Ինվերկարգիլ

Ինվերկարգիլ (անգլ․ Invercargill), Նոր Զելանդիայի Հարավային կղզում տեղակայված քաղաք, երկրի ծայր հարավային և ծայր արևմտյան քաղաքն է և մեր մոլորակի առավել բնակեցված հարավային բնակավայրերից մեկը։ Տեղացիների լեզվով քաղաքը կրում է Ուաիոպի անվանումը (մաորի․ Waihōpai

Բնակավայր
Ինվերկարգիլ
ԵրկիրՆոր Զելանդիա Նոր Զելանդիա
Հիմնադրված է1853 թ.
Մակերես491 կմ²
ԲԾՄ0 մետր
Բնակչություն50 200 մարդ (հունիսի 30, 2020)[1]
Հեռախոսային կոդ03
Պաշտոնական կայքicc.govt.nz
Ինվերկարգիլ (Նոր Զելանդիա)##
Ինվերկարգիլ (Նոր Զելանդիա)

2005 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 48 200 մարդ։

Քաղաքում տեղակայված Ջեյս Հարգեստ քոլեջը հանդիսանում է տարածաշրջանի խոշորագույն կրթական հաստատությունը։ Քաղաքի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը Հարավային տեխնոլոգիական ինստիտուտն է, որը միաժամանակ հանդիսանում է միակ ուսումնական հաստատությունը երկրում, որը առաջարկում է անվճար կրթական ծառայություններ[2]։

Ինվերկագիլում են ծնվել ռեկորդակիր մոտոարշավորդ Բերտ Մոնրոն[3] և դերասան Մարտոն Չոկաշը։

Կլիմա

Քաղաքի կլիման խոնավ է, բայց մեղմ։ Ձմեռային ջերմաստիճանը (հուլիս֊օգոստոս)՝ +6°С ՝, ամռանը՝ +13,5 °C։ Ձմռանը հնարավոր են ձյան տեղումներ և սառնամանիքներ, բայց դրանք հազվադեպ են, իսկ ձյունն արագ հալվում է։ Ամռանը ցերեկային ջերմաստիճանը հազվադեպ է անցնում +25 °C֊ից։

Քանի որ քաղաքը գտնվում է Հարավային Ալպերի եզրին, հաճախակի է ենթարկվում արևուտքից եկող ուժեղ կամ թույլ օդային հոսանքների ազդեցությանը, քաղաքում հաճախակի են լինում ուժեղ քամիներ և անձրևներ (հաճախ՝ միասին)։ Տեղի բնակիչները կատակում են՝ ասելով, որ լավ եղանակը ուղիղ եկող անձրևն է։

Ինվերկարգիլ (1981–2010)ի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)33.8
(92.8)
32.1
(89.8)
28.8
(83.8)
25.5
(77.9)
20.9
(69.6)
18.4
(65.1)
16.7
(62.1)
21.0
(69.8)
23.1
(73.6)
24.6
(76.3)
27.5
(81.5)
28.8
(83.8)
33.8
(92.8)
Միջին բարձր °C (°F)18.7
(65.7)
18.6
(65.5)
17.1
(62.8)
14.9
(58.8)
12.3
(54.1)
10.0
(50)
9.5
(49.1)
11.1
(52)
13.1
(55.6)
14.4
(57.9)
15.8
(60.4)
17.5
(63.5)
14.4
(57.9)
Միջին օրական °C (°F)14.2
(57.6)
13.9
(57)
12.5
(54.5)
10.4
(50.7)
8.0
(46.4)
5.9
(42.6)
5.3
(41.5)
6.6
(43.9)
8.5
(47.3)
9.9
(49.8)
11.4
(52.5)
13.0
(55.4)
10.0
(50)
Միջին ցածր °C (°F)9.6
(49.3)
9.3
(48.7)
7.9
(46.2)
5.8
(42.4)
3.8
(38.8)
1.9
(35.4)
1.0
(33.8)
2.2
(36)
4.0
(39.2)
5.4
(41.7)
7.0
(44.6)
8.6
(47.5)
5.5
(41.9)
Ռեկորդային ցածր °C (°F)−0.9
(30.4)
−2.4
(27.7)
−2.4
(27.7)
−4.9
(23.2)
−6.9
(19.6)
−7.4
(18.7)
−9.0
(15.8)
−8.0
(17.6)
−4.5
(23.9)
−3.2
(26.2)
−2.0
(28.4)
−0.4
(31.3)
−9.0
(15.8)
Տեղումներ մմ (դյույմ)115.0
(4.528)
87.1
(3.429)
97.4
(3.835)
95.9
(3.776)
114.4
(4.504)
104.0
(4.094)
85.2
(3.354)
75.6
(2.976)
84.2
(3.315)
95.0
(3.74)
90.4
(3.559)
105.0
(4.134)
1149,3
(45,248)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm)13.010.312.312.315.315.614.212.813.113.813.314.3160.4
% խոնավություն80.683.384.285.387.087.788.185.881.380.078.278.683.3
Միջին ամսական արևային ժամ185.9167.2142.6117.287.578.797.9123.0139.8173.0181.3188.21682,2
Աղբյուր #1: NIWA Climate Data[4]
Աղբյուր #2: Météo Climat[5]

Տրանսպորտ

Ջրամղիչ աշտարակը՝ քաղաքի խորհրդանիշը

Քաղաքում կա օդանավակայան։ Ինվերկարգիլը հանդիսանում է Գլխավոր հարավային գծի ծայրհարավային կետը։ 1881 թվականի դեկտեմբերի 3֊ին քաղաքում բացվեց ձիաքարշ տրամվայի երթուղին։ Այն գործել է մինչև 1908 թվականի մարտի 15֊ը։ Էլեկտրաքարշով աշխատող տրամվայի երթևեկությունը գոյություն է ունեցել 1912 թվականի մարտի 26֊ից մինչև 1952 թվականի սեպտեմբերի 10֊ը։

Տեսարժան վայրեր

Քաղաքում պահպանվել են Խորհրդի շինությունները, որոնք կառուցվել էին 1864 թվականին որպես մասոնական օթյակներ և ձեռք էին բերվել Սաուտլենդի մարզային խորհրդի կողմից 1866 թվականին[6].

Սպորտ

Քաղաքում կա «Ռեգբիի դաշտ» մարզադաշտը։ Քաղաքն ընդունել է ռեգբիի 1987 և 2011 թվականների ռեգբիի աշխարհի առջնությունները։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինվերկարգիլ» հոդվածին։