Իդլի

Իդլի, Հարավային Հնդկաստանի տարբեր ժողովուրդների խոհանոցների ուտեստ։

Իդլի
cuisine of Kerala?
Տեսակնախաճաշ
Ենթատեսակբրնձով ուտեստ
Առաջացման երկիր Հնդկաստան
 Idli Վիքիպահեստում

Իդլին դասական խավարտ է հարավ-հնդկական շատ խոհանոցների հիմնական ուտեստների համար․ դրանք փոքր (5-8 սմ) շրջանաձև գոլորշով կարկանդակներ են՝ պատրաստված ֆերմենտավորված սև մունգից, բրնձի ալյուրից և համային հավելումներից[1]։ Որպես կանոն, մատուցվում են նախաճաշի սեղանին, հաճախ այնպիսի սոուսներով, ինչպիսիք են չատնին և սամբարը։

Առաջին գրավոր նշումը իդլիի մասին արված է Կարնատակում և վերաբերում է 920 թվականին[2]։

Գոյություն ունեն իդլիի շատ տեսակներ, ինչպես բրնձի և ոսպի, այդպես էլ ցորենի ալյուրից (օրինակ Կարնատակում դա ռավա իդլին է)։ Այլ հայտնի տեսակ է համարվում Ռասամմերի իդլին, որը բնորոշ է Կերալային։ Իդլիներից տարբերվում են նաև պատրաստման ընթացքում ավելացված բաղադրիչներով, որոնց շնորհիվ կարկանդակները լինում են կծու կամ քաղցր։ Սովորաբար այդ բաղադրիչները լինում են մանանեխը, սև պղպեղը, թարմ չիլի պղպեղը, համեմը, կոճապղպեղը, քունջութը, ընկույզները, կոկոսը, սխտորը, կարիի տերևները, շաքարը և այլն։ Իդլիին լրացուցիչ համ փոխանցելու համար ծառայում է չատնի սոուսը, կարկանդակները շոգեխաշելուց առաջ ավելացնում են սամբար կամ համեմունքային մածուկներ։

Ծանոթագրություններ