Իզել

Իզել (թուրքերեն՝ İzel, կեղծանուն, ծննդյան անուն՝ Իզել Չելիքյոզ (թուրքերեն՝ İzel Çeliköz, ապրիլի 29, 1969(1969-04-29)[1][2], Յալովա, Թուրքիա), թուրք փոփ երգչուհի։

Իզել
Բնօրինակ անունթուրքերեն՝ İzel Çeliköz
Նաև հայտնի է որպեսİzel
Ծնվել էապրիլի 29, 1969(1969-04-29)[1][2] (55 տարեկան)
Յալովա, Թուրքիա
Երկիր Թուրքիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, երաժշտական պրոդյուսեր և ստուդիական երաժիշտ
Գործիքներքամանչա և վոկալ
ԼեյբլUniversal Music Group
ԱնդամակցությունGrup Vitamin?
Կայքtncyapim.com/resmi-web-sitesi/izel-resmi-web-sitesi.html
 İzel Çeliköz Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է Յալովայում։ 1991 թվականին դարձել է «Եվրատեսիլ»-ում Թուրքիայի ներկայացուցիչներից մեկը։ Ռեյհան Քարաջայի և Ջան Ուղուրլուերի հետ համատեղ կատարել է «İki Dakika» երգը, մրցույթի արդյունքում Թուրքիայի ներկայացուցիչները զբաղեցրել են 12-րդ տեղը 22-ից։ Հանդես է եկել Իզել-Չելիք-Էրջան եռյակի կազմում, սակայն 1993 թվականին խումբը լուծարվել է, և Իզելը սկսել է մենակատարի կարիերան։ Նրա դեբյուտային ալբոմը կոչվում էր «Adak»։ 1997 թվականին Իզելը թողարկել է երկրորդ սոլո ալբոմը, որը ստացել է «Emanet» անվանումը, որի մեջ մտնող երգերից մեկը ձայնագրվել է Մուստաֆա Սանդալի մասնակցությամբ, հենց նա էլ դարձել է ալբոմի պրոդյուսերը։ Սկզբում Իզելը ցանկացել է, որ իր երկրորդ ալբոմի պրոդյուսերները դառնան Էրջան Սաաթչին և Այքութ Գյուրելը, սակայն նրանց հետ բանակցությունները փակուղի են մտել[3]։ 1999 թվականին Իզելը թողարկել է երրորդ ալբոմը, որը ստացել է «Bir Küçük Aşk» անվանումը։ Դրա ստեղծմանը մասնակցել է երգահան Ալթան Չեթինը, որը գրել է ալբոմում ընդգրկված բոլոր երգերը[4]։ Այդ ալբոմը վաճառվել է կես միլիոն տպաքանակով և Իզելին լայն ճանաչում է բերել[5]։ 2001 թվականին թողարկվել է Իզելի չորրորդ` «Bebek» ալբոմը, այն դարձել է Իզելի երկրորդ ալբոմը, որի ստեղծմանը մասնակցել է Ալթան Չեթինը։ Մի շարք երգերում օգտագործվել են արաբեսկներ[6]։ 2003 թվականին Իզելը թողարկել է իր հինգերորդ սոլո «Şak» ալբոմը[7]։ 2005-ին վեցերորդը՝ «Bir Dilek Tut Benim İçin»։ Իզելը մասնակցել է նաև Էմել Մյուֆթյուօղլուի ալբոմի ձայնագրությանը, որի վրա աշխատելիս ծանոթացել է Սեզեն Աքսուի և գործիքավորող Սինան Աքչիլի հետ։ 2007 թվականին թողարկվել է Իզելի «Işıklı Yol» յոթերորդ ալբոմը, այն թողարկել է Սինան Աքչիլը[8]։ Դրանից հետո Իզելն սկսել է աշխատել նոր ալբոմի վրա[9]։

Իզելի ալբոմներն ընդհանուր առմամբ թողարկվել են ավելի քան քան երկու միլիոն օրինակով[10]։

Անձնական կյանք

2008 թվականի դեկտեմբերին Իզելը ենթարկվել է ակնեի հեռացման վիրահատության։ Երգչուհու կարծիքով՝ ակնեն հայտնվել է այն բանից հետո, երբ իմացել է, որ իր զուգընկերը դավաճանում է իրեն[11]։

2009 թվականի ապրիլին Իզելը երկրորդ վիրահատությունն է անցել և հայտարարել է, որ նա կունենա այնպիսի մաշկ, «ինչպիսին երեխայինն է»[12]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզել» հոդվածին։