Թուրա Բերգեր

նորվեգացի բիաթլոնիստ

Թուրա Բերգեր (նորվ.՝ Tora Berger, մարտի 18, 1981(1981-03-18), Ռինգերիկե, Բուսկերուդ, Նորվեգիա), նորվեգացի բիաթլոնիստուհի, օլիմպիական կրկնակի չեմպիոնուհի, աշխարհի ութակի չեմպիոնուհի, աշխարհի առաջնության բազմակի մրցանակակիր, բիաթլոնի աշխարհի գավաթակիր (2012/2013):

Թուրա Բերգեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝նորվ.՝ Tora Berger
Մասնագիտացում՝բիաթլոնիստ և դահուկորդ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 18, 1981(1981-03-18) (43 տարեկան)
Ծննդավայր՝Ռինգերիկե, Բուսկերուդ, Նորվեգիա
166 սանտիմետր
Քաշ՝56 կիլոգրամ

Մարզական կարիերա

Թուրա Բերգերը սկսեց զբաղվել դահուկավազքով 8 տարեկանից սկսած, բայց այնուհետև տեղափոխվեց բիաթլոն։ 1999/2000 մրցաշրջանում երիտասարդ Բերգերը նվաճեց իր առաջին մեդալը Եվրոպայի պատանիների առաջնությունում, իսկ այնուհետև՝ Աշխարհի պատանիների առաջնությունում։ Հաջորդ մրցաշրջանում նրա արդյունքները փոքր-ինչ նվազեցին, այդ պատճռով էլ պատանիների շրջանակում ելույթները ավարտելուց հետո տեղափոխվեց Եվրոպայի գավաթի առաջնություն։ Փորձ հավաքելով, Բերգերը 2001/2002 մրցաշրջանում նորամուտն է տոնում Աշխարհի գավաթում։ Սակայն ոչ արագությունը, ոչ էլ հրաձգությունը թույլ չեն տալիս Բերգերին հավակնել բարձր հորիզոնականների։ Համառորեն աշխատելով հրաձգության վրա, 2004/2005 մրցաշրջանում նա հասնում է հաջողությունների, որոնց շարքում կարելի է նշել նրա պարբերական հայտնվելը Աշխարհի գավաթի քսանյակում, երկու անագամ բարձրացավ պատվո հարթակ Թուրինի մրցափուլում, և ընդհանուր առմամբ զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը Բիաթլոնի Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում։ 2006 թվականին Թուրա Բերգերը առաջին անագամ նվաճում է մեդալ Աշխարհի առաջնությունում, և ևս երկու մեդալ մեկ տարի անց։

Վանկուվերի Օլիմպիական խաղերում նվաճում է ոսկե մեդալ անհատական մրցավազքում։ Սա դարձավ առաջին օլիմպիական ոսկե մեդալը Նորվեգիայի կանանց բիաթլոնի հավաքականում։ Բացի այդ, այս մեդալը 100-րդ ոսկե մեդալն էր Նորվեգիայի օլիմպիական հավաքականի պատմության մեջ։

2011/2012 մրցաշրջանում Բերգերը մասնակցություն ունեցավ Դահուկավազքի աշխարհի գավաթի առաջին մրցափուլում, որը անցկացվում էր նորվեգական Շուշենում, և այստեղ դարձավ չորրորդը 10 կմ ազատ ոճ մրցավազքում[1], ինչպես նաև օգնեց Նորվեգիայի պահեստային հավաքականին զբաղեցնել երկրորդ հորիզոնականը էստաֆետում, ընդ որում արագությամբ նա զիջեց միայն շվեդուհի Շառլոտ Կալլեին[2]։

2012 թվականին Ռուփոլդինգում հաղթեց իր առաջին ոսկե մեդալը անհատական մրցավազքում։Բերգերի դիրքերը Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում Վանկուվերից հետո բարելավվում էին տարեց տարի։

2012/2013 թվականների մրցաշրջանում կայուն հանդես գալը ոչ միայն դարձավ նրա կարիերայի լավագույն շրջանը, այլև պատմական մի քանի ռեկորդներ սահմանվեցին կանանց բիաթլոնում։ Անցկացված 34 մրցափուլերից 15-ում Բերգերը բարձրացել է պատվո հարթակ առաջին տեղով և ևս 9 անգամ երկրորդ և երրորդ հորիզոնականներով (թիմային արդյունքներն էլ միասին)։ Նույն մրցաշրջանում նրան հաջողվեց մեդալ նվաճել յուրաքանչյուր Աշխարհի առաջնության մրցավազքերում (4 ոսկի և 2 արծաթ)։ Այս մրցաշրջանի ավարտի արդյունքներով Բերգերը հաղթեց ընդհանուր հաշվարկում և փոքր հաշվարկը բոլոր չորս մարզաձևերի։

2013/2014 մրցաշրջանի ավարտին ավարտեց իր կարիերան, դառնալով երկրորդը Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում, և առաջին տեղից զիջում էր միայն 19 միավոր։

2014 թվականի ապրիլի 5-ին Մոսկվայում անցկացված «Չեմպիոնների մրցավազքում» Բերգերը դարձավ երկրորդը մասս-մեկնարկում և հինգերորդը խառը էստաֆետում (սլովենացի Յակով Ֆակի հետ դուետում)։

Նվաճումներ

Թուրա Բերգերը ունի ոսկե մեդալներ Աշխարհի առաջնության բոլոր մրցաձևերում, բացառությամբ սպրինտի, որտեղ նա չի կարողացել ոսկե մեդալ նվաճել։ 2012 թվականին Նորվեգիայի սպորտային լրագրողների ասոցացիայի կողմից ճանաչվել է «Տարվա մարզուհի», դառնալով երկրում առաջին կին-բիաթլոնիստուհին, որն արժանացավ նման մրցանակի[3]։

2013 թվականին չեխական Նովե Մեստոյում անցկացվող Աշխարհի առաջնությանը կրկնեց իր հայրենակից Լիվ-Գրեթե Շյելբրեյդի հաջողությունները, հաղթելով 4 ոսկե մեդալ մեկ առաջնությունում, դառնլով աշխարհի ութակի չեմպիոն։

2013 թվականին Սոչիյում Աշխարհի գավաթի մրցափուլին կրկնեց Մագդալենա Ֆորսբերգի համաշխարհային ռեկորդը պատվո հարթակին անհատական մրցավազքերում 10 անգամ բարձրանալով։ Իսկ եթե հաշվի առնենք էստաֆետը (12 պատվո հարթակ), ապա գերազանցում է Ֆորսբերգին։

Հանդիսանում է աշխարհում միակ բիաթլոնիստուհին, որը նվաճել է բոլոր Բյուրեղյա գլոբուսները մեկ մրցաշրջանում։ 2012/2013 մրցաշրջանում նվաճեց՝ Մեծ բյուրեղյա գլոբուսը, չորս փոքր բյուրեղներ անհատական մրցավազքերում և երկու փոքր բյուրեղներ հավաքականի կազմում։ Նույն տարում Նորվեգիայի կանանց հավաքականը Բերգերի գլխավորությամբ նաճեց Ազգերի գավաթը, բայց տղամարդկանց հավաքականը չկարողացավ հաղթել, և կրկնել նախկինում Նորվեգիայի հավաքականի կողմից գրանցած ռեկորդը չհաջողվեց։

Բերգերին է պատկանում կանանց շրջանում մեկ գավաթային մրցաշրջանում հավաքած միավորների ռեկորդը։ 2012/2013 մրցաշրջանում նա հավաքել էր 1234 միավոր։

Անձնական կյանք

Թուրա Բերգերը նորվեգացի դահուկորդ և բիաթլոնիստ Լարս Բերգերի փոքր քույրն է։

2010 թվականի հունիսի 19-ին տեղի ունեցավ նրա ամուսնությունը Թրոնդ Թեվդալի հետ, որի հետ նա ծանոթ էր 10 տարի։ Ամուսնությունը տեղի ունեցավ Լեշայի եկեղեցում։

2009 թվականին նրա մոտ աղտորոշվեց մաշկի քաղցկեղ[4]։ Նրան վիրահատություն կատարեցին և նրա շնորհիվ, որ հիվանդությունը վաղ շրջանում էր հայտնաբերվել, Թուրա Բերգերը առողջացավ։ Ավելին, այսպիսի աղտորոշմամբ նա ոչ միայն չավարտեց իր մարզական կարիերան, այլև հաջող հանդես եկավ Վանկուվերի Օլիմպիական խաղերում[5]։

2015 թվականի ապրիլի 14 Բերգերը մայր դարձավ։ Նա լույս աշխարհ բերեց որդուն։

XXII-րդ Ձմեռային Օլիմպիական խաղեր Սոչի

Ռեկորդներ

Օլիմպիական խաղեր

ՄրցույթԱնհատականՍպրինտՀետապնդումՄասս-մեկնարկԷստաֆետԽառը էստաֆետ
2006 Թուրին13-րդ23-րդ18-րդ25-րդ5-րդ
2010 ՎանկուվերՈսկի33-րդ5-րդ18-րդ4-րդ
2014 Սոչի16-րդ10-րդԱրծաթ14-րդԲրոնզՈսկի

Աշխարհի առաջնություն

ՄրցույթԱնհատականՍպրինտՀետապնդումՄասս-մեկնարկԷստաֆետԽառը էստաֆետ
2005 Հոխֆիլցեն21-րդ11-րդ19-րդ13-րդ5-րդ
2005 Խանտի-Մանսիյսկ10-րդ
2006 ՊոկլյուկաԱրծաթ
2007 Ռազուն Անտերսելվա4-րդ10-րդ19-րդ25-րդԲրոնզԲրոնզ
2008 Էստերսունդ4-րդ4-րդ4-րդԱրծաթ6-րդ
2009 ՓհենչանԲրոնզ19-րդ9-րդ15-րդ11-րդ4-րդ
2010 Խանտի-ՄանսիյսկԱրծաթ
2011 Խանտի-Մանսիյսկ10-րդ7-րդ5-րդԲրոնզ5-րդՈսկի
2012 ՌուփոլդինգՈսկի6-րդ4-րսՈսկիԲրոնզՈսկի
2013 Նովե ՄեստոՈսկիԱրծաթՈսկիԱրծաթՈսկիՈսկի

Անհատական հաղթանակներ

28 հաղթանակ (7 Սպր, 9 Հետ, 5 Անհ, 7 ՄՄ)

ՄրցաշրջանՏարիՎայրՄարզաձևԱռաջնություն
2007/08
2 հաղթանակ
(1 Սպր, 1 Հետ)
դեկտեմբեր 2, 2007 Կոնտիոլախտի10 կմ ՀետապնդումԲիաթլոնի աշխարհի գավաթ
հունվար 5, 2008 Օբերհոֆ7.5 կմ ՍպրինտԲիաթլոնի աշխարհի գավաթ
2008/09
2 հաղթանակ
(1 Սպր, 1 ՄՄ)
հունվար 22, 2009 Ռազուն Անտերսելվա7.5 կմ ՍպրինտԲիաթլոնի աշխարհի գավաթ
մարտ 22, 2009 Թրոնհեյմ12.5 կմ մասս-մեկնարկԲիաթլոնի աշխարհի գավաթ
2009/10
2 հաղթանակ
(1 Սպր, 1 Անհ)
դեկտեմբեր 5, 2009 Էստերսունդ7.5 կմ ՍպրինտԲիաթլոնի աշխարհի գավաթ
փետրվար 18, 2010 Վանկուվեր15 կմ ԱնհատականՁմեռային Օլիմպիական խաղեր
2010/11
6 հաղթանակ
(2 Սպ, 2 ՀԵտ, 1 Անհ, 1 ՄՄ)
դեկտեմբեր 16, 2010 Պոկլյուկա15 կմ ԱնհատականԲիաթլոնի աշխարհի գավաթ
հունվար 15, 2011 Ռուփոլդինգ7.5 կմ ՍպրինտԲիաթլոնի աշխարհի գավաթ
հունվար 16, 2011 Ռուփոլդինգ10 կմ ՀետապնդումԲիաթլոնի աշխարհի գավաթ
հունվար 21, 2011 Ռազուն Անտերսելվա7.5 կմ ՍպրինտԲիաթլոնի աշխարհի գավաթ
հունվար 22, 2011 Ռազուն Անտերսելվա12.5 կմ մասս-մեկնարկԲիաթլոնի աշխարհի գավաթ
փետրվար 6, 2011 Փրեսք Այլ10 կմ ՀետապնդումԲիաթլոնի աշխարհի գավաթ
2011/12
4 հաղթանակ
(2 Հետ, 1 Անհ, 1 ՄՄ)
դեկտեմբեր 4, 2011 Էստերսունդ10 կմ ՀետապնդումԲիաթլոնի աշխարհի գավաթ
հունվար 15, 2012 Նովե Մեստո10 կմ ՀետապնդումԲիաթլոնի աշխարհի գավաթ
մարտ 7, 2012 Ռուփոլդինգ15 կմ ԱնհատականԲիաթլոնի աշխարհի առաջնություն
մարտ 11, 2012 Ռուփոլդինգ12.5 կմ մասս-մեկնարկԲիաթլոնի աշխարհի առաջնություն
2012/13
11 հաղթանակ
(2 Սպր, 4 Հետ, 2 Անհ, 3 ՄՄ)
նոյեմբեր 29, 2012 Էստերսունդ15 կմ ԱնհատականԲիաթլոնի աշխարհի գավաթ
դեկտեմբեր 1, 2012 Էստերսունդ7.5 կմ ՍպրինտԲիաթլոնի աշխարհի գավաթ
դեկտեմբեր 2, 2012 Էստերսունդ10 կմ ՀետապնդումԲիաթլոնի աշխարհի գավաթ
դեկտեմբեր 16, 2012 Պոկլյուկա12.5 կմ մասս-մեկնարկԲիաթլոնի աշխարհի գավաթ
հունվար 13, 2013 Ռուփոլդինգ12.5 կմ մասս-մեկնարկԲիաթլոնի աշխարհի գավաթ
հունվար 19, 2013 Ռազուն Անտերսելվա10 կմ ՀետապնդումԲիաթլոնի աշխարհի գավաթ
փետրվար 10, 2013 Նովե Մեստո10 կմ ՀետապնդումԲիաթլոնի աշխարհի առաջնություն
փետրվար 13, 2013 Նովե Մեստո15 կմ ԱնհատականԲիաթլոնի աշխարհի առաջնություն
մարտ 1, 2013 Օսլո7.5 կմ ՍպրինտԲիաթլոնի աշխարհի գավաթ
մարտ 2, 2013 Օսլո10 կմ ՀետապնդումԲիաթլոնի աշխարհի գավաթ
մարտ 3, 2013 Օսլո12.5 կմ մասս-մեկնարկԲիաթլոնի աշխարհի գավաթ
2013/14
1 հաղթանակ
(1 ՄՄ)
հունվար 5, 2014 Օբերհոֆ12.5 կմ մասս-մեկնարկԲիաթլոնի աշխարհի գավաթ
*Results are from IBU races which include the Բիաթլոնի աշխարհի գավաթ, Բիաթլոնի աշխարհի առաջնություն և Ձմեռային Օլիմպիական խաղեր.

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրա Բերգեր» հոդվածին։