Իսրայելի տնտեսություն

Իսրայելի տնտեսությունը շուկայական, տեխնոլոգիապես զարգացած, պետական զգալի մասնակցությամբ համակարգ է։ Իսրայելը համարվում է Հարավարևմտյան Ասիայի տնտեսական և արդյունաբերական ամենազարգացած երկրներից մեկը։

Արժույթնոր իսրայելական շեկել
Վիճակագրություն
ՀՆԱ$405 մլրդ
ՀՆԱ տեղ49-րդ
ՀՆԱ-ի աճ4 տոկոս[1]
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով40 543 $[2]
Գնաճ (ՍԳԻ)0,4 %(2017)
Գործազրկություն4,5 % (2017)
Արտաքին
Արտահանում$100 մլրդ (2017)[3]
Պետական ֆինանսներ
Եկամուտ$43,82 մլրդ (2005)
Ծախսեր$54,04 մլրդ (2005)

Բնութագիր

2015 թվականի հունիս ամսվա դրությամբ Համաշխարհային բանկի «Բիզնեսի կառավարման հեշտություն» և «Համաշխարհային մրցունակություն» համաշխարհային տնտեսական ֆորումի վարկանիշներում երկիրը զբաղեցրել է 53-րդ հորիզոնականը։ Forbes ամսագրի կողմից 2014 թվականի դեկտեմբերին հրապարակված վարկանիշում Իսրայելն աշխարհում 30-րդն էր[4][5]։

Իսրայելը նոր ձևավորված ընկերությունների թվով ԱՄՆ-ից հետո երկրորդ երկիրն է և ունի ամենամեծ ներկայացուցչությունը Հյուսիսային Ամերիկայից դուրս գտնվող NASDAQ ընկերության ցանկում[6]։ Բացի այդ, այն Միջին Արևելքի միակ պետությունն է, որը ցուցակվել է NASDAQ-ում. 61-րդ ընկերություններից 61-ն իսրայելական են (2011 թվականի դրությամբ)։

Իսրայելը հիմնականում ներմուծում է հումք, զենք, կապիտալ ապրանքներ, չմշակված ադամանդներ, վառելիք, հացահատիկ և սպառողական ապրանքներ։

Ծրագրային ապահովման, հեռահաղորդակցության, գիտության առաջադեմ տեխնոլոգիաները երկիրը դարձնում են Միացյալ Նահանգների Կայծքարային հովտի նմանօրինակ։ Ինթել, Մայքրոսոֆթ, Էփլ ընկերություններն իրենց առաջին արտասահմանյան հետազոտությունների և զարգացման կենտրոնները կառուցել են Իսրայելում։ Իսրայելում նաև բացվել են բազմազգ ընկերություններիների այլ բարձր տեխնոլոգիական կենտրոններ` SAP, IBM, Microsoft, Oracle, Dell, Google, Cisco Systems և Motorola[7][8][9]։ 2007 թվականի հուլիսին ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը 4 միլիարդ դոլարով գնել էր իսրայելական Iscar ընկերությունը, որը ԱՄՆ-ից դուրս նրա առաջին ձեռքբերումն էր[10]։ Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբան Քլայդ Մարկի, իսրայելական տնտեսությունն ինքնաբավ չէ և կախված է Միացյալ Նահանգներից, արտերկրից ռազմական ոլորտին տրամադրվող սուբսիդիաներից և աջակցությունից։ Իսրայելը գլխավորում է Միացյալ Նահանգներից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստացված ընդհանուր օգնությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իսրայելն ԱՄՆ-ի կողմից ստացել է ամենաշատ օգնությունը։

2011 թվականին ԱՄՆ-ից ստացել է 3,029 միլիարդ դոլար, որից 3,0 միլիարդ դոլարը՝ պաշտպանական ծախսերի համար[11]։ ԱՄՆ-ի օգնությունը կազմում է բյուջեի 4,4 և երկրի ՀՆԱ-ի 1,2 %-ը։ Ընդհանուր առմամբ, 1949 թվականից ի վեր Իսրայելը միայն ԱՄՆ-ից և Գերմանիայից ստացել է ավելի քան 151 միլիարդ դոլար (առանց գնաճի հաշվարկման)[12][13]։

