Ժոզեֆինա Սեն Պիեռ Ռաֆֆին

Ժոզեֆինա Սեն Պիեռ Ռաֆֆին (ֆր.՝ Josephine St. Pierre Ruffin, օգոստոսի 31, 1842(1842-08-31)[1][2][3], Բոստոն, ԱՄՆ - մարտի 13, 1924(1924-03-13)[1][2][3], Բոստոն, ԱՄՆ), աֆրոամերիկացի լրագրող, հրատարակիչ, սուֆրաժիստուհի, աֆրոամերիկացի կանանց համար առաջին «Կանանց դարաշրջան» թերթի խմբագիրը։

Ժոզեֆինա Սեն Պիեռ Ռաֆֆին
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 31, 1842(1842-08-31)[1][2][3]
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
Մահացել էմարտի 13, 1924(1924-03-13)[1][2][3] (81 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ
ԳերեզմանՄաունթ Օբերն գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԵրկերThe Woman's Era?
Մասնագիտությունլրագրող և սուֆրաժիստ
ԱմուսինGeorge Lewis Ruffin?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներFlorida Ruffin Ridley?
 Josephine St. Pierre Ruffin Վիքիպահեստում

Վաղ տարիներ և կրթություն

Ռաֆֆինը ծնվել է 1842 թվականի օգոստոսի 31-ին, Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում՝ մարտինիկացի հաջողակ դերձակ Ջոն Սեն Պիեռի և Էլիզաբեթ Մաթիլդա Մենհենիկի ընտանիքում։

Ռաֆֆինը հաճախել է Չարլսթաուն և Սալեմի հանրակրթական դպրոցներ, իսկ ավելի ուշ՝ մասնավոր դպրոց Նյու Յորքում։ Ավարտել է Բոուդինի դպրոցը[5]։

Գործունեություն

«Կանանց դարաշրջան» թերթի էջերից, 1894 թվականի մայիս

1869 թվականին Ռաֆֆինը Լյուսի Սթոունի և Ջուլիա Ուորդ Հաուի հետ դարձել է Բոստոնում Սուֆրաժիստուհիների ամերիկյան ասոցիացիայի (American Woman Suffrage Association) անդամ։ 1890-ականների կեսերին Ժոզեֆինան դարձել է Նոր անգլիական կանանց ակումբի (New England Women's Club) անդամ[6] առաջին կանանց խումբը ԱՄՆ-ում[7]։ Ռաֆֆինը նաև աֆրոամերիկացիների համար հրատարակել է «The Courant» թերթը և եղել է Կանանց մամուլի ասոցիացիայի (New England Woman's Press Association) անդամ։

1890 թվականից մինչև 1897 թվականը Ռաֆֆինը եղել է «Կանանց դարաշրջան» թերթի խմբագիրը, որն առաջին թերթն էր աֆրոամերիկացի կանանց համար, որ թողարկվում էր աֆրոամերիկուհու կողմից[8]։

1894 թվականին Ժոզեֆինանիր դստեր` Ֆլորիդա Ռաֆֆին Ռիդլիի և դպրոցի տնօրեն Մերի Լուիսա Բալդուինի հետ միասին ստեղծել է «Կանանց դարաշրջանի ակումբը» (հետագայում՝ Նոր դարաշրջանի ակումբ), որի հիմնական նպատակը սևամորթ կանանց իրավունքների պաշտպանությունն էր։

1895 թվականին Ռաֆֆինը կազմակերպել է Աֆրոամերիկուհիների ազգային ֆեդերացիան (National Federation of Afro-American Women)։ Նա հրավիրել է Ամերիկայի սևամորթ կանանց առաջին ազգային խորհրդաժողովը (National Conference of the Colored Women of America) Բոստոնում, որին մասնակցել են 14 նահանգներից 42 կանանց ակումբներ։ Մեկ տարի անց ֆեդերացիան միավորվել է Սևամորթ կանանց միության (Colored Women 's League) հետ` այդպիսով ստեղծելով Աևամորթ կանանց ակումբների ազգային ասոցիացիան (National Association of Colored Women Clubs), որտեղ Ռաֆֆինը փոխնախագահ էր[6]։

1900 թվականին Ժոզեֆինա Ռաֆֆինը պետք է մասնակցեր կանանց ակումբների ընդհանուր ֆեդերացիայի (General Federation of Women's Clubs) նիստին և լիներ միանգամից երեք կազմակերպությունների՝ Նոր դարաշրջանի ակումբի, Անգլիական կանանց ակումբի և Կանանց մամուլի ասոցիացիայի ներկայացուցիչ։ Սակայն նրան թույլ չեն տվել նիստի գնալ այն պատճառով, որ Նոր դարաշրջանի ակումբի բոլոր մասնակիցները սևամորթ են եղել։ Այս իրադարձությունը ստացել է «Ռաֆֆինի միջադեպ» անվանումը։ Դրանից հետո կանանց դարաշրջանի ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որ «Սևամորթ կանայք պետք է սահմանափակվեն իրենց ակումբներով, և այդ ժամանակ նրանց առջև նոր հնարավորություններ կբացվեն»[6]։

Անձնական կյանք

Ժոզեֆինան ամուսնացել է Ջորջ Լուի Ռաֆֆինի[9] հետ 1858 թվականին, երբ 16 տարեկան էր։ Նորապսակները տեղափոխվել են Լիվերպուլ, սակայն շուտով վերադարձել են Բոստոն[10]։ Նրանք ունեցել են հինգ երեխա՝ Հյուբերտը, որը իրավաբան է դարձել, Ֆլորիդա Ռիդլին,«Կանանց դարաշրջանի» համահիմնադիրը, Սթենլին, որը գյուտարար էր, Ջորջը, որը երաժիշտ էր և Ռոբերտը, որը մահացել է մեկ տարեկան հասակում։

Ժոզեֆինա Սեն Պիեռ Ռաֆֆին մահացել է երիկամաբորբից, 1924 թվականի մարտի 13-ին, Բոստոնի իր տանը, թաղված է Մաունթ Օբերն գերեզմանատանը (Mount Auburn Cemetery)[11]:

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆինա Սեն Պիեռ Ռաֆֆին» հոդվածին։