Իմոջեն Փութս

Իմոջեն Գեյ Պուց[3] (անգլ.՝ Imogen Poots, հունիսի 3, 1989(1989-06-03)[1][2], Չիզիկ, Հաունսլոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի է։ Նա հայտնի է Թեմի կերպարով, որը խաղացել է 28 շաբաթ անց պոստ-ապոկալիպտիկ գիտաֆանտաստիկ սարսափ հեռուստասերիալում 2007 թվականին, Լինդա Քեիթի կերպարով Ջիմի Հենդրիքսի մասին Ջիմի:Ամեն ինչ իմ կողքին կենսագրական ֆիլմում 2013 թվականին, Դեբի Ռայմոնդի կերպարով Պաուլ Ռայմոնդի մասին Սիրո տեսքը կենսագրական ֆիլմում 2013 թվականին և Ջուլիա Մադոնի կերպարով ամերիկյան Արագության ծարավ գեղարվեստական ֆիլմում 2014 թվականին։

Իմոջեն Փութս
անգլ.՝ Imogen Poots
Ծնվել էհունիսի 3, 1989(1989-06-03)[1][2] (35 տարեկան)
ԾննդավայրՉիզիկ, Հաունսլոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունQueen's Gate School? և Լաթիմեր դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Վաղ տարիներ

Պուցը ծնվել է Համերսմիթի Թագուհի Շարլոտի և Չելսի հոսպիտալում, որը գտնվում է Լոնդոնում, դուստրը՝ Թրեվոր Պուցը զբաղվում է Բելֆաստի, Հյուսիսային Իռլանդիայի և Ֆիոնա Գուդոլի հեռուստատեսությունների պրոդյուսերական գործերով։ Նա լրագրող և կամավոր աշխատող է Բոլտոնից[4][5]։ Նա ունի ավագ եղբայր՝ Ալեքսը, ով մոդել է[6][7]։Մեծանալով Չիսվիքում կրթություն է ստացել Արևմտյան Լոնդոնում՝ հաճախելով «Բյութի նախապատրաստական դպրոց աղջիկների համար», «Թագուհու դարպասներ» և Լեթիմերի ավագ դպրոցները, որոնք գտնվում են Համերսմիթում։ Քանի որ նա մտադրված էր զբաղվել անասնաբուժությամբ, սկսեց կիրակի օրերն անցկացնել վերապատրաստվելով Համերսմիթի Գետափնյա ստուդիայում։ Նա թողնում է իր իրական կարիերան այն բանից հետո, երբ հաճախ ուշագնաց էր լինում անասնաբուժական վիրաբուժությամբ զբաղվելու ընթացքում[4]։ Ստանալով երեք Ա գնահատականներ, Ա մակարդակում, նա տեղ է գրավել Կուրտոյի արվեստի ինստիտուտում 2008 թվականին, սակայն այն հետաձգել է երկու տարով, որպեսզի շարունակի իր դերասանական կարիերան[5][8]։

