Իսրայելի դիվանագիտական առաքելությունների ցանկ
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Իսրայելի դիվանագիտական առաքելություններ, աշխարհի տարբեր երկրներում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունները։ Ստորև ներկայացված ցանկում ներառված չեն պատվո հյուպատոսությունները։ 2021 թվականի նոյեմբերի դրությամբ՝ ՄԱԿ-ի անդամ 164 երկրներում, որոնք ճանաչել են Իսրայելի անկախությունը, այդ երկիրն ունի 82 ռեզիդենտ դեսպանություն, ներառյալ Թայվանում գրասենյակը, ինչպես նաև 22 գլխավոր հյուպատոսություն և 2 ներկայացուցչական առաքելություն[1]։
Իսրայելը բազմակողմ կազմակերպություններում ունի 5 առաքելություն, որից չորսը Միավորված ազգերի կազմակերպությունում են, իսկ մեկը՝ Եվրոպական միությունում։ Իսրայելը նաև տնտեսական ու մշակութային գրասենյակ ունի Թայվանում ու ներկայացուցչական գրասենյակ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությունում[2]։
Միջազգային հարաբերություններում Իսրայելի ամենախոշոր դիվանագիտական հաղթանակը արաբական որոշ երկրների, ինչպես օրինակ Եգիպտոսի և Հորդանանի կողմից ճանաչումն էր։ Եգիպտոսն Իսրայելի անկախությունը ճանաչել է 1970-ական թվականների վերջին, իսկ Հորդանանը՝ 1990-ական թվականների սկզբին, ինչի արդյունքում Իսրայելի դեսպանություններ ունի Կահիրեում և Ամմանում։ 1990-ական թվականների սկզբին Հրեական պետությունը դիվանագիտական ներկայացուցչություններ է ստեղծել նաև նախկին սոցիալիստական մի շարք երկրներում, որոնք անկախություն էին ձեռք բերել Սառը պատերազմից հետո՝ Սոցիալիստական ճամբարի փլուզմամբ։ 1990-ական թվականների սկզբին հետխորհրդային երկրներից զատ, Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել նաև Հնդկաստանի ու Չինաստանի հետ։ 1990-ական թվականների կեսերին Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացի հեռանկարներն Իսրայելին հնարավորություն տվեցին առևտրային ներկայացուցչություններ բացել արաբական մի շարք երկրներում, այդ թվում Բահրեյնում, Կատարում, Թունիսում, Օմանում և Մարոկկոյում։ 2000-ական թվականներին այդ բոլոր գրասենյակները փակվել էին[3][4][5][6]։ Գազայի պատերազմից հետո Իսրայելը փակել է իր դեսպանությունները Մավրիտանիայում և Վենեսուելայում։ Վերջիններս Թել Ավիվին ստիպել էին գնալ այդ քայլին։ 2021 թվականին, Աբրահամյան համաձայնագրերի կնքումից հետո, Իսրայելը դեսպանություններ բացեց Արաբական Միացյալ Էմիրություններում[7] և Մանամայում[8][9], գլխավոր հյուպատոսություն՝ Դուբայում[10], ինչպես նաև ներկայացուցչություն Ռաբաթում[11]։
2014 թվականից սկսած Գերմանիայի դիվանագիտական առաքելությունները Իսրայելի քաղաքացիներին տրամադրում են հյուպատոսական օգնություն բոլոր այն երկրներում, որտեղ Իսրայելը չունի պաշտոնական դիվանագիտական ներկայացուցչություն[12]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսրայելի դիվանագիտական առաքելությունների ցանկ» հոդվածին։ |
|