Իվան Իլչև

Իվան Իլչև Դիմիտրով (բուլղար․՝ Иван Илчев Димитров, հունիսի 25, 1953(1953-06-25), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի պատմաբան, Սոֆիայի համալսարանի ռեկտորը 2008-2015 թվականներին, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ 2012 թվականից։

Իվան Իլչև
բուլղար․՝ Иван Илчев Димитров
Ծնվել էհունիսի 25, 1953(1953-06-25) (71 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունպատմաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սոֆիայի համալսարան
Գործունեության ոլորտպատմություն[1]
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍոֆիայի համալսարանի պատմության ֆակուլտետ և Սոֆիայի համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն[2][1]
 Ivan Ilchev Վիքիպահեստում

Կենսագրություն

Իվան Իլչևը ծնվել է 1953 թվականի հունիսի 25-ին Սոֆիայում՝ ակադեմիկոս Իլչո Դիմիտրովի ընտանիքում։ Ավարտել է Սոֆիայի թիվ 114 անգլիական գիմնազիան, այնուհետև ուսումը շարունակել է Սոֆիայի համալսարանի պատմության ֆակուլտետում (նոր և նորագույն համաշխարհային պատմության ամբիոն)։ 1978 թվականից եղել է ասիստենտ Սոֆիայի համալսարանի պատմության ֆակուլտետում, 1981 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Բուլղարիան անգլիական բալկանյան քաղաքականության մեջ (1913-1918)» (բուլղար․՝ България в балканската английска политика (1913 - 1918)), իսկ 1987 թվականին ստացել է բալկանյան ժողովուրդների նոր և նորագույն պատմության դոցենտի կոչում։ Պաշտպանել է «Իմ երկիրն է՝ ճիշտ է, թե ոչ։ Բալկանյան ժողովուրդների արտաքին քաղաքական քարոզչությունը» (բուլղար․՝ Родината ми — права или не! Външнополитическа пропаганда на балканските народи) թեմայով ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ Սոֆիայի համալսարանի պրոֆեսոր է 1995 թվականից։

Իվան Իլչևը Օհայո նահանգի Պետական համալսարանի, Կոլումբիայի համալսարանի, Մերիլենդի պետական համալսարանի (1984-1986), Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնի (1990-1991) ու Ճապոնիայի Տիբա համալսարանի (1999-2000) պատվավոր պրոֆեսոր է։ 1997 թվականից մինչև 2002 թվականը եղել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի անդամ, իսկ 2003 թվականից՝ պատմության ֆակուլտետի դեկան ու ֆակուլտետի գիտական խորհրդի նախագահ։ 2008 թվականից մինչ 2015 թվականը Իվան Իլչևը եղել է Սոֆիայի համալսարանի ռեկտոր[3]։

2013 թվականին Իվան Իլչևն իր աջակցությունն է հայտնել այն ուսանողներին, ովքեր բողոքում էին Պլամեն Օրեշարսկու կառավարության դեմ[4]։

Իվան Իլչևի անվամբ է կոչվել ելուստ Անտարկտիկայի թերակղզում՝ ի նշան այն բանի, որ Իլչևն իր աջակցությունն է ցուցաբերել Բուլղարիայի անտարկտիկական ազգային ծրագրին[5][6]։

Մատենագրություն

  • Илчев, Иван; Георги Гунев (1989). Уинстън Чърчил и Балканите. София: ОФ. էջ 276.
  • Илчев, Иван (1995). Рекламата през Възраждането. София: Академично издателство „Проф. Марин Дринов“. էջ 217. ISBN 954-430-325-1.
  • Илчев, Иван (1995). Родината ми - права или не!: Външнополитическа пропаганда на балканските страни (1821-1923). София: Университетско издателство „Св. Климент Охридски“. էջ 593.
  • Илчев, Иван (2001). По на Запад, най на Запад - Япония: Писма на един гайджин. София: Колибри. էջ 231. ISBN 954-529-189-3.
  • Илчев, Иван (2005). Междено време. София: Колибри. էջ 336. ISBN 954-529-347-0.[7][8]
  • Илчев, Иван (2005). La rose des Balkans. София: Колибри. էջ 376. ISBN 954-529-260-1.
  • Илчев, Иван; Георги Гунев (2007). Уинстън Чърчил и Балканите. София: Рива. էջ 344. ISBN 978-954-320-105-1.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Իլչև» հոդվածին։