներ Իլյա Պետրովը և Կիրիլ Ցոնևը։ 1957 թվականից սկսել է մասնակցել ցուցահանդեսների՝ ներկայացնելով դիմանկարներ, ժանրային կոմպոզիցիաներ, բնանկար։ 1961 թվականին Սոֆիայում կայացած առաջին երիտասարդական ցուցահանդեսում ներկայացրել է «Ծովի մոտ» գեղանկարչական կոմպոզիցիան (որը հարել է ԽՍՀՄ-ում ի հայտ եկած «կոշտ ոճին»[4]), որը դարձել է Բուլղարիայում սուր հասարակական բանավեճի առիթ։ Այդ ժամանակվանից Կիրկովի անունը տեղի գեղարվեստական բեմում սկսել է ասոցացվել նոնկոնֆորմիզմի հետ[5]։

1965-1967 թվականներին աշխատել է որպես երգիծական թատրոնի բեմանկարիչ։ Հեղինակել է դեկորացիաներ Սավա Դոբրոպլոդնիի, Իվան Վազովի, Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումների համար։ Որպես բեմադրող նկարիչ աշխատել է 1963 թվականին նկարահանված «Տեսուչը և գիշերը» ֆիլմի վրա[6]։

Հանդես է եկել որպես գրքի դիզայներ[7][8]. ստեղծել է գրքերի մակետներ՝ Էլին Պելինի, Ռ. Բոսիլեկի[9], Ցանկո Ցերկովսկու, Իվան Տուրգենևի։ Շատ է զբաղվել նկարազարդմամբ[10][11][12].

Իվան Կիրկով Պաննո Սոֆիայի Կենտրոնական կայարանի տոմսարկղերի սրահում, 1974-1976 թթ. Մետաղապլաստե, 200 մ²[13][14]

Որպես մոնումենտալիստ՝ Կիրկովն ստեղծել է դեկորատիվ և քանդակագործական կոմպոզիցիա Սոֆիայի կենտրոնական երկաթուղային կայարանում, որմնանկարներ առաստաղի վրա և համերգային վարագույր Իվան Վազովի անվան ազգային թատրոնի համար։ 80-ականներին դասավանդել է Սոֆիայի ակադեմիայում։

1959 թվականին պարգևատրվել է Բուլղարիայի նկարիչների միության բրոնզե մեդալով։ Իվան Կիրկովի հետահայաց ցուցահանդեսը տեղի է ունեցել Սոֆիայի ազգային պատկերասրահում 2004 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

Իվան Կիրկովը մահացել է 2010 թվականի սեպտեմբերի 19-ին բրոնխոգեն կարցինոմայից և թաղվել հայրենիքում՝ Ասենովգրադում[15]։ Նկարչի մահվանից հետո անցկացվել են բազմաթիվ ցուցահանդեսներով[16][17]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Կիրկով» հոդվածին։