Մակրոտնտեսական ցուցանիշներ

2007 թվականին ըստ ՀՆԱ-ի Իսրայելն աշխարհում զբաղեցրել է 44-րդ տեղը (232,7 միլիարդ դոլար), որի բնակչությունը կազմում էր ընդամենը 7,1 միլիոն մարդ, իսկ ըստ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աշխարհում 22-րդը (33,299 դոլար)[14]։ 2010 թվականին Իսրայելը դարձել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ, որը նպաստում է ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ և ազատ շուկայի տնտեսության քաղաքականություն վարող երկրների միջև համագործակցությանը։ Այս կազմակերպությունն ընդգրկում է աշխարհի ամենազարգացած երկրները։

2007 թվականին պետական բյուջեն կազմել է 321,5 միլիարդ շեկել, որից օգտագործվել է 96 տոկոսը։ Չվճարված հարկերի տեսքով պետական պարտքերը կազմել են 16 միլիարդ շեկել։

ՀՆԱ

Իսրայելի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2011 թվականին կազմել է ավելի քան 239,8 միլիարդ ԱՄՆ դոլար (2008 թվականին՝ 206 միլիարդ, 2007 թվականին՝ 198 միլիարդ)[15]։

ՀԱԱ

Համախառն ազգային արյունքը (ՀԱԱ) 2018 թվականի սեպտեմբերի դրությամբ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ = 4.019 ԱՄՆ $, իսկ գնողունակության համարժեքությունը՝ 41.020 ԱՄՆ $։

Standard & Poor's-ի սուվերեն վարկային ռեյտինգի դինամիկան[16]
ԱմսաթիվՄիջազգային վարկանիշ
ԱրտարժույթովԱզգային արժույթով
ԵրկարաժամկետԿանխատեսումԿարճաժամկետԵրկարաժամկետԿանխատեսումԿարճաժամկետ
03-08 2018АА-ԿայունА-1+
09-12-2010АԿայունА-1АА-ԿայունА-1+
27-11-2007АԴրականА-1АА-ԿայունА-1+
13-02-2007А-ԴրականА-1А+ԴրականА-1
11-01-2005А-ԿայունА-1А+ԿայունА-1
31-10-2002А+ԲացասականА-1
11-04-2002А-ԲացասականА-1АА-ԲացասականА-1+
23-10-2000А-ԿայունА-1АА-ԿայունА-1+
16-02-2000А-ԴրականА-1АА-ԴրականА-1+
01-08-1996АА-ԿայունА-1+
04-12-1995А-ԿայունА-1
21-09-1993BBB+ԿայունА-2
19-01-1993BBBԿայունА-2
10-01-1993BBB-ԴրականА-3

Արդյունաբերություն և էներգետիկա

Արդյունաբերական արտադրության կառուցվածքում գերակշռում են բարձր տեխնոլոգիական, թղթի և փայտի արտադրանքները, պոտաշը և ֆոսֆատները, թեթև արդյունաբերությունը, ըմպելիքները, ծխախոտը, ուտիչ նատրը, ցեմենտը, շինարարությունը, մետաղական արտադրանքները, քիմիական նյութերը, պլաստիկը, ալմաստի վերամշակումը, տեքստիլները, կոշիկները։

Քիմիական նյութերը կազմում են Իսրայելի ամբողջ արդյունաբերական արտադրանքի շուրջ 14%-ը։

Պետությունը սուբսիդավորում է հետազոտություններով և նոր տեխնոլոգիաների ներդրմամբ զբաղվող ձեռնարկություններին՝ հատկացնելով տարեկան մոտ 400 միլիոն դոլար[17]։ Արդյունաբերության և առևտրի նախարարությունում գործում է գլխավոր գիտական բյուրո։

Էլեկտրաէներգիա

Իսրայելական էլեկտրական ցանցի անվանական լարումը 230 վոլտ այլընտրանքային հոսանք է`50 հերց հաճախականությամբ։

Մինչև 1989 թվականը Իսրայելը և Պաղեստինի իշխանությունը օգտագործում էին իրենց սեփական «Տիպ H» վարդակները, որն անհամատեղելի է այլ երկրներում արտադրված վարդակների հետ։

