Իգոր Իվաշչենկո

Իգոր Իվաշչենկո (ռուս.՝ И́горь Гео́ргиевич Ива́щенко, օգոստոսի 5, 1938(1938-08-05), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս դիվանագետ։

Իգոր Իվաշչենկո
 
Կրթություն՝Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝դիվանագետ
Ծննդյան օրօգոստոսի 5, 1938(1938-08-05) (85 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ

Կենսագրություն

1962 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, 1972 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը և 1989 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի որակավորման բարձրացման կուրսերը։ 1962 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է արաբերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։

  • 1960-1961 թվականներ՝ Լիվանում ԽՍՀՄ դեսպանության թարգմանիչ։
  • 1962-1965 թվականներին Հալեպում եղել է ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսության քարտուղար։
  • 1965-ից մինչև 1967 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի երկրների բաժանմունքի ավագ ռեֆերենտ։
  • 1967 թվականից մինչև 1970 թվականը Յեմենի Արաբական Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ դեսպանության ատտաշե, երրորդ և երկրորդ քարտուղար։
  • 1972-ից մինչև 1976 թվականը Իրաքում եղել է ԽՍՀՄ դեսպանության առաջին քարտուղար։
  • 1987 թվականի միբչև 1991 թվականը Լիվանում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 1991 թվականի մարտի 18-ից մինչև 1995 թվականի ապրիլի 14-ը Յեմենում եղել է ԽՍՀՄ, իսկ հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 1995 թվականից մինչև 1998 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի ավագ խորհրդական։
  • 1998 թվականի օգոստոսի 26-ից մինչև 2004 թվականի մարտի 24-ից Գվինեայում և Սիերա Լեոնեում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։

Անձնական կյանք

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Դիվանագիտական աստիճան

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1991 թվականի մարտի 18)[5]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (1993 թվականի հոկտեմբերի 18)[6]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