Իննա Մալիկովա

Իննա Յուրևնա Մալիկովա (ռուս.՝ Маликова, Инна Юрьевна, հունվարի 1, 1977(1977-01-01), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս երգչուհի, երաժշտական պրոդյուսեր, դերասանուհի, հաղորդավաուհի։ «Новые Самоцветы» խմբի ղեկավար և մենակատարուհի։ Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2018)[1]։

Իննա Մալիկովա
Ծնվել էհունվարի 1, 1977(1977-01-01) (47 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, հաղորդավար, պրոդյուսեր և երաժշտական պրոդյուսեր
Ժանրերփոփ
Ծնողներհայր՝ Յուրի Մալիկով
Պարգևներ և մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
malikova.ru

Կենսագրություն

Իննա Մալիկովան ծնվել է 1977 թվականի հունվարի 1-ին Մոսկվայում։ Ծնողներից հայրը՝ Յուրի Ֆեդերովիչ Մալիկովը երաժիշտ, կոմպոզիտոր, ՎԳԱ «Ակնեղեն» խմբի հիմնադիր և ղեկավարն է։ Մայրը՝ Վյունկովա Լյուդմիլա Միխայլովնան նախկին պարուհի, Մոսկվայի մյուզիք-հոլի մեներգչուհի, այժմ՝ Դմիտրի Մալիկովի համերգային կոլեկտիվի վարիչն է։

Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից Մերզլյակովի երաժշտական դպրոցում սկսել է սովորել դաշնամուր նվագել։ Հինգերորդ դասարանում սովորական դպրոցից տեղափոխվել է Տվերի փողոցում գտնվող № 1113 երաժշտա-խորեոգրաֆիայի դպրոց։

1993 թվականին ձայնագրել է իր առաջին երգը՝ «Ամռան տոնին», որը եղբայրը՝ Դմիտրին, նրան նվիրել էր 16-ամյակին։ Այս երգով մասնակցել է «Առավոտյան աստղ» և «Կենդանակերպի նշանի տակ» հեռուստանախագծերին։

Միաժամանակ կոմպոզիտոր Օլեգ Մոլչանովի և այլ հեղինակների հետ ձայնագրել է նոր երգեր՝ թողարկելով «Ո՞վ էր ճիշտ» առաջնաելույթային ալբոմը։

Դպրոցն ավարտելուց հետո որոշ ժամանակ սովորել է երաժշտական ուսումնարանի դիրիժորական-երգչախմբային բաժնում, ինչպես նաև Վ.Խ. Խաչատուրովի անվան էստրադային-ջազային ուսումնարանում զբաղվել է վոկալով։ Ավելի ուշ ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի էստրադային բաժին։

Ի տարբերություն եղբոր՝ ես այնքան էլ տաղանդավոր չեմ եղել դաշնամուր նվագելիս, ինձ պակասում էր աշխատասիրությունը, իսկ ահա թատրոնի հետ հարաբերություններն ավելի լավ են դասավորվել. ես ինստիտուտն ավարտել եմ գերազանց։ Տասը տարի խաղացել եմ ներկայացումներում և եթե հնարավորություն լինի կրկին վերադառնալ թատերաբեմ, շատ երջանիկ կլինեմ[2]:

2002 թվականին սկսել է համագործակցել Liz-media Group գործակալության հետ, ստեղծել է իր թիմը և աշխատել կոմպոզիտորներ Եվգենի Կուրիցինի, Պավել Եսենինի, Սերգեյ Նիզովցևի հետ։ 2005 թվականին թողարկվել է «Սուրճ և շոկոլադ» վերնագրով երկրորդ ալբոմը[3]։

2006 թվականին «Լեկուր» («Лекур») թատերական գործակալությունը ներկայացրել է «Մոսկվյան ամուսնալուծություն» ներկայացման պրեմիերան, որտեղ Իննա Մալիկովան առաջնաելույթ է ունեցել գլխավոր դերերից մեկում[4]։

2006 թվականին ՎԳԱ «Ակնեղեն»[5] խմբի 35-ամյակի առթիվ Յուրի և Իննա Մալիկովները ստեղծել են նոր երաժշտական նախագիծ՝ «Новые Самоцветы», որի ղեկավար է դարձել Իննա Մալիկովան[6][7]։

2008 թվականին տեղի է ունեցել «Չղջիկ» օպերետի պրեմիերան (աղախին Ադելի դերը)[8]։

2009 թվականին «Новые Самоцветы» խումբը թողարկել է «Իննա Մալիկովա & NEW Ակնեղեն» վերնագրով առաջին ալբոմը։

2010 թվականին Մալիկովան Դմիտրի Խառատյանի հետ ՏՎ Ցենտր ալիքում դարձել է «Բարի երեկո Մոսկվա»[9] հաղորդաշարի հաղորդավար[10]։

2014 թվականին լույս է տեսել «Новые Самоцветы» խմբի երկրորդ ալբոմը «Ամբողջ կյանքը առջևում է հուսա և այրիր» վերնագրով[11][12]։

2016 թվականին «Новые Самоцветы» խումբը նշել է իր 10-ամյակը[13], ընդ որում խմբի կազմը երբեք չի փոխվել[14][15]։

2016 թվականին Մալիկովան դարձել է «Բյուրեղ»[16], «Ադամանդ վարպետ»[17] ոսկերչական տների և Ռուսաստանում Pinko գովազդային ընկերության դեմքը[18]։

2018 թվականին իր 12-ամյակի առթիվ «Новые Самоцветы» խումբը թողարկել է «12» խորհրդանշական անվանումով երրորդ ալբոմը[19][20].

2018 թվականի դեկտեմբերին «Новые Самоцветы» խումբը թողարկել է «Ձմեռ» ալբոմը։ EP-ի մեջ են մտել ձմեռային հիթերի հինգ քավր տարբերակներ, որոնց թվում են «Սպիտակ ձյուն», «Ձմեռ», «Կապույտ եղյամ», «Ես քեզ կտանեմ տունդրա» և «Ամանորյա խաղալիքներ» երգերը[21]։

Կրթություն

Սկավառակագրություն

  • 2000՝ «Ո՞վ էր ճիշտ»
  • 2005՝ «Սուրճ և շոկոլադ»
  • 2009՝ «Իննա Մալիկովա & NEW Ակնեղեն»
  • 2014` «Ամբողջ կյանքը առջևում է»
  • 2018` «12»
  • 2018` «Ձմեռ»

Տեսահոլովակներ

  • 1995` «Ես չեմ ուզում լուրջ լինել»
  • 2000` «Ո՞վ էր ճիշտ»
  • 2002` «Այն ինչ եղել է»
  • 2004` «Սուրճ և շոկոլադ»
  • 2012` «Հիշում եք Modern Talking-ին»
  • 2014` «Ամբողջ կյանքը առջևում է»
  • 2015` «Աշխարհը հեշտ չէ»
  • 2016` «Սիրտը քար չէ»
  • 2018` «Կկպցնենք»
  • 2019` «Լուսնային գիշեր»

Թատրոն

  • «Լեկուր» թատերական գործակալություն։ Ռեժիսոր Ռիմա Սոկոլովա[23]։
  • «Չղջիկ»։ «Լեկուր» թատերական գործակալություն[24]։ Ռեժիսոր Ռենատա Սոթիրիադի

Ընտանիք

Իննայի հայրը՝ Յուրի Ֆեդերովիչ Մալիկովը երաժիշտ, կոմպոզիտոր, ՎԳԱ «Ակնեղեն» խմբի հիմնադիր և ղեկավարն է։

Մայրը՝ Վյունկովա Լյուդմիլա Միխայլովնան եղել է պարուհի, Մոսկվայի մյուզիք-հոլի և 1984 թվականից 1990-ականների սկիզբը «Ակնեղեն» խմբի մեներգչուհի։

Ավագ եղբայրը՝ Դմիտրի Մալիկովը երաժիշտ և կոմպոզիտոր է։

Նախկին ամուսինը (մինչև 2011 թվական) գործարար Վլադիմիր Անատոլիևիչ Անտոնիչուկն է։

Որդին՝ Դմիտրի Մալիկովը սովորել է Ֆրանսիայի գաստրոնոմիայի բարձրագույն դպրոցում, այնուհետև Շվեյցարիայում, իսկ Ժնևում՝ մենեջմենթի և կառավարման ֆակուլտետում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իննա Մալիկովա» հոդվածին։