Իբուպրոֆեն

քիմիական միացություն

Իբուպրոֆեն, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների (ՈՍՀԲԴ) դասին պատկանող դեղամիջոց, որն ունի հակաբորբոքային, ցավազրկող և ջերմիջեցնող հատկություններ[1]։ Դրանց են պատկանում ցավոտ դաշտանային շրջանները, միգրենը և ռևմատոիդ արթրիտը[1]։ Մարդկանց մոտավորապես 60 տոկոսը կիրառում է որևիցե ՈՍՀԲԴ (ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոց), և եթե այն իր ազդեցությունը չի դրսևորում, խորհուրդ է տրվում փոխարինել մեկ ուրիշով[2]։ Այն օգտագործվում է նաև վաղածին երեխաների մոտ բաց զարկերակային ծորանը փակելու համար[1]։ Այն կիրառվում է պերօռալ (բերանի միջով) կամ ներերակային[1]։ Սովորաբար ազդեցությունը հասունանում է 1 ժամվա ընթացքում[1]։

Իբուպրոֆեն

Ընդհանուր կողմնակի ազդեցություններին են պատկանում այրոցը և ցանը[1]։ Ի տարբերություն այլ ՈՍՀԲԴ-ների այն ավելի քիչ կողմնակի ազդեցություններ կարող է առաջացնել, ինչպիսիք են աղեստամոքսային արյունահոսությունը[2]։ Այն բարձրացնում է սրտային, երիկամային և լյարդի անբավարարության ռիսկը[1]։ Ի տարբերություն բարձր դեղաչափերի, ցածր դեղաչափերի դեպքում սրտամկանի ինֆարկտի վտանգ չի առաջանում[2]։ Իբուպրոֆենը կարող է հանգեցնել բրոնխային հեղձուկի (բրոնխիալ ասթմա), (հուն․՝ ἆσθμα ՝«ծանր շնչառություն, խեղդվում») սրման[2]։ Թեև պարզ չէ, թե արդյոք այն անվտանգ է վաղ հղիության[1] ընթացքում, բայց այն խորհուրդ չի տրվում կիրառել հղիության ընթացքում[3]։ Այլ ՈՍՀԲԴ-ների նման, այն կանխարգելում է պրոստագլանդինների արտադրությունը՝ ցիկլոօքսիգենազա ֆերմենտի ակտիվության նվազման հաշվին[1]։ Այլ ՈՍՀԲԴ-ների հետ համեմատած, իբուպրոֆենը ավելի թույլ ազդեցություն ունեցող ներկայացուցիչ է համարվում[2]։

Իբուպրոֆենը հայտնաբերվելլ է 1961 թվականին՝ Ստյուարտ Ադամսի և կողմից և շուկայահանվել որպես Բրուֆեն[4]։ Այն հայտնի է նաև այլ ապրանքանշանային անվանումներով , ինչպիսիք են` Ադվիլ և Մոտրին[1][5]։ Այն առաջին անգամ վաճառվեց 1969 թվականին Միացյալ Թագավորությունում և 1974 թվականին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում[1][4]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում է, համարվելով ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցը` առողջապահական համակարգում[6]։ Այն հասանելի է որպես ջեներիկ (վերարտադրված) պրեպարատ։ Զարգացող երկրներում մեկ դեղաչափի մեծածախ գինը կազմում է 0.01-ից մինչեւ 0.04 ԱՄՆ դոլար։ ԱՄՆ-ում մեկ դեղաչափի արժեքը մոտավորապես կազմում է 0.05 ԱՄՆ դոլար[1][1]։

