Իգոր Սեչին

Իգոր Սեչին (ռուս.՝ Игорь Иванович Сечин, սեպտեմբերի 7, 1960, Լենինգրադ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ, «Ռոսնեֆտ» պետական նավթային ընկերության նախագահ։

Իգոր Սեչին
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 7, 1960(1960-09-07)[1] (63 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Կրոնուղղափառություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ձեռնարկատեր և ռուսաստանցի օլիգարխ
Զբաղեցրած պաշտոններՌուսաստանի Դաշնության փոխվարչապետ
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան Բարեկամության շքանշան «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր «Մարտիկ-ինտերնացիոնալիստին» կրծքանշան Դաղստանի Հանրապետությանը ծառայությունների շքանշան
և Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր
ԱնդամությունNavalny 35?
 Igor Sechin Վիքիպահեստում

1999 թվականի դեկտեմբերի 31-ից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, 2004 թվականից՝ ՌԴ նախագահի օգնականը, 2008 թվականի մայիսի 12-ից 2012 թվականի մայիսի 21-ը՝ ՌԴ փոխվարչապետը։

2004-2011 թվականներին եղել է «Ռոսնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը, իսկ 2012 թվականի մայիսի 23-ից՝ նույն ընկերության նախագահը։ 2014 թվականի մարտի դրությամբ տնօրինում էր ընկերության բաժնետոմսերի 0,1273 %-ը՝ 3 մլրդ ռուբլի ընդհանուր արժողությամբ։

«Ռոսնեֆտեգազ» պետական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահն է[2][3][4]։

Ըստ «Վեդոմոստի» թերթի, CNBC-ի և Ֆորբս ամսագրի՝ 2009 թվականից Սեչինը համարվում է Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդը՝ նախագահ Վլադիմիր Պուտինից հետո[5][6][7][8]։

Կրթությամբ բանասեր-վիպասաց է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու։

2014 թվականի մարտին ԱՄՆ կառավարությունը պատժամիջոց կիրառեց Սեչինի նկատմամբ՝ Ուկրաինայում ընթացող խռովություններում ՌԴ կառավարության ունեցած դերին ի պատասխան։ Պատժամիջոցը ներառում էր ԱՄՆ մուտքի արգելքը, ԱՄՆ-ում նրա ամբողջ ունեցվածքի սառեցումը, Սեչինի և ամերիկյան քաղաքացիների ու կազմակերպությունների միջև բիզնես փոխանցումների արգելքը[9][10]։

Կենսագրություն

Իգոր Սեչինը ծնվել է 1960 թվականի սեպտեմբերի 7-ին Լենինգրադում աշխատավորի ընտանիքում։ Հայրը և մայրն աշխատում էին մետաղագործական գործարանում։ Երկվորյակ քրոջ՝ Իրինայի հետ սովորում էր նույն դասարանում։ Ծնողներն ամուսնալուծվեցին, երբ երեխաները դեռ սովորում էին դպրոցում[11]։

1977 թվականին ավարտել է № 133 միջնակարգ դպրոցը՝ ֆրանսիական թեքումով[12]։ Նույն թվականին ընդունվում է Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ[13]։ Սովորել է պորտուգալերենի խմբում։ Համալսարանը պետք է ավարտեր 1982 թվականին, սակայն 5-րդ կուրսում նրան, որպես թարգմանիչ, գործուղում են Մոզամբիկ՝ նախկին պորտուգալական գաղութ, որտեղ անկախություն ձեռք բերելուց հետո քաղաքացիական պատերազմ էր ընթանում։ Երկրի ազգային Զինված ուժերի ստեղծմանը մասնակցում էին խորհրդային ռազմական խորհրդատուները և մասնագետները, ովքեր մշակում էին կազմակերպչական-հաստիքային կառույցներ, կազմակերպում էին զորքերի ծառայությունը, մարտական պատրաստվածությունը, նյութատեխնիկական ապահովումը։ Զինամթերքը և ռազմական տեխնիկան բերվում էր ԽՍՀՄ-ից[14][15]։ 2 տարի անց Աֆրիկայից վերադառնալով Լենինգրադ՝ Սեչինը 1984 թվականին ավարտեց ուսումը՝ ստանալով բանասեր-վիպասացի, պորտուգալերենի և ֆրանսերենի ուսուցչի որակավորում[5][16], получив специальность — филолог-романист, преподаватель португальского и французского языков[17]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Սեչին» հոդվածին։