Իսաբելլա Լյովին

շվեդ քաղաքական գործիչ, գրող և լրագրող

Իսաբելլա Լյովին (շվեդ.՝ Isabella Lövin, փետրվարի 3, 1963(1963-02-03)[1][2], Helsingborgs Maria church parish, Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[2]), շվեդացի քաղաքական գործիչ Կանաչների կուսակցությունից, 2019 թվականից շրջակա միջավայրի և կլիմայի նախարար, Շվեդիայի փոխվարչապետ։ 2016 թվականից համարվել է Կանաչների կուսակցության երկու խոսնակներից մեկը։

Իսաբելլա Լյովին
 
Կուսակցություն՝Կանաչների կուսակցություն
Կրթություն՝Ստոկհոլմի համալսարան և University College of Film, Radio, Television and Theatre?
Մասնագիտություն՝լրագրող և քաղաքական գործիչ
Ծննդյան օրփետրվարի 3, 1963(1963-02-03)[1][2] (61 տարեկան)
ԾննդավայրHelsingborgs Maria church parish, Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[2]
Քաղաքացիություն Շվեդիա
ՀայրBjörn Lövin?
 
Կայք՝isabellalovin.com
 
Պարգևներ
Իսաբելլա Լյովինը Շվեդիայում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման վերաբերյալ օրենքը ստորագրելիս[3][4]

Մասնաիգտությամբ լրագրող Իսաբելլան ընտրություններից հետո 2009 թվականից մինչև 2014 թվականի հոկտեմբերը եղել է Եվրախորհրդարանի պատգամավոր, երբ զբաղեցրել է նախարարի պաշտոն։ Եվրախորհրդարանում ձկնորսության հարցերով է զբաղվել[5]։ Իսաբելլա Լյովինը լրագրության ոլորոտում աշխատանքի, մասնավորապես, ձկնորսության հոդվածների համար արժանացել է լրագրողների համար շվեդական Stora Journalistpriset մրցանակի[6]։

Կենսագրություն

Կրթություն

Իսաբելլա Լյովինը ծնվել է նկարիչ Բյորն Լյովինի ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է Ավեստայում[7]։ Նա Ստոկհոլմի համալսարանում ուսումնասիրել է կինոյագիտություն, քաղաքագիտություն, հասարակագիտություն և իտալերեն։ Իսաբելլան նաև սովորել է կինոյի, ռադիոյի, հեռուստատեսության և թատրոնի համալսարանական քոլեջում[8]։

Կարիերա

Լյովինը Damernas Värld-ի, Veckorevyn, Elle-ի և Vi Föräldrar-ի համար եղել է լրագրող և ազատ հեղինակ, ինչպես նաև Expressen «Կանաչ կիրակի» կիրակնօրյա հավելվածի համար գրել է շրջակա միջավայրի մասին։ 1994 թվականից մինչև 1977 թվականը լրագրող և պրոդյուսեր է աշխատել Շվեդական ռադիոյի Slussen և Tendens ծրագրերում։ Հետագայում եղել է Månadsjournalen-ի խմբագրության քարտուղար և խմբագիր (մինչև 2002 թվականը)։ Նաև աշխատել է Allt om Mat խոհարարական ամսագրի, իսկ 2003 թվականին՝ Leva! ամսագրի խմբագիր։ 2004 թվականից նա կրկին դարձել է ազատ հեղինակ, իսկ 2005 թվականին աշխատել է Allt om Mat և միաժամանակ Femina-ում եղել է վեբխմբագիր[8]։

Լյովինիը 2009 թվականին Կանաչների կուսակցությունից Շվեդիայում Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ դարձել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։ 2014 թվականի Շվեդիայի Եվրոպական խորհրդարանի ընտրությունների ժամանակ նրան վերընտրել են և նշանակել ձկնորսության հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ[9]։

2014 թվականի հոկտեմբերի 3-ին Իսաբելլա Լյովինը Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի կողմից նշանակվել է զարգացման նպատակով միջազգային համագործակցության հարցերով նախարար։

2016 թվականի մայիսի 9-ին Իսաբելլա Լյովինին առաջադրել են Կանաչների կուսակցության երկու խոսնակներից մեկի համար՝ որպես Օսա Ռոմսոնի իրավահաջորդ։

2019 թվականից զբաղեցնում է Շվեդիայի շրջանակա միջավայրի և կլիմայի նախարարի պաշտոնը։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսաբելլա Լյովին» հոդվածին։