Բժշկական կիրառում

իբուպրոֆենը՝ որպես ցավազրկող

Իբուպրոֆենը հիմանկանում օգտագործովում է որպես ջերմիջեցնող (ներառյալ վակցինացիայի հետևանքով առաջացած տենդը), մեղմից մինչև չափավոր ցավերի ժամանակ, (ներառյալ հետվիրահատական ցավազրկումը), ցավոտ դաշտանի,, օստեոարթրոզի, ատամնացավի, գլխացավի և երիկամաքարային ցավերի ժամանակ։ Մարդկանց մոտ 60 տոկոսը հակազդում է ցանկացած ՈՍՀԲԴ-ների, նրանք ովքեր չեն հակազդում մեկին` կարող են հակազդել մեկ ուրիշին[7]։

Այն կիրառվում է բորբոքային հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են դեռահասների իդիոպաթիկ արթրիտը և ռևմատոիդ արթրիտը[8][9]։

Իբուպրոֆեն լիզին

իբուպրոֆենի 200 միլիգրամանոց հաբեր

Որոշ երկրներում իբուպրոֆեն լիզինը (իբուպրոֆեն լիզինի աղ, կոչվում է նաև իբուպրոֆենային լիզինատ) լիցենզավորված է նույն վիճակների բուժման համար, ինչ իբուպրոֆենը, իսկ լիզին աղը օգտագործվում է, քանի որ այն ջրալույծ է[10]։ 2006 թվականին ԱՄՆ-ում սննդամթերքի և դեղերի վարչության կողմից հաստատվեց իբուպրոֆեն լիզինի օգտագործման թույլատվությունը` անհաս երեխաների (500-1500 գրամ քաշ ունեցող) բաց զարկերակային ծորանը փակելու համար, ովքեր գտնվում են 32 շաբաթական հղիության ընթացքում և հերթական բժշկական միջամտությունները (օրինակ՝ հեղուկի վերականգնումը, միզամուղների կիրառումը և արհեստական շնչառությունը) արդյունավետ չեն[11]։

Կողմնակի ազդեցություններ

Սրտային անբավարարություն

Կողմնակի ազդեցություններին են դասվում` սրտխառնոցը, մարսողության խանգարումը, փորլուծությունը, փորկապությունը, ստամոքս-աղիքային արյունահոսություն/խոցը, գլխացավը, գլխապտույտը, ցանը, միզարգելումը և հիպերտոնիան[9][12]։ Հազվադեպ դրսևորվող կողմնակի ազդեցություններից են` կերակրափողի խոցը, սրտային անբավարարությունը, արյան մեջ կալիումի մակարդակի բարձրացումը, երիկամային անբավարարությունը, խառնաշփոթությունը և բրոնխոսպազմը[9]։ Իբուպրոֆենի օգտագործումը կարող է սրել ասթման, երբեմն էլ լինել ճակատագրական կյանքի համար[13]։

Իբուպրոֆենը որոշակի քանակությամբ կարող է առկա լինել արյան մեջ, պլազմայում կամ շիճուկում և դա ապացուցվում է անաֆիլակտիկ շոկի ժամանակ, սրա ախտորոշումը հաստատվում է հոսպիտալացված հիվանդների մոտ, կամ դիահերձարանում` մահվան հետաքննության ժամանակ։ Մենագրությունում հրատարակված է տեղեկություններ պլազմայում իբուպրոֆենի կոնցենտրացիայի, ժամանակի ընթացքում սնուցման և գերդեղաչափման ժամանակ երիկամային անբավարարության զարգացման վտանգների մասին[14]։

Սրտանոթային վտանգ

Իբուպրոֆենի մշտական օգտագործումը այլ ՈՍՀԲԴ-ների հետ միասին կարող է հանգեցնել զարկերակային գերճնշման[15] և սրտամկանի ինֆարկտի (սրտի կաթված)[16], հատկապես բարձր դեղաչափերի կիրառման դեպքում։ Հիդրոքլորթիազիդով բուժվող ծեր հիպերտոնիկ հիվանդների մոտ` իբուբպրոֆենի օգտագործման օրական բարձր դեղաչափի դեպքում հայտնաբերվել է,որ զգալիորեն բարձրացած է սիստոլային արյան ճնշումը[17]։ 2015 թ. Հուլիսի 9-ին ԱՄՆ-ի FDA-ն (դեղերի և սննդի հսկման վարչությունը) խստացրել է նախազգուշացումերը ՈՍՀԲԴ-ների կիրառման հետևանքով սրտի կաթվածի առաջացման բարձր ռիսկի վերաբերյալ, որոնց շարքում են նաև իբուպրոֆենը, բայց ոչ ասպիրինը[18]։