1989 թվականին այս ստանդարտը վերանայվել է և Իսրայելն այժմ օգտագործում է խրոցներ և վարդակներ, որոնք «C» տեսակի» վերափոխություն են։ Վարդակներն ունեն երեք բույն։ Խրոցակները հնարավոր է միացնել ինչպես երեք, այնպես էլ երկու առանցքներով։ Ժամանակակից վարդակները հարմարեցված են օգտագործելու ինչպես հնացած (տիպ H), այնպես էլ ժամանակակից (տիպ C) վարդակներ։ Վարդակի կառուցվածքը և անվանական լարման մի փոքր տարբերությունը թույլ են տալիս օգտագործել նախկին ԽՍՀՄ երկրներից բերված էլեկտրական սարքավորումներ[18]։

Տրանսպորտ և հաղորդակցություն

Տրանսպորտ

Երկաթուղիների ընդհանուր երկարությունը 853 կմ է։ Հետագծի լայնությունը` 1435 մմ։ Երկիրն ունի 53 օդանավակայան։ 3 օդանավակայաններ՝ Էյլաթը, Լոդը և Օվդան (Ուվդա) միջազգային են։ Գազատարների ընդհանուր երկարությունը 160 կմ է, նավթատարներինը` 442 կմ։ Գործող չորս նավահանգիստները գտնվում են Աշդոդում, Հադերայում, Էյլաթում և Հայֆայում։ 2007 թվականի սեպտեմբերի 6-ից Հայֆայում գործում է երկրում առաջին մասնավոր նավահանգիստը։ Ավտոբուսների երթևեկության գծերը միացնում են գրեթե բոլոր բնակավայրերը։ Ներկայումս ավտոբուսները հասարակական տրանսպորտի հիմնական ձևն են[19]։ 2001 թվականին իսրայելական ամենամեծ ավտոբուսային ընկերությունը՝ Էգեդը աշխարհում մեծությամբ երկրորդն էր[20]։ Ավտոբուսների երկրորդ խոշոր ընկերությունը Դանն է։ Իսրայելում տրանսպորտը չի աշխատում շաբաթ օրերին (ուրբաթ երեկոյից մինչև շաբաթ երեկո)։ Բացառություն են կազմում ներքին թռիչքները Էյլաթում, Հայֆայում և Նազարեթ Իլիտում, ինչպես նաև տաքսիները, որոնք միշտ են աշխատում։ Հայֆայում գործում է աշխարհի ամենափոքր մետրոն՝ Կարմելիտը[21]։

Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Թել Ավիվի թեթև երկաթուղային տրանսպորտի համակարգի կառուցման ուղղությամբ։ 2011 թվականին Երուսաղեմում բացվել է Իսրայելում առաջին արագընթաց տրամվայ համակարգը։ Հայֆան ունի տրանսպորտային այնպիսի ռեժիմ, ինչպիսին է Մետրոնիտը[22]։

Կապ

Իսրայելի կապի նախարարությունը կապի ոլորտում գործող բոլոր կազմակերպությունների գործունեության կարգավորողն է։

Հեռախոսային կապ

Երկրի ներսում ֆիքսված հեռախոսային հաղորդակցությունն իրականացնում են տարբեր ընկերություններ.

  • Բեզեկ
  • Հոթ
  • Կավեյ Զահավ 012 Smile
  • 013 NetVision.

Իսրայելում բջջային հեռախոսակապն իրականացնում են հետևյալ ընկերությունները.

  • Պելեֆոն
  • Սելկոմ
  • Օրանժ
  • Hot Mobile
  • Գոլան Տելեկոմ
  • Ռամի Լևի Տիկշորեթ
  • YouPhone
  • HomeCellular
  • 012mobile

Իսրայելում բոլոր հեռախոսահամարները յոթանիշ են։

Ֆինանսական հատված և առևտուր

Թել Ավիվի ֆոնդային բորսան հիմնադրվել է 1953 թվականին և մինչ այսօր երկրի միակ բորսան է։

2009 թվականի սեպտեմբերին ոսկեարժութային պահուստները կազմել են 55 միլիարդ դոլար։ 2005 թվականին Իսրայելի արտաքին պարտքը հասել է 74,4 միլիարդ դոլարի։

Իսրայելը ԱՀԿ անդամ է և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ ունի նաև ազատ առևտրի համաձայնագրեր։ Սա փոխհատուցում է մերձավոր արևելյան շատ շուկաներ մուտքի բացակայությունը։ Երկար տարիներ իսրայելական տնտեսության հիմնական խնդիրը առևտրի բացասական մնացորդն է։ 1990-ականներից արտահանումը դիվերսիֆիկացված է։

Բանկեր

Վարկային և բանկային համակարգը ղեկավարում է Իսրայելի բանկը, որը հիմնադրվել է 1954 թվականին։ 1990-ականների վերջին կառավարությունը սեփականաշնորհել է երկրի երեք խոշորագույն բանկերը՝ «Լեումի լե Իսրայել», «Ապոալիմ» և «Դիսկոնտ լե Իսրայել» բանկերը[23]։

2008 թվականի դրությամբ Իսրայելն ունի բազմաթիվ առևտրային (ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան մասնաճյուղեր), հիփոթեքային և ներդրումային բանկեր։ Բանկային համակարգը բնութագրվում է մասնագիտացման բարձր մակարդակով[24]։

  • Իսրայելի բանկ (կենտրոնական բանկ)
  • Փոստային բանկ
  • Ապոալիմ բանկ
  • Դիսկոնտ բանկ
  • Իգուդ բանկ
  • Լեումի բանկ
  • Բեյնլեումի բանկ (FIBI)
  • Միզրահի-Տֆահոտ բանկ
  • Մերկանտիլ Դիկոնտ բանկ
  • Յահավ բանկ
  • Մասադ բանկի
  • Երուշալաիմ բանկ
  • Օզար Ահայալ բանկ
  • Յու-Բանկ (նախկին Ինվեստեկ) բանկ
  • Պեպեր (առաջին վիրտուալ բջջային բանկն առանց ֆիզիկական մասնաճյուղերի)

Արտասահմանյան բանկերի ներկայացուցչություններն Իսրայելում.

Իսրայելական բանկերի որոշ մասնաճյուղեր բաց են կիրակիից հինգշաբթի օրերին՝ 8։30-13։00-ը, երկուշաբթի և հինգշաբթի`16։ 00-18։30-ը։ Բանկի մասնաճյուղերի մյուս մասը բաց է երկուշաբթիից հինգշաբթի օրերին` 8։30-13։ 00-ը, երկուշաբթի և հինգշաբթի` 16։00-18։ 30-ին, իսկ ուրբաթ օրերին` 8։30-12։30։ Տոների նախօրեին բանկերը բաց են 8։30-12։00-ը։ Տոնական օրերին բանկերը փակ են։ Վերջերս բանկերի մեծ մասը չի գործում կամ ուրբաթ կամ կիրակի օրերին։

Արժույթ

200 շեկելը

1985 թվականի սեպտեմբերի 4-ից Իսրայելում արժույթը նոր շեկելն է, լրիվ անվանումը՝ նոր իսրայելական շեկել (եբրայերեն՝ שקל חדש‎, անգլ.՝ New Israeli Sheqel)։ Սիմվոլներ՝ , NIS։

2010 թվականի վերջին շրջանառության մեջ եղած կանխիկ միջոցների ծավալը կազմել է մոտ 45 միլիարդ շեկել[25]։

2003 թվականի հունվարի 1-ից նոր շեկելն ազատ փոխարկելի արժույթ է։

Արտարժույթը կարելի է փոխանակել բանկերում, փոստային բաժանմունքներում և մասնագիտացված առևտրային փոխանակման կետերում[26]։ Բազմաթիվ մեծածախ առևտրի կետերում, առևտրային ընկերություններում և հյուրանոցներում վճարման համար ընդունվում է ազատ փոխարկելի արժույթ (նախապատվությունը տրվում է ԱՄՆ դոլարին և եվրոին) և ԱԱՀ չի գանձվում։ Զբոսաշրջիկները ազատվում են ԱԱՀ-ի վճարումից, որը վերադարձվում է մեկնարկային կետերում անդորրագիրը ստանալու պահին։ Շատ խանութներում և տրանսպորտում, փողոցում և շուկաներում վճարումը կատարվում է միայն շեկելով։

Աշխարհի առաջատար վճարային համակարգերի վարկային քարտերն ընդունվում են գրեթե ամենուր։ Բանկոմատները տարածված են[27]։

Բնակչության եկամուտներ

2017 թվականի դեկտեմբերից նվազագույն աշխատավարձը սահմանվել է ամսական 5300 շեկել (որը կազմում է մոտավորապես 1499,09 ԱՄՆ դոլար)։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