Իգոր Եվդոկիմով
Իգոր Եվդոկիմով (ռուս.՝ И́горь Дми́триевич Евдоки́мов, մայիսի 12, 1956), ռուսական դիվանագետ։
Իգոր Եվդոկիմով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | մայիսի 12, 1956 (68 տարեկան) |
Կենսագրություն
Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1978)։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1978 թվականից։ Տիրապետում է ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։
- 1978-1981 թվականներին՝ հերթապահ ռեֆերենտ, Ավստրալիայում ԽՍՀՄ դեսպանատան ռեֆերենտ քարտուղար։
- 1982-1987 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ արարողակարգի բաժնի ավագ ռեֆերենտ, երրորդ քարտուղար։
- 1987-1991 թվականներին՝ Իռլանդիայում ԽՍՀՄ դեսպանության երրորդ, երկրորդ քարտուղար։
- 1991-1992 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների վարչության առաջին քարտուղար։
- 1992-1994 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական։
- 1994-1995 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի խորհրդական։
- 1995-1997 թվականներին՝ Կիպրոսի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական։
- 1997-1999 թվականներին՝ Վատիկանում Ռուսաստանի ներկայացուցչության խորհրդական։
- 1999-2004 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ միջազգային հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների վարչության ավագ խորհրդական։
- 2004-2008 թվականներին՝ Սինգապուրում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ խորհրդական։
- 2008-2013 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն։
- 2013 թվականի հունիսի 11-ից-2017 թվականի օգոստոսի 7-ը՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 2017 թվականի օգոստոսի 7-ից՝ Բենինում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան[3]։
- 2017 թվականի սեպտեմբերի 4-ը՝ Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[4]։
Ամուսնացած է։ Ունի դուստր։
Դիվանագիտական աստիճան
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա