Ժակլին Մաքքենզի

Ժակլին Մաքքենզի (անգլ.՝ Jacqueline Susan McKenzie, հոկտեմբերի 24, 1967(1967-10-24)[1][2], Սիդնեյ, Ավստրալիա[3]), ավստրալիացի դերասան։

Ժակլին Մաքքենզի
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 24, 1967(1967-10-24)[1][2] (56 տարեկան)
Ծննդավայր՝Սիդնեյ, Ավստրալիա[3]
Քաղաքացիություն՝ Ավստրալիա
Մասնագիտություն՝կինոդերասանուհի, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և թատրոնի դերասանուհի
IMDb։ID 0571537
jacquelinemckenzie.com.au

Կենսագրություն

Ժակլին Մաքքենզին ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 24-ին Սիդնեյում, Ավստրալիա։ Ավարտել է Սիդնեյի դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտը, որտեղ տարբեր ժամանակներում սովորել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մել Գիբսոնը, Ջուդի Դևիսը, Քեյթ Բլանշետը և Ջեֆրի Ռաշը[4]։ Ժակլինի առաջնելույթը կինոյում և թատրոնում կայացել է գրեթե միաժամանակ՝ 1987 թվականին։ Նրա առաջին ֆիլմն էր «Wordplay» (Բառախաղ), իսկ ներկայացումը՝ Գրիֆինի թատրոնի «Child Dancing» (Մանկական պար) ներկայացումը[5]։

Մեծ արձագանք է գտել նրա դերը «Սափրագլուխներ» (1992) ֆիլմում, որտեղ Ժակլինի գործընկերը դերասան Ռասել Քրոուն էր։ Այդ ֆիլմից հետո Ժակլին Մաքքենզինն սկսեցին անվանել Ավստրալիայի ամենահեռանկարային դերասանուհին։ Հաջորդ երեք տարիների ընթացքում Ժակլինը խաղացել է վեց դեր և արժանացել չորս մրցանակի ավստրալիական կինոքննադատների կողմից։ Նախ «This won't Hurt a Bit» ֆիլմում և «Stark» սերիալում խաղացած դերերի համար նա «Australian Film Institute Award»-ում արժանացել է երկու մրցանակի (1993 թվական)։ Այնուհետև՝ 1994 թվականին, Ժակլինը երկու դեր է խաղացել «The Battlers» հեռուստաֆիլմում և «Traps» կինոֆիլմում։ 1995 թվականին «Halifax f.p: Lies of the Mind» հեռուստաֆիլմում խաղացած դերի համար արժանացել է «Best Actress in a Television Drama» մրցանակի, իսկ «Angel Baby» կինոնկարում խաղացած դերի համար արժանացել է «Best Actress in a Leading Role» մրցանակի։

1999 թվականին Ժակլինը նկարահանվել է ամերիկյան «Խորը կապույտ ծով» ֆիլմում և ստացել գրին քարտ՝ որպես ոչ սովորական ունակություններով հեռանկարային անձ։ Այդ ժամանակից ի վեր Ժակլին Մաքքենզին նկարահանվել է ամերիկյան կինոյում և հեռուստատեսությունում։ Ամենահիշվողը եղել է նրա գլխավոր դերը «4400» հեռուստասերիալում, որտեղ նկարահանվել է 2004-2007 թվականներին։ 2010 թվականին փոքր դեր է խաղացել «Հավայի 5.0» հեռուստասերիալում։

Ժակլինը զբաղվում է ոչ միայն դերասանական գործունեությամբ, այլև երաժշտությամբ։ 2007 թվականին նա ձայնագրել է մոտ վեց երգ, որոնք օգտագործվել են «4400» սերիալի եզրափակիչ եթերաշրջանում՝ որպես սաունդթրեք։

Անձնական կյանք

2009 թվականին Մաքքենզին դուստր է ունեցել[6]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակլին Մաքքենզի» հոդվածին։