Մաշկ

Մնացած ՈՍՀԲԴ-ների հետ միասին, իբուպրոֆենը ասոցացվում է բուլյոզային pemphigoid-ի կամ բշտիկային pemphigoid-ի առաջացման հետ։

Ինչպես մնացած ՈՍՀԲԴ-ները, իբուպրոֆենը համարվում է լուսազգայուն միջոց, բայց համեմատած 2-արիլպրոպիոնաթթվի խմբի այլ ներկայացուցիչների հետ, այն համարվում է ավելի թույլ լուսազգայուն միջոց։ Ինչպես մյուս ՈՍՀԲԴ-ները, իբուպրոֆենը Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշի զարգացման չափազանց հազվադեպ պատճառ է հանդիսանում։ Իբուպրոֆենը շատ հազվադեպ է բերում տոքսիկ էպիդերմալ մեռուկացման զարգացմանը։

Փոխազդեցություններ

Իբուպրոֆենի ընդունման ժամանակ ալկոհոլի օգտագործումը կարող է բարձրացնել ստամոքսի արյունահոսության վտանգը[19]։ Ըստ ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղերի վարչության տվյալների,«իբուպրոֆենը կարող է ազդել ցածր դեղաչափերով ընդունվող ասպիրինի հակաթրոմբոցիտար ազդեցության վրա, պոտենցիալ կերպով դարձնելով ասպիրինը նվազ արդյունավետ ինսուլտի կանխարգելման և կարդիոպրոտեկցիայի (սրտապաշտպան) բուժման ժամանակ»։ Իբուպրոֆենի և անհապաղ արտազատվող ասպիրինի դեղաչափերի միջև բավարար ժամանակահատվածի թույլատվությունը կարող է օգնել խուսափել տվյալ խնդրից։ Իբուպրոֆենի և ասպիրինի դեղաչափերի միջև առաջարկվող ժամանակահատվածը կախված է նրանից, թե որն է առաջինը կիրառվում։ Իբուպրոֆենի համար այն կլիներ 30 և ավել, որը կիրառվել է ասպիրինի ընդունումից հետո, 8 և ավել ժամ իբուպրոֆենի համար, որը կիրառվել է անհապաղ արտազատվող ասպիրինի ընդունումից առաջ։ Բայց եթե իբուպրոֆենը կիրառվում է հազվադեպ` առանց որևէ հստակ ժամանակացույցի, կաթվածի կանխարգելումը և կարդիոպրոտեկցիայի նվազումը, ասպիրինի ամենօրյա ընդունման ուրվագծում, նվազագույն է[20]։

