Ժոն Դովի

Ժոն Թոնի Դովի (ֆր.՝ John Dovi, հունվարի 2, 1973(1973-01-02), Սեն Մորիս), ֆրանսիացի բռնցքամարտիկ։

Ժոն Դովի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 2, 1973(1973-01-02) (51 տարեկան)
Ծննդավայր՝Սեն Մորիս
181 սանտիմետր[1]
Քաշ՝81 կիլոգրամ[1]

Նա երկու մեդալ է նվաճել բռնցքամարտի աշխարհի սիրողական առաջնությունում., արծաթե՝ 1999 թվականին[2] և բրոնզե՝ 2001 թվականին[3]։ Եվս մեկական արծաթե մեդալի արժանացել է 1998 թվականին Նյու Յորքում անցկացված Բարի կամքի խաղերում[4] և Եվրոպայի 2002 թվականի սիրողական առաջնությունում[5]։

Ժոն Դովին մասնակցել է 2000 թվականին Սիդնեյում անցկացված ամառային օլիմպիական խաղերին և զբաղեցրել հինգերորդ տեղը մինչև 81 կիլոգրամ քաշային կարգում։

1999 և 2005 թվականներին հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն[6]։

2005 թվականի նոյեմբերին հրաժեշտ է տվել ակտիվ սպորտին[7] և անցել մարզչական աշխատանքի։ 2013 թվականին նշանակվել է Ֆրանսիայի բռնցքամարտի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ* sports-reference:

Միջազգային նվաճումներ

Աշխարհի առաջնություն
ՏարինՄրցավայրըՄեդալըՔաշային կարգը
1999 թՀյուսթոն (ԱՄՆ )  Արծաթ</img>81 կգ
2001 թԲելֆաստ (Մեծ Բրիտանիա )  Բրոնզ</img>81 կգ
Եվրոպայի առաջնություն
ՏարինՄրցավայրըՄեդալըՔաշայի կարգը
2002 թՊերմ (Ռուսաստան )  Արծաթ</img>81 կգ

Ծանոթագրություններ

 

Արտաքին հղումներ

  • John Dovi bei BoxRec
  • Website: „amateur-boxing.strefa.pl“
  • Жон Дови – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)