Ինքնապատկեր
Ինքնապատկեր կամ ինքնադիմապատկեր, կերպարվեստագետի ստեղծած իր իսկ դիմապատկերը։ Արտահայտում է արվեստագետի ինքնագիտակցումը, ստեղծագործական սկզբունքները, հաճախ՝ մեծ ընդհանրացմամբ։
- ինքնադիմանկար - գեղանկարչության մեջ և գրաֆիկայում
- ինքնաքանդակ - քանդակագործության մեջ
- ինքնալուսանկար - լուսանկարչության մեջ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/ba/Leonardo_self.jpg/220px-Leonardo_self.jpg)
Պատմություն
Դեռ անտիկ շրջանից հայտնի է Ֆիդիասի ինքնաքանդակը։ Որպես դիմապատկերի ժանրի տարատեսակ կազմավորվել է 16-րդ դարից։ հայ կերպարվեստում հին ժամանակներից կան ենթադրյալ ինքնապատկերներ։ Մանրանկարչությունից մեզ հասած հնագույններն են Սարգիս Պիծակի (1338 թ.) և Ծերուն Ծաղկողի (14-րդ դար) ինքնանկարները։
- Ռեմբրանտ վան Ռեյնի ինքնանկարը
- Ֆիդիասի ինքնադիմաքանդակով Աթենաս Պալասի վահանը
![]() | Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ինքնապատկեր կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 367)։ ![]() |
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա