Ժաբինկա

գյուղ Բելառուսում

Ժաբինկա (բելառուս․՝ Жабінка, ռուս.՝ Жабинка; իդիշ՝ זשאבינקע Zhabinke, լեհ.՝ Żabinka), քաղաք և նույնանուն շրջանի վարչական կենտրոն Բելառուսում՝ Բրեստի մարզում։ Համարվում է Բրեստի արբանյակ քաղաքը։ Ունի երկաթուղային կայարան Վարշավա- Բրեստ-Բառանովիչի-Մոսկվա երկաթգծի վրա, որը կարևորագույն դեր է խաղացել բնակավայրի հիմնադրման ու զարգացման գործում:։ Ընկած է Մուխավեց գետի ափին՝ Ժաբինկա գետի հետ նրա միախառնվելու վայրի մերձակայքում (հենց այդ գետի անունն է տրվել նաև քաղաքին)։ 2021 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 14 108[2][2]։Հիմնադրման պաշտոնական տարեթիվը համարվում է 1871 թվականը։ Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1816 թվականին։

Բնակավայր
Ժաբինկա
բելառուս․՝ Жабінка
ԴրոշԶինանշան

ԵրկիրԲելառուս Բելառուս
Առաջին հիշատակում1816
ԲԾՄ140 մետր
Բնակչություն14 418 մարդ (հունվարի 1, 2024)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ1641
Փոստային դասիչ225101
Ավտոմոբիլային կոդ1
Պաշտոնական կայքzhabinka.brest-region.by
Ժաբինկա (Բելառուս)##
Ժաբինկա (Բելառուս)

Ժողովրդագրություն

Բնակչության թվաքանակի փոփոխությունները[2][3][4][5][6][7][8]։
Բնակչության ազգային կազմը ըստ 2009 թվականի մարդահամարի տվյալների[9]
ընդամենը (2009)բելառուսներռուսներուկրաինացիներլեհերմոլդովացիներ
130841186290,66 %7565,78 %2962,26 %910,7 %170,13 %
ղազախներլատիշներհրեաներհայերթաթարներ
80,06 %50,04 %40,03 %40,03 %30,02 %

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաբինկա» հոդվածին։