Կարիերա

Պուցն առաջին անգամ էկրանին է հայտնվել Դժբախտ պատահար սերիալում իր կերպարով, խաղացել է համր դեր V նշանակում է Վենդետա ֆիլմում։ 17 տարեկան հասակում, երբ նա այնքան էլ հայտնի չէր Խուան Կառլոս Ֆրեսնադիլոն նրան նկարահանեց 28 շաբաթ անց ֆիլմում։ Այդ օրվանից սկսած նա հայտնվեց Ճեղքեր, Հարյուրապետ և Վախի գիշեր ֆիլմերում[9][10][11][12]։ Չնայած նրան, որ Պուցը երբեք պաշտոնապես չի վերապատրաստվել որպես դերասանուհի, ըստ Ջայլս Հեթերսլի, նա սկսեց կատարելագործել իր դերասանական հմտությունները, որը նրա մոտ շատ լավ ստացվեց, որովհետև նա կարողանում էի իրեն բնական պահել տեսախցիկի առջև[8]։ 2011 թվականին նա ընտրվեց Քլոե նորաձևության տան կազմակերպած ցուցադրության համար, մասնակցելու համանուն օծանելիքի գովազդային արշավին, որը թողարկվել էր Ինես վան Լամսվերդի և Վինուդ Մատադինի կողմից[13]։ 2012 թվականին նա ընտրվեց Սոֆիա Կոպպոլայի կազմակերպած գովազդային արշավին մասնակցելու համար, որը նաև համագործակցություն էր Marni գործարանային ապրանքանիշի և H&M-ի հետ[14][15]։2012 թվականին Պուցը մարմնավորել է Ալեքսանդրա Գելբարտին «Ուշացած կվարտետը» ֆիլմում։ 2013 թվականին նա նկարահանվել է «Ողջույններ Թիմ Բաքլիից», «Կեղտ» և «Սիրո տեսքը» ֆիլմերում։ 2014 թվականին նկարահանվել է «Այդ վտանգավոր պահը» ռոմանտիկ կատակերգությունում և «Արագության ծարավ» մարտաֆիլմում։ 2015 թվականին Պցերը Ջենիֆեր Էնիսթոնի հետ նկարահանվել են «Նա ծիծաղելի այդ ձևով» ֆիլմում, Քեյթ Բլանշետի հետ՝ «Գավաթների ասպետը» ֆիլմում[16], որը հիմնված է Ջես Ուոլթերի «Գեղեցիկ ավերակներ» վեպի հիման վրա[17]։ Պուցը մարմնավորել է Լինդա Քեիթին «Ջիմի։ Ամեն ինչ իմ կողքին»՝ Ջիմի Հենդրիքսի մասին կենսարական ֆիլմում, Անդրե Բենժամինի հետ, ով մարմնավորեւմ էր Ջիմի Հենդրիքսին[18]։

Ֆիլմագրություն

Ֆիլմ

ՏարիԱնվանումԴերՆշումներ
2006V նշանակում է ՎենդետաԵրիտասարդ Վալերի
200728 շաբաթ անցԹեմի Հարիս
2007ՑանկությունՋեյնկարճամետրաժ ֆիլմ
2008Միս Օսթին ՌեգրաթսԶվարճալի Ասպետըհեռուստաֆիլմ
2008Ես և Օրսոն ՈւելսըԼորիլայ Լեյթրոփ
2009ՃեղքերՓապի
2009Արթնացնող ՄեդիսոնԱլեքսիս
2009Լքված մարդըԷլիսոն Կարսշ
2010ՀարյուրապետըԱրիանա
2010ԶրուցարանԵվա
2010Քրիստոֆերը և նրա տեսակըՋեան ՌոսՀեռուստաֆիլմ
2011Ջեյն ԷյրԲլենշ Ինգրամ
2011Վախի գիշերԷմի Պետերսոն
2011Գալիս է մի պայծառ օրՄերի Բրայթ
2012Ուշացած կվարտետըԱլեքսանդրա Գելբարտ
2013Ողջույններ Թիմ ԲաքլիիցԷլի
2013Ջիմի:Ամեն ինչ իմ կողքինԼինդա Քեիթ
2013ԿեղտԱմանդա Դրումոնդ
2013Սիրո տեսքըԴեբի Ռայմոնդ
2014Այդ վտանգավոր պահըԷլի
2014Երկար ճանապարհ դեպի ներքևՋես Քրայչթոն
2014Արագության ծարավՋուլիա Մադոն
2014Նա ծիծաղելի է այդ ձևովԻզաբելա «Իզի» Պատերսոն
2015Գավաթների ասպետըԴելա
2015Կանաչ սենյակԷմբր
2015Երկիր, որի անունն է տունԷլի
2016Ֆրանկը և Լոլան (ֆիլմ)Լոլա
2016Փոփ աստղ` երբեք չկանգնել երբեք չկանգնեցնելովհետարտադրություն

Հեռուստատեսություն

ՏարիԱնվանումԴերՆշումներ
2004Դժբախտ պատահարԷլիս ԹորնթոնՍերիա․ «Սերը կծում է»
2010Փշալարերի փունջՓրյու Սորենսոն3 սերիա
2016ՃանապարհներՍպասվող հեռուստասերիալ

Մրցանակներ և նոմինացիաներ

Պուցը ստացել է նոմինացիա Ամենախոստումնալից նորեկ անվանակարգում «28 շաբաթ անց» ֆիլմի համար։ «Սիրո տեսքը» ֆիլմի համար ստացել է Լավագույն դերասանուհի մրցանակը Բրիտանական անկախ ֆիլմի մրցանակաբաշխության ժամանակ։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմոջեն Փութս» հոդվածին։