Գերդեղաչափում

բբի շարժ
Ցիանոզ
Սրտի կանգ

Իբուպրոֆենի գերդեղաչափումը դարձել է շատ տարածված երևույթ, քանի որ այն արտոնագրված է առանց դեղատոմսի բաց թողնվելու համար։ Բժշկական գրականության մեջ ներառված են գերդեղաչափման մասին բազմաթիվ դեպքեր, չնայած իբուպրոֆենի գերդեղաչափման հետևանքով կյանքին վտանգ սպառնացող բարդությունների հաճախականությունը ցածր է[21]։ Գերդեղաչափման դեպքում մարդկանց արձագանքը կարելի է դասել ախտանիշների բացակայությունից մինչև մահացու ելքի չնայած` ինտենսիվ բուժմանը։ Ախտանշանների մեծամասնությունը համարվում են գերազանցված դեղաբանական ազդեցության արդյունք` ներառելով որովայնային ցավը, սրտխառնոցը, փսխումը, քնկոտությունը, գլխապտույտը, գլխացավը, ակնախաղը և աղմուկը ականջներում։ Հազվադեպ հանդիպում են ավելի լուրջ ախտանիշներ, ինչպիսիք են՝ ստամոքսաղիքային արյունահոսություն, էպիլեպտիկ նոպան, մետաբոլիկ ացիդոզը, արյան մեջ կալիումի բարձր մակարդակը (գերկալիումականություն), արյան ցածր ճնշումը, դանդաղասրտությունը, հաճախասրտությունը, շողացող առիթմիան, կոման, լյարդի գործունեության խանգարումը, սուր երիկամային անբավարարությունը, ցիանոզը, շնչառության ընկճումը և սրտի կանգը[22]։ Ախտանիշների ծանրությունը կախված է ընդունած դեղաչափից և անցման ժամանակից, չնայած անհատական զգացողությունը ևս կարևոր դեր է խաղում։ Ընդհանուր առմամբ այլ ՈՍՀԲԴ-ների գերդեղաչափման ժամանակ առաջացած ախտանիշները նման են իբուպրոֆենի գերդեղաչափման ախտանիշներին։

Ախտանշանների ծանրության և պլազմայում չափակարգված իբուպրոֆենի մակարդակի միջև եղած հարաբերակցությունը թույլ է։ Թունավոր ազդեցությունները քիչ հավանական են 100 մգ / կգ-ից ցածր դեղաչափերի դեպքում, բայց կարող են ավելի ծանր լինել 400 մգ / կգ-ից բարձր դեղաչափերի դեպքում, (մոտավորապես 150 դեղահատ 200 մգ միջին տարիքի մարդու համար) սակայն բարձր դեղաչափերը չեն վկայում այն մասին, որ կլինիկական ընթացքը կարող է մահացու լինել[23][24]։ Ճշգրիտ մահացու դեղաչափը դժվար է որոշել, քանի որ այն կարող է տատանվել տարիքի, քաշի և այլ անհատական պայմանների հետ կապված։

Բուժումը հիմնականում սիմպտոմատիկ է։ Վաղ հայտնաբերման դեպքում խորհուրդ է տրվում ստամոքսային վարակազերծում։ Դա հնարավոր է կատարել ակտիվացված ածխի միջոցով, փայտածուխը ներծծում է դեղը, մինչև արյունահոսք անցնելը։ Ստամոքի լվացումն այժմ հազվադեպ է կիրառվում, բայց եթե ընդունված քանակությունը վտանգավոր է կյանքի համար, ապա այն կարելի իրականացնել ընդունումից հետո 60 րոպեների ընթացքում[25]։ Խուրհուրդ չի տրվում փսխել։ Իբուպրոֆենային ածանցյալների մեծամասնությունը չափավոր ազդեցություն է թողնում և գերդեղաչափման կառավարումը շատ հեշտ է[23][26]։ Անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցներ մեզի նորմալ արտազատման համար և հսկել երիկամների ֆունկցիան։ Քանի որ իբուպրոֆենն օժտված է թթվային հատկություններով և այն արտազատվում է մեզի միջոցով, հարկադրական հիմնային միզարտադրությունը օգտակար է։ Այնուամենայնիվ, քանի որ իբուպրոֆենը շատ ուժեղ կապվում է արյան սպիտակուցների հետ, անփոփոխ դեղի արտազատումը երիկամներով նվազագույն է։ Հետևաբար հարկադրական հիմնային միզարտադրությունը սահմանափակ օգուտ ունի։

Վիժում

Վիժում

Հղի կանաց հետազոտություններից ելնելով, խորհուրդ է տրվում նրանց ովքեր օգտագործում են ցանկացած տեսակի կամ քանակի ՈՍՀԲԴ-ներ, (օրինակ իբուպրոֆեն դիկլոֆենակ, նապրոքսեն) նրանց մոտ վիժման հավանականությունը 2 անգամ ավելի բարձր է, քան նրանց մոտ ովքեր չեն ընդունել[27]։ Սակայն իսրայելցի հետազոտողները գտնում են որ վիժումների թիվը չի ավելացել հղի կանանց այն խմբի մոտ, ովքեր օգտագործում են ՈՍՀԲԴ-ներ[28]։

Դեղագիտություն

ՈՍՀԲԴ-ները, ինչպիսիք են իբուպրոֆենը, արգելակում են արախիդոնաթթուն պրոստագլանդին H2 (PGH2) վերծող ցիկլոօքսիգենազի ֆերմենտները[29]։ Պրոստագլանդին H2 -ը իր հերթին որոշ ֆերմենտների միջոցով վերածվում է մի քանի այլ պրոստագլանդինների (որոնք համարվում են ցավի, բորբոքման և տենդի միջնորդանյութերը) և թրոմբօքսան А2-ի (որը խթանում է թրոմբոցիտների ագրեգացիան, նպաստելով արյան մակարդելիության բարձրացմանը)։

Ինչպես ասպիրինն ու ինդոմետացինը, իբուպրոֆենը նույնպես համարվում է ՑՕԳ-ի ոչ ընտրողական արգելակիչը, քանի որ ցիկլոօքսիգենազ 2-ի իզոձևերը՝ ՑՕԳ-1 և ՑՕԳ-2։ ՈՍՀԲԴ-ների ցավազրկող, ջերմիջեցնող և հակաբորբոքային ազդեցությունը, ըստ երևույթին, պայմանավորված է գլխավորապես ՑՕԳ-2-ի արգելակմամբ, ինչը նվազեցնում է բորբոքման, ցավի, տենդի և այտուցի առաջացմանը մասնակցող պրոստագլանդինների սինթեզը։ Ջերմիջեցնող ազդեցությունը կարող է դրսևորվել ենթատեսաթմբի վրա ազդեցության հետևանքով, ինչը նպաստում է ծայրամասային արյունամատակարարման բարձրացմանը, անոթների լայնացմանը և ջերմանջատմանը։ Դրա փոխարեն ՑՕԳ-1-ի արգելակումը պատասխանատու է աղեստամոքսային տրակտի վրա անցանկալի ազդեցության համար։ Այդուհանդերձ, ՑՕԳ առանձին իզոձևերի դերը ՈՍՀԲԴ-ների ցավազրկող, հակաբորբոքային ազդեցությունների և ստամոքսաղիքային վնասվածքների առաջացման մեջ անորոշ է և առանձին միացությունները բերում են տարբեր ուժգնության ցավազրկման և ստամոքսի վնասման։

Իբուպրոֆենը ներարկում են ռացեմատային խառնուրդի ձևով։ R-էնանտիոմերը ենթարկվում է լայնածավալ փոխարկման S-էնանտիոմերի in vivo: Համարվում է, որ S-էնանտիոմերը համարվում է դեղաբանորեն ավելի ակտիվ էնանտիոմեր։ R-էնանտիոմերը փոխակերպվում է 3 հիմնական ֆերմենտների միջոցով։ Այս ֆերմենտներին են դասվում ացիլ-CoA-սինթետազը, որը (-)-R-իբուպրոֆեն I-CoA-ն փոխակերպում է (+)-S-Իբուպրոֆեն I-CoA-ի; և հիդրոլազը, որը (+)-S-իբուպրոֆեն I-CoA-ն փոխակերպում է S-էնանտիոմերի։ Իբուպրոֆենը S-էնանտիոմերի փոխակերպվելու հետ մեկտեղ, օրգանիզմը կարող է նյութափոխանակության ենթարկել իբուպրոֆենը մի քանի այլ միացությունների, այդ թվում հիդրօքսիլի, կարբօքսիլի և գլյուկուրոնիլի բազմաթիվ մետաբոլիտների։ Դրանցից գրեթե բոլորը դեղաբանական ակտիվություն չեն դրսևորում։

Քիմիա

Իբուպրոֆենը գրեթե անլուծելի է ջրում, բայց լավ լուծվում է շատ օրգանական լուծիչներում, ինչպիսիք են էթանոլը (66.18 գ / 100 մլ 40 °C- ում 90% EtOH), մեթանոլը, ացետոնը և դիքլորոմեթանը[30]։ Բութս Գրուպը իբուպրոֆենի նախնական սինթեզը սկսեց բարդ 2-մեթիլպրոպիլ բենզոլ միացությունից։ Սինթեզը կազմված էր վեց քայլերից։ Ժամանակակից սարքավորումներով այն ներառում է ընդամենը 3 քայլ[31]։

Ստերեոքիմիա

R իբուպրոֆեն
S իբուպրոֆեն

Այն օպտիակական ակտիվ խառնուրդ է` իր երկու R և S իզոմերներով, որոնցից կենսաբանորեն ավելի ակտիվ է S իզոմերը (աջ պտտվող), այս իզոմերը նույնպես առանձնացված է և օգտագործվում է բժշկության մեջ[30]։Իբուպրոֆենը արդյունաբերությունում արտադրվում է որպես ռացեմատ։ 2-արիլպրոպիոնատի մյուս ածանցյալների նման (ներառյալ կետոպրոֆենը, նապրօքսենը, ֆլուրբիպրոֆենը և այլն) այս միացությունը պրոպիոնային հատվածի α-դիրքում պարունակում է ստերեոկենտրոն։ Այսպիսով հանդիպում են իբուպրոֆենի 2 էնանտիոմերներ, հնարավոր տարբեր կենսաբանական և նյութափոխանակության ազդեցություններով[32][33][34]։

Իզոմերազը (ալֆա-մեթիլացիլ-CoA ռացեմատ) փոխակերպում է (R)-իբուպրոֆենը ակտիվ (S)-էնանտիոմերի։

Պատմություն

Իբուպրոֆենը 1960-ական թվականաններին ստացվել է պրոպիոնաթթվից, Boots Group հետազոտական խմբի կողմից[35]։ Այս հայտնագործությունը 1950-ական և 1960-ական թվականների ընթացքում կատարված հետազոտության արդյունք էր, որպես ասպիրինի ավելի անվտանգ տարբերակ[4][36]։ Այն հայտնաբերվել է Ստյուարտ Ադամսի գլխավորությամբ թիմի կողմից և որի արտոնագրման հայտը ներկայացվեց 1961 թվականին[4]։ Ադամսը ի սկզբանե փորձարկեց դեղը որպես բուժման միջոց[37] : 1969 թվականից Միացյալ Թագավորությունում այն օգտագործվում է ռևմատոիդ արթրիտը բուժելու համար, իսկ 1974 թվականից այն կիրառվեց նաև ԱՄՆ-ում[4][36]։ Ավելի ուշ, 1983 և 1984 թվականներին, այն դարձավ առաջին ՈՍՀԲԴ-ն (ասպիրինից բացի), որն այս երկու երկրներում հասանելի էր առանց դեղատոմսի։ Դրա համար 1987 թվականին բժիշկ Ադամսը ստացավ շքանշան` Մեծ Բրիտանիայի թագավորության կողմից։ Թագուհու հրամանով Բութս ընկերությունը ևս պարգևատրվեց 1987 թվականին դեղերի արտադրության զարգացմանը տեխնիկապես աջակցելու համար[4]։

Վաճառք

Մեկ տուփ իբուպրոֆեն

Իբուպրոֆենը դեղատոմսով բաց էր թողնվում Միացյալ թագավորությունում 1969 թվականին, և ԱՄՆ-ում 1974 թվականին[38]։ Տարիների ընթացքում իբուպրոֆենը հայտնվեց ամբողջ աշխարհում, այն առանց դեղատոմսի բաց էր թողնվում դեղատներում, մեծածախ և մանրածախ առևտրի կետերում։ Իբուպրոֆենը հաստատվել է INN, BAN, AAN and USAN-ի կողմից։ Էդվիլը արտադրվում է Pfizer ընկերության կողմից։

Հյուսիսային Ամերիկա

Իբուպրոֆենը ազատ վաճառվում էր Միացյալ Նահանգներում մինչև 1984 թվականի ՖԴԱ-ի կողմից սահմանված բարձր չափաբաժնի մասին օրենքի ընդունումը, իսկ դրանից հետո այն սկսեց վաճառվել միայն դեղատոմսով[39]։ 2009 թվականին իբուպրոֆենի առաջին ներարկման լուծույթը հաստատվեց Միացյալ նահանգներում` Քալդոլոր անվան տակ[40][41] :

ընկերության կողմից և շուկայահանվել է 1984թ․-ից։

Հետազոտություններ

Պարկինսոնյան հիվանդություն

Իբուպրոֆենը երբեմն օգտագործվում է ջերմության ժամանակ առաջացած պզուկների բուժման համար, քանի որ այն ունի հակաբորբոքային ազդեցություն[42][43] : Ինչպես այլ ՈՍՀԲԴ-ները, իբուպրոֆենը ևս արդյունավետ է օրթոստատիկ հիպոտոնիայի (արյան ցածր ճնշման) բուժման համար[44]։ Որոշ ուսումնասիրություններում իբուպրոֆենը պլացեբոյի հետ համեմատած ցուցաբերել է բարձր ակտիվություն Ալցհայմերի հիվանդության կանխարգելման ժամանակ, երբ դեղը տրվել է երկար ժամանակով և ցածր դեղաչափով[45][46]։ Իբուպրոֆենը կապված է Պարկինսոնի հիվանդության զարգացման ավելի ցածր ռիսկի հետ և կարող է հետաձգել կամ կանխարգելել այն[47]։ Ասպիրինը, այլ ՈՍՀԲԴ-ները և պարացետամոլը (ացետամինոֆեն) չեն ազդել Պարկինսոնի հիվանդության զարգացման ռիսկի վրա։ 2011 թվականի մարտին Հարվարդի բժշկական դպրոցի նյարդաբանության ոլորտի հետազոտողները հայտարարեցին, որ իբուպրոֆենը նյարդապաշտպանիչ ազդեցություն է ունեցել Պարկինսոնի հիվանդության զարգացման ռիսկի դեմ[48][49][50]։ Տեղեկացվել է, որ մշտապես իբուպրոֆեն ընդունող մարդկանց մոտ Պարկինսոնի հիվանդության զարգացման ռիսկը 38% ցածր է, բայց նմանատիպ ազդեցություն չի հայտնաբերվել այլ ցավազրկողների համար, ինչպիսիք են ասպիրինը և պարացետամոլը[51]։ Իբուպրոֆենի օգտագործումը նվազեցնում է Պարկինսոնի հիվանդության զարգացման ռիսկը և բնակչության համար այն անհետևանք չի մնա, հաշվի առնելով միզական և մարսողական համակարգերի վրա դրա անցանկալի ազդեցության հնարավորությունը։

Որոշ սննդային հավելումներ կարող են վտանգավոր լինել իբուպրոֆենի և այլ ՈՍՀԲԴ-ների հետ կիրառելիս, սակայն 2016 թվականին անցկացվող հետազոտությունները թույլ կտան այս հարցում հստակություն մտցնել։ Սրանց են պատկանում այն հավելումները, որոնք կարող են կանխարգելել թրոմբոցիտների ագրեգացիան, ներառյալ գինկգոն, սխտորը, կոճապղպեղը, հապալասը, մարդարմատը, քրքումը և ուռենին, կումարին պարունակող միջոցները՝ երիցուկը, մաշկամրգին, հացահամեմը և կարմիր երեքնուկը; ինչպես նաև այն միջոցները, որոնք բարձրացնում են արյունահոսության ռիսկը, օրինակ հնդկարմավը[52][53]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իբուպրոֆեն» հոդվածին։