Ժան Դյոդոնե
Ալեքսանդր Ժան Դյոդոնե (ֆր.՝ Jean Alexandre Eugène Dieudonné, հուլիսի 1, 1906[1][2][3][…], Լիլ[4] - նոյեմբերի 29, 1992[1][2][3][…], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ)՝ ֆրանսիացի մաթեմատիկ, «Բուրբակի» խմբի հիմնադիրներից։Ավարտել է հայտնի բարձրագույն նորմալ (մանկավարժական) դպրոցը Փարիզում (ֆր.՝ École normale supérieure: Այլ անվանումներ՝ «ENS Ulm», «ENS de Paris», «Normale Sup» կամ պարզապես «Ulm») - ֆրանսիական պետական հաստատություն բարձրագույն կրթության ոլորտում, Ֆրանսիայի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարության ենթակայությամբ։ Եղել է Մոնտելի աշակերտը։ Հիմնական աշխատությունները վերաբերում են ֆունկցիոնալ անալիզի, ընդհանուր տոպոլոգիայի բնագավառներին, Լիի խմբերի տեսությանը, հանրահաշվական երկրաչափությանը, որտեղ նա եղել է իր նախկին աշակերտ Ալեքսանդր Գրոտենդիկի հետ համահեղինակ «Éléments de géométrie algébrique» հայտնի դասընթացը ստեղծելիս։ Կարևոր են նաև Դյոդոնեի աշխատությունները մաթեմատիկայի պատմության և դպրոցում մաթեմատիկայի ուսուցման սկզբունքների վերաբերյալ։
Գրքեր ռուսաց լեզվով
- Дьёдонне Ж. Основы современного анализа. М.: Мир, 1964
- Дьёдонне Ж. Линейная алгебра и элементарная геометрия. М.: Наука, 1972
- Дьёдонне Ж. Геометрия классических групп М.: Мир, 1974
- Дьёдонне Ж., Керрол Дж., Мамфорд Д. Геометрическая теория инвариантов. М.: Мир, 1974
Տես նաև
- Կարտան-Դյոդոնեի թեորեմ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Jean Alexandre Eugène Dieudonné Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (անգլ.՝ )
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Դյոդոնե» հոդվածին։ |