Թոնի Գարն

Անտոնիա (Թոնի) Գարն (գերմ.՝ Antonia "Toni" Garrn), հուլիսի 7, 1992(1992-07-07)[1], Համբուրգ, Գերմանիա), գերմանացի թոփ-մոդել։ Նա մտել է նորաձևության ինդուստրիայի մեջ «Քելվին Քլայն» բրենդի հետ բացառիկ պայմանագիր կնքելուց հետո[2][3]։

Թոնի Գարն
գերմ.՝ Antonia Garrn
Ծնվել էհուլիսի 7, 1992(1992-07-07)[1] (31 տարեկան)
ԾննդավայրՀամբուրգ, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունCampion School?
Մասնագիտությունմոդել և դերասանուհի
Կայքtonigarrn.com
 Toni Garrn Վիքիպահեստում

Պատանեկություն

Գարնը ծնվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Հայրը նավթարդյունաբերող է, իսկ մայրը՝ ձեռնարկատեր[2]։ Գարնն ունի ավագ եղբայր՝ Նիկլասը, որը նույնպես աշխատում է որպես մոդել։ Հետագայում մոդելը տեղափոխվել է Լոնդոն, իսկ հետո՝ Աթենք, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել են Համբուրգ[2]։ Վեց տարեկանում Գարնը հաճախել է դաշնամուրի դասերի[2][4][5][6]։

13 տարեկանում[2]՝ 2006 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակիր, հայրենի Համբուրգում Գարնին հայտնաբերել է մի սկաուտ, իսկ հետո պայմանագիր է կնքել Նյու Յորքի «Women Management» գործակալության հետ[3][7]։

Գարնի մայրենի լեզուները անգլերենն ու գերմաներենն են, նա նաև վարժ խոսում է ֆրանսերեն[8