Ժորժ Բերետա

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ժորժ Բերետա (ֆր.՝ Georges Bereta, մայիսի 11, 1946(1946-05-11)[1], Սենտ Էտիեն[1] - հուլիսի 4, 2023(2023-07-04)[2][1], L'Étrat[1]), լեհական ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստ[3], խաղացել է կիսապաշտպանի դիրքում, 1973 և1974 թվականներին ճանաչվել է Ֆրանսիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Ժորժ Բերետա
ֆր.՝ Georges Bereta
Քաղաքացիությունը Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվմայիսի 11, 1946(1946-05-11)[1]
ԾննդավայրՍենտ Էտիեն[1]
Մահվան ամսաթիվհուլիսի 4, 2023(2023-07-04)[2][1] (77 տարեկան)
Մահվան վայրL'Étrat[1]
Հասակ1,66 մետր
Դիրքհարձակվող

Կենսագրություն

Ժորժ Բերետան ծնվել է 1946 թվականի մայիսի 15-ին լեհ ներգաղթյալի ընտանիքում։ Նա մեծացել է Մոնտրեյոյի շրջանում՝ Սենտ-Էտյենում։ Սկսել է ֆուտբոլ խաղալ հայրենի քաղաքի թիմում[4]։ «Սենտ Էտյենի» երիտասարդական թիմի կազմում նա խաղացել է 1964 թվականին Գամբարդելլայի գավաթի եզրափակչում՝ «Ռեյմսի» դեմ։ Նրա թիմը պարտվել է 4:3 հաշվով[5]։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր նորամուտը նշել է 1966 թվականին՝ խաղալով «Սենտ Էտյեն» թիմում, որի կազմում անցկացրել է ութ մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 281 հանդիպման։ «Սենտ Էտյենում» նա եղել է նաև թիմի ավագ։ Թիմի կազմում նա վեց անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ 1974 թվականի նոյեմբերին ֆինանսական դժվարությունների պատճառով ակումբը սկսել է բանակցություններ Բերետին «Մարսելի Օլիմպիկին» վաճառելու վերաբերյալ, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, չի ցանկացել հեռանալ «Սենտ Էտյենից»։

1975 թվականի հունվարի 6-ին 500 հազար ֆրանկի դիմաց Ժորժ Բերետան տեղափոխվել է «Մարսելի Օլիմպիկ», որի կազմում խաղացել է երեք մրցաշրջան՝ հիմնականում թիմի մեկնարկային կազմում։ Նա իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան ավարտել է «Օլիմպիկում» 1978 թվականին։

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական խաղերում նա իր նորամուտը նշել է 1967 թվականին։ Հավաքականում կարիերայի ընթացքում, որը տևել է ինը տարի, նա 44 հանդիպում է անցկացրել։

Ժորժ Բերետան մահացել Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզից 2023 թվականի հուլիսի 4-ին[6]։

Նվաճումներ

  • Ֆրանսիայի գավաթակիր (1975/76)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Բերետա» հոդվածին։