Ֆուտբոլիստի կարիերան Կոնատեն սկսել է Փարիզում։ 2014 թվականին նա միացավ Սոշոյի ակադեմիային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի հունվարի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ֆրանսիայի լիգայի գավաթիՄոնակոյի դեմ խաղում[3]։ Առաջին հանդիպումը Լիգա 2-ում անցկացրեց փետրվարի 7-ին՝ Օսերի դեմ խաղում[4][5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց ապրիլի 7-ին՝ Նյորի դեմ խաղում[6]։ Սոշոյի կազմում Կոնատեն անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[7]։
2017 թվականի հունիսի 12-ին Կոնատեն 5 տարվա պայմանագիր կնքեց ՌԲ Լայպցիգի հետ[8][9][10][11]։ Իր դեբյուտը Բունդեսլիգայում նշեց հոկտեմբերի 1-ին՝ Քյոլնի դեմ խաղում[12]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2018 թվականի փետրվարի 22-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Նապոլիի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը ՌԲ Լայպցիգի կազմում խփեց օգոստոսի 9-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի ԿՍ Ունիվերսիտատյայի դեմ խաղում[14]։ Հոկտեմբերի 4-ին Կոնատեն գոլի հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ռուսենբորգի դեմ խաղում[15]։