Իմայ (աստղ)

Իմայ (անգլ.՝ Imai) /ˈm/, Դելտա Կրուսիս (լատիներեն δ Կրուսիս, կրճատ՝ Դելտա Կրու, δ Կրու), աստղ Հարավային Խաչ համաստեղությունում, որը կազմող չորս պայծառ աստղերից ամենաթույլն է։ Ունի 2.79 տեսանելի աստղային մեծություն, անվանակոչվել է Միջազգային աստղագիտական միության կողմից 2018 թվականի օգոստոսի 10-ին։ Վիթխարի, տաք ու արագ պտտվող աստղ է, որը գտնվում է հսկա աստղ դառնալու գործընթացում և արեգակից ունի մոտավորապես 345 լուսային տարի կամ 106 պարսեկ հեռավորություն։

Իմայ
Հետազոտման տվյալներ
Տեսակաստղ, near-IR source? և UV-emission source?
Հեռավորություն139,507 ± 13,9057 պկ[1]
Տեսանելի աստղային մեծություն2,752 ± 0,009[2] (V)
ՀամաստեղությունՀարավային Խաչ
Աստղաչափություն
Ճառագայթային արագություն (Rv)22,2 ± 2,6 km/s[3][4][5][…]
Պարալաքս7,1681 ± 0,7145 մավ[1]
Բացարձակ աստղային մեծություն−3,2
Բնութագիր
Սպեկտրալ դասակարգումB2IV[6][7][8][…]
Գույնի ցուցանիշ−0,184
ՓոփոխականությունBeta Cephei variable?
Ֆիզիկական տվյալներ
Շառավիղ8 արևային շառավիղ
Լուսավորություն10 000 արեգակնային լուսատվություն
Պտույտ218 km/s[9]
Ուղեծրի էլեմենտներ
Այլ անվանումներ
SAO 239791, 2MASS J12150870-5844559, GSC 08645-02263, HD 106490, HIP 59747, HR 4656, IRAS 12124-5828, δ Cru, CEL 4076, CPC 20 3748, CSV 6902, FK5 455, GC 16724, GCRV 7332, HIC 59747, JP11 2192, N30 2833, NSV 5510, PLX 2819.1, PLX 2819.10, PPM 340824, ROT 1792, SACS 266, TD1 16155, TYC 8645-2263-1, UBV 11000, del Cru, uvby98 100106490, WEB 10614, Gaia DR2 6071060144084204032, Gaia DR3 6071060144089351808, LLNS 7684, TIC 390320354, UBV M 17943 և ALS 14966

Անվանակարգություն

Աստղի՝ բայերյան անվանակարգությամբ հայտնի անունը δ Crucis (լատին․՝ Delta Crucis) է, պորտուգալերենում երբեմն անվանվում է Pálida («Թույլ աստղ»)[10]։

Imai անունով Դելտա Կրուսիս աստղը հայտնի է մերօրյա Եթովպիայում ապրող մուրսի ցեղի ժողովրդին։ Նրանց համար աստղը որոշակի կարևորություն ունի, քանի որ «երբ այն դադարում է մթնշաղին հայտնվել երեկոյան երկնքում (մոտավորապես օգոստոսի վերջին), Օմո գետը վարարում է և հարթեցնում իր ափերին աճող imai խոտերը, որից հետո նորից հանդարտվում է»։ Մուրսիները մի շարք հարավային աստղեր են օգտագործում իրենց օրացույցում, որպեսզի նշեն Օմո գետի եղանակային վարարումները[11]։ 2016 թվականին Միջազգային աստղագիտական միությունն աշխատանքային խումբ է ստեղծել աստղերի անունների դասակարգման համար (WGSN))[12], որը 2018 թվականի օգոստոսի 10-ին հավանության է արժանացրել Իմայ անունն այս աստղի համար և այն այժմ ընդգրկված է աստղանունների գրանցամատյանում[13]։

Հատկանիշներ

Դեկրուքսն ունի սպեկտրային դասակարգման B2 IV ցուցիչը[14], որով այն դասվում է ենթահսկա աստղերի շարքին և գտնվում է գլխավոր հաջորդականությունից դուրս գալու ու կարմիր հսկայի ձևափոխվելու գործընթացում, որից հետո հեռավոր ապագայում դառնալու է սպիտակ թզուկ։ Ներկայումս փայլում է արեգակի լուսատվությունից մոտավորապես 10,000 անգամ ավելի պայծառ, արտաքին մթնոլորտի էֆեկտիվ ջերմաստիճանը կազմում է 22,570 Կ[15], որի պատճառով ստանում է կապտասպիտակավուն երանգ[16]։ Հավակնում է դառնալ Բետա Ցեֆեյի փոփոխական աստղ[17], պտտվում է շատ արագ՝ 210 km s−1 արագությամբ[18]։

Հանդիսանում է Կարիճ-Կենտավրոս աստղասփյուռի Կենտավրոս-Հարավային Խաչ ցածրադիր ենթախմբի անդամ․ աստղասփյուռը զանգվածեղ աստղերի միացություն է, որոնք ունեն նույն ծագումն ու շարժը տիեզերքում[15]։ Սա արեգակին ամենամոտ գտնվող աստղասփյուռն է, որի վերոնշյալ ենթախումբն ունի 16–20 միլիոն տարվա պատմություն[19]։

Մշակույթում

Չինարենում 十字架 (Շի Զի Ջիա, որը նշանակում է «խաչ») բառը վերաբերում է δ Կրուսիսից, Ակրուքսից, Գակրուքսից ու Միմոզայից բաղկացած աստերիզմին[20]։ Հետևաբար, δ Կրուսիսն ինքը հայտնի է որպես 十字架四 (Շի ԶԻ Ջիա Սի, այսինքն՝ «Խաչի չորրորդ աստղ», անգլ.՝ the Fourth Star of Cross)[21]։

Կենտրոնական Ավստրալիայում բանկվող արանդա և լուրիջա աբորիգենների ցեղերն այս աստղից, Գակրուքսից, Կենտավրոսի գամմայից (Մուլիֆանից) ու Կենտավրոսի դելտայից (Մա Ուեյից) բաղկացած քառանկյուն դասավորությունն անվանել են Iritjinga, «Արծիվ-բազե»[22]։

δ Կրուսիսը պատկերված է Ավստրալիայի դրոշի, Նոր Զելանդիայի դրոշի ու Պապուա Նոր Գվինեայի դրոշի վրա, որպես Հարավային Խաչը կազմող հինգ աստղերից մեկը։ 26 այլ աստղերի թվում, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է մեկ նահանգ, պատկերված է նաև Բրազիլիայի դրոշի վրա և ներկայացնում է Մինաս Ժերայս նահանգը[23]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

🔥 Top keywords: Գլխավոր էջՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սպասարկող:ՈրոնելԾաղկեվանք (Արա լեռ)ՋուրՍեռական հարաբերությունՋոուի ԱնսաՀայաստանԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԳառնու հեթանոսական տաճարՋրծաղիկԻսպանիաԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովԼամին ՅամալԻսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականՍևանա լիճԳևորգ Գևորգյան (դերասան)Թռչկանի ջրվեժՖուտբոլի աշխարհի առաջնությունՍպասարկող:ՎերջինփոփոխություններըՍաղմոսավանքՀեշտոցային արտադրությունՉարորակ հիպերթերմիաԱնգլիաԴոնալդ ԹրամփԳեղարդի վանքԱրմենիա հեռուստաընկերությունՖուտբոլԵրազահանՕրալ սեքսՄասնակից:Mark Simonean/ԱվազարկղՀեշտոցի սնկային վարակԵրևանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԴաշտանՏաթևի վանքՁեռնաշարժությունՇաքիի ջրվեժ