Իզաբելլա Արազովա

հայ կոմպոզիտոր

Իզաբելլա Կոնստանտինի Արազովա (Իզաբելլա Արազյան, սեպտեմբերի 25, 1936(1936-09-25), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (1967)[2]։

Իզաբելլա Արազովա
Ծնվել էսեպտեմբերի 25, 1936(1936-09-25) (87 տարեկան)
Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Երկիր Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրՀայաստանի պետական մանկավարժական համալսարանի թանգարան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1963) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1967)
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն

Կենսագրություն

Իզաբելլա Արազովան ծնվել է 1936 թվականին Դոնի Ռոստով քաղաքում։ 1942 թվականաից բնակվում է Երևանում։ 1955-1958 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1961-1963 թվականներին՝ Սանկտ-Պետերբուրգի Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայում, 1964-1967 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում (ղեկավար` Էդվարդ Միրզոյան)[3]։ Ավարտելուց հետո մինչև 1990 թվականը Երևանի մանկավարժական ինստիտուտում դասավանդել է նոտայագրություն, կոմպոզիցիա, հարմոնիա[4]։ Արազովայի ստեղծագործությունները կատարվել են Հայաստանում, Ռուսաստանում, Էստոնիայում, Ուկրաինայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում[2]։

Ստեղծագործություններ

  • Լարային կվարտետ թիվ 1, 1965
  • Պոլիֆոնիկ խմբերգեր (Սիլվա Կապուտիկյանի խոսքերով), 1966
  • Կոնցերտ նվագախմբի համար, 1967
  • Էլեգիա, vc, pf, 1969
  • Սիմֆոնիա երգչախմբի և նվագախմբի համար, 1971
  • «3 ճապոնական բանաստեղծություն», 1979
  • Սոնատ թիվ 1, 1983
  • Սոնատ թիվ 2, 1984
  • Սոնատ թիվ 3, 1985
  • «Perpetuum mobile», 1985
  • «The World is Just a Dream» (Japanese poems from the Middle Ages), 1988
  • Լարային կվարտետ թիվ 2, 1991
  • «Աղոթք», 1996

Ծանոթագրություններ