Իսահակ Սաքսես

Իսահակ Աջայի Սաքսես (անգլ.՝ Success Ajayi Isaac, հունվարի 7, 1996(1996-01-07)[1][2], Բենին Սիթի, Նիգերիա), նիգերացի ֆուտբոլիստ, անգլիական «Ուոթֆորդ» ակումբի հարձակվող, աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության չեմպիոն։

Իսահակ Սաքսես
Անձնական տվյալներ
Ազգությունընիգերացի
Քաղաքացիությունը Նիգերիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 7, 1996(1996-01-07)[1][2] (28 տարեկան)
ԾննդավայրԲենին Սիթի, Նիգերիա
Հասակ182 սմ
Քաշ84 կգ
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՈւոթֆորդ
Համար10
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2013-2014Իտալիա Ուդինեզե0 (0)
2014-2015Իսպանիա Գրանադա Բ15 (6)
2016—մ.հ.Անգլիա Ուոթֆորդ27 (3)
Ազգային հավաքական
2013Նիգերիա Նիգերիա (մինչև 17)2 (2)
2013Նիգերիա Նիգերիա (մինչև 20)4 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

Իսահակը նիգերական «Ֆոնդ Բիջեյ» ֆուտբոլային դպրոցի սան է։ 2014 թվականին ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել իտալական «Ուդինեզե» ակումբի հետ։ Նույն տարում նա վարձավճարով տեղափոխվել է «Գրանադա» ակումբ, ապա գնվել է այդ ակումբի կողմից։

2016 թվականի հունիսի 25-ին տեղափոխվել է «Ուոթֆորդ» 11 միլիոն եվրոյով։

Կարիերան հավաքականում

2013 թվականին ֆուտբոլիստը մասնակցել է աշխարհի ֆուտբոլի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում Սաքսեսն անցկացրել է երկու խաղ, իսկ հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն[3]։ Երկու խաղում էլ Սաքսեսն աչքի է ընկել իր խփած գոլերով։

Ձեռքբերումներ

Ակումբային

  • Աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության չեմպիոն – 2013

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