Իդա Մաք-Քինլի

Իդա Մաք-Քինլի (անգլ.՝ Ida Saxton McKinley, հունիսի 8, 1847(1847-06-08)[1][2][3], Կանտոն, Օհայո, ԱՄՆ[4] - մայիսի 26, 1907(1907-05-26)[1][2][3], Կանտոն, Օհայո, ԱՄՆ[4]), ԱՄՆ նախագահ Ուիլիամ Մաք-Քինլի կինը և ԱՄՆ առաջին տիկին 1897 թվականից մինչև 1901 թվականը։

Իդա Մաք-Քինլի
 
Կուսակցություն՝ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և նախագահ
Ծննդյան օրհունիսի 8, 1847(1847-06-08)[1][2][3]
ԾննդավայրԿանտոն, Օհայո, ԱՄՆ[4]
Վախճանի օրմայիսի 26, 1907(1907-05-26)[1][2][3] (59 տարեկան)
Վախճանի վայրԿանտոն, Օհայո, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ՀայրJames Asbury Saxton?[5]
ՄայրKate Dewalt?[5]
ԱմուսինՈւիլիամ Մաք-Քինլի
ԶավակներKatherine McKinley?[2] և Ida McKinley?[2]
 
ԻնքնագիրИзображение автографа

Մանկություն և ամուսնություն

Իդան ծնվել է Օհայո նահանգում, բանկիր Ջեյմս Սաքստոնի և Քեթրին Դեուոլթ-Սաքսթոնի ընտանիքում։ Նրա պապը՝ Ջոն Սաքսթոնը, 1815 թվականին հիմնել է կանտոնի առաջին թերթը՝ The Repository-ը[6][7]։

Ուիլյամ Մաք-Քինլին, 27 տարեկան հասակում, ամուսնացել է Իդա Սաքստոնի հետ[8]։ Հարսանիքից հետո զույգը ապրել է հարսնացուի ծնողների տանը։

Հիվանդություն

Ունենալով փխրուն և նյարդային բնավորություն, տիկին Մաք-Քինլին վերջնականապես կոտրվեց իր մոր և երկու մանկահասակ երեխաների մահից։ Նրա մոտ էպիլեպսիայի նոպաներ են եղել, և նա լիովին կախվածություն է ունեցել ամուսնուց[9]։ Նրա նոպաները երբեմն տեղի են ունեցել աշխարհիկ միջոցառումներում, օրինակ՝ Մաք-Քինլիի առաջին պարահանդեսում՝ մարզպետի պաշտոնում։ Մինչև կյանքի վերջ լինելով հաշմանդամ՝ նա միշտ եղել է հողաթափերով։

Երեխաներ

Իդան և Ուիլյամը ունեցել են երկու երեխա (երկուսն էլ մահացել են մանուկ հասակում).

  • Քեթրին Մաք-Քինլի (1871 թվականի դեկտեմբերի 25 — 1875 թվականի հունիսի 25), մահացել է որովայնային տիֆից։
  • Իդա Մաք-Քինլի (1873 թվականի ապրիլի 1 — 1873 թվականի օգոստոսի 22)։

ԱՄՆ առաջին տիկին

Նախագահ Մաք-Քինլին նախազգուշական միջոցներ է ձեռնարկել իր կնոջ համար։ Ավանդույթի համաձայն, պաշտոնական ճաշերին նա նստած էր նրա կողքին, այլ ոչ թե սեղանի մյուս ծայրին։ Հեռագրեր ստանալիս նա նստած էր նրա կողքին[10]։ Իդայի բոլոր պարտականությունները ստանձնել է Ջեննի Տաթլ Հոբարտը՝ փոխնախագահ Գարեթ Հոբարտի կինը։

Միսիս Մաք Քինլին 1901 թվականին ամուսնու հետ մեկնել է Կալիֆոռնիա, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով Սան Ֆրանցիսկոյում տուրը չեղյալ է հայտարարվել[11]։

Կյանքի վերջին տարիներ և մահ

1901 թվականի սեպտեմբերին Բուֆալոյում իր ամուսնու սպանությունից հետո Իդա Մաք Քինլին կորցրել է ապրելու կամքը։ Ամուսնու հուղարկավորությանը նա ներկա չի գտնվել։ Իր կյանքի մնացած վեց տարիները քույրն էր հոգ տանում նրա մասին։ Իդա Սաքստոն Մաք-Քինլին մահացել է 1907 թվականի մայիսի 26-ին Օհայոում[12]։

Իդա Սաքստոնի նախկին տունը, այժմ առաջին տիկնոջ պատմական թանգարանը

Ժառանգություն

Տունը, որտեղ Իդան անցկացրել է մանկությունը, պահպանվել է։ Բացի այդ, պահպանվել է այն տունը, որտեղ Մաք-Քինլիի ամուսիններն ապրել են 1878-1891 թվականներին[13]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Մաք-Քինլի» հոդվածին։