Ժոզեֆ-Շառլ Մարդրյուս
Ժոզեֆ-Շառլ Մարդրյուսը (1868–1949) հայկական ծագմամբ ֆրանսիացի բժիշկ է, արևելագետ, բանաստեղծ և նշանավոր թարգմանիչ։ Առավել հայտնի է «Հազար ու մի գիշեր» ստեղծագործության արաբերենից ֆրանսերեն թարգմանությամբ, որը հրատարակվել է 1898-ից 1904 թվականներին[6]։
Ժոզեֆ-Շառլ Մարդրյուս ֆր.՝ Joseph-Charles Mardrus | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1868[1][2][3][…] |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս[4] |
Մահացել է | 1949[1][2][5][…] |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | բժիշկ, բանաստեղծ, թարգմանիչ և արևելագետ |
Ամուսին | Lucie Delarue-Mardrus? |
![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/48/Paul-Charles_Delaroche%2C_Dr_Mardrus%2C_%281911-1913_%3F%29.jpg/220px-Paul-Charles_Delaroche%2C_Dr_Mardrus%2C_%281911-1913_%3F%29.jpg)
Մարդրյուսը պնդում էր, որ իր թարգմանությունը հիմնված է նախկինում անհայտ «թունիսյան տեքստի» վրա և արաբական տեքստի բառացի և լիակատար փոխադրություն է։
Կենսագրություն
Մարդրյուսը ծնվել է Եգիպտոսի Կահիրե քաղաքում 1868 թվականին հավանաբար Մարտիրոսեան ազգանունը կրող կաթոլիկ հայ ընտանիքում։ Նախքան Փարիզում հաստատվելը սովորել է Լիբանանում[7]։
Որպես ֆրանսիական կառավարության բժիշկ՝ նա աշխատել է Մարոկկոյում և Հեռավոր Արևելքում։ Նա կատարել է այլ թարգմանություններ, որոնցից մի քանիսը նկարազարդել է շվեյցարացի փորագրանկարիչ Ֆրանսուա-Լուի Շմիդը (1873–1941)։ 1900 թվականի հունիսի 5-ին ամուսնացել է արձակագիր և բանաստեղծուհի Լյուսի Դելարու-Մարդրյուսի հետ[8]։ Ավելի ուշ ամուսնալուծվելով՝ ամուսնացել է Գաբրիել Բրալանտի («Կոբրետ») հետ։
«"Հազար ու մի գիշեր"-ի թարգմանիչները» էսսեում Խորխե Լուիս Բորխեսը գովում է Մարդրյուսի բավական ազատ թարգմանության ստեղծարար բնույթը՝ նշելով․ «Առհասարակ հարկավոր է ասել, որ Մարդրյուսը թարգմանում է ոչ թե բառերը, այլ գրքի պատկերները», և ավելացնում է․ «Մարդրյուսը միակ արաբագետն է, որի փառաբանումը գրական գործիչները հանձն են առել այնպիսի աննախադեպ հաջողությամբ, որ այժմ նույնիսկ արաբագետներն իրենք ճանաչում են նրան»[9]։
Թարգմանությունները
- Les Mille et Une Nuits
- L'Apocalypse qui est la révélation
- Le Livre des Morts de l'Ancienne Égypte
- Le Cantique des Cantiques
- Le Livre des Rois
- Sucre d'amour (1926)
- La Reine de Saba (1918)
- La Reine de Saba et divers autres contes (1921)
- Le Koran, 1925
- Le Paradis musulman (1930)
- Toute-Puissance de l'Adepte (Le Livre de la Vérité de Parole), 1932