Իդրիսա Ուեդրաոգո
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 21, 1954(1954-01-21)[1][2] |
Ծննդավայր | Բանֆորա, Բուրկինա Ֆասո |
Մահացել է | փետրվարի 18, 2018(2018-02-18)[3] (64 տարեկան) |
Մահվան վայր | Ուագադուգու, Բուրկինա Ֆասո |
Կրթություն | Փարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0653458 |
Իդրիսա Ուեդրաոգո (ֆրանսերեն՝ Idrissa Ouédraogo, հունվարի 21, 1954(1954-01-21)[1][2], Բանֆորա, Բուրկինա Ֆասո - փետրվարի 18, 2018(2018-02-18)[3], Ուագադուգու, Բուրկինա Ֆասո)[5], բուրկինացի կինոռեժիսոր[6][7] որի ստեղծագործությունները հաճախ արտացոլում են քաղաքային ու գյուղական կյանքի, ավանդականի ու նորի բախումը իր հայրենի Բուրկինա Ֆասոյում և աֆրիկյան այլ վայրերում։ Նա լայն ճանաչում ու համբավ է նվաճել հատկապես իր նկարահանած Tilaï գեղարվեստական ֆիլմով, որը Կաննի 1990 թվականի միջազգային կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին (Cannes Film Festival Grand Prix), ինչպես նաև Samba Traoré կինոնկարով, որը Բեռլինի 43-րդ միջազգային կինոփառատոնում առաջադրվել է «Արծաթե արջ» մրցանակի[8][9][10][11]։
Իդրիսա Ուեդրաոգոն ծնվել է Ֆրանսիական Վերին Վոլտայի (ներկայումս՝ Բուրկինա Ֆասո) Բանֆորա քաղաքում[12], 1954 թվականին[13]։ Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել հայրենի երկրի հյուսիսում գտնվող Ուաիգույա քաղաքում։ 1976 թվականին ստացել է արվեստների բակալավրի աստիճան[14]։ Ծնողները, որ համեմատաբար ապահովված ագարակապաններ էին, հոգ են տարել, որ իրենց որդին լավ կրթություն ստանա, և Իդրիսան ուսումնառությունը շարունակել է Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուի կինեմատոգրաֆիայի աֆրիկյան ինստիտուտում (Institut Africain d’Etudes Cinématographiques), որն ավարտել է 1981 թվականին՝ ստանալով մագիստրոսի աստիճան[15]։ Չբավարարվելով այդքանով՝ Իդրիսան հետագայում սովորել է նաև Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, այնուհետև՝ Փարիզում՝ Institut des hautes études cinématographiques-ում (IDHEC) և 1985 թվականին Սորբոնի համալսարանից ստացել Diplôme d'études approfondies (DEA)[13][14][16]:
Նրա նկարահանած առաջին լիամետրաժ ֆիլմը Yam Daabo-ն էր (1986 թ.), իսկ լայն ճանաչման ու համբավի հիմքը դրվել է Yaaba կինոնկարով, որը Կաննի միջազգային կինոփառատոնում շահել է Federación Internacional de la Prensa Cinematográfica|Premio FIPRESCI մրցանակ[17][18]։ Հաջորդ ֆիլմը՝ Tilaï-ն, նվաճել է հեղինակավոր այդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը[19][20]։ Իրար հաջորդած այդ հաջողությունները ոգեշնչել են կինոռեժիսորին[21], որը հապճեպորեն նկարահանած «Կարիմ և Սալա» կինոնկարը ներկայացրել է Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում անցկացվող համաաֆրիկյան կինոփառատոնին։ Իդրիսա Ուեդրաոգոյի՝ որպես կինոռեժիսորի հաջորդ ձեռքբերումներն առնչվում են նրա «Samba Traoré» (1993), «Le Cri du coeur» (1994), «Քինին և Ադամսը» (Kini and Adams, 1997), «La Colère des dieux» (2003) և «Kato Kato» (2006) ֆիլմերի հետ[17][20]։
Անվանի արվեստագետը մահացել է 2018 թվականի փետրվարի 18-ին, Ուագադուգուում։ Նրա հուղարկավորությանը մասնակցել են արվեստի, քաղաքականության, դավանանքի բնագավառների համբավավոր բազմաթիվ գործիչներ[22][23]։
Թողարկման տարին | Վերնագիրը |
---|---|
1981 | Pourquoi? (Ինչո՝ւ) |
1981 | Poko |
1983 | Les Écuelles (Պնակալեզները) |
1983 | Les funérailles du Larle Naba (Լառլե Նաբայի հուղարկավորությունը) |
1984 | Ouagadougou, Ouaga deux roues (Ուագանդուգու, Ուագա երկու անիվ) |
1984 | Issa le Tisserand (Ջուլհակ Իսան) |
1985 | Tenga |
1991 | Obi |
1994 | Afrique, mon Afrique (Աֆրիկա, իմ Աֆրիկա) |
1996 | Samba et Leuk le lièvra (Սամբան և ճագար Լյոկը) |
1994 | Gorki |
1997 | Les parias du cinéma (Կինոյի դուրսպրծուկները) |
2001 | Scénarios du Sahel |
Source[24][25]: |
Թողարկման տարին | Վերնագիրը |
---|---|
1987 | Yam Daabo (Ընտրությունը) |
1989 | Yaaba (Տատը) |
1990 | Tilaï (Օրենքը) |
1991 | Karim and Sala |
1993 | Samba Traoré |
1994 | Le cri du cœur (Սրտի ճիչը) |
1997 | Kini and Adams |
2003 | La colère des dieux (Աստվածների զայրույթը) |
2006 | Kato Kato |
Source[26]: |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդրիսա Ուեդրաոգո» հոդվածին։ |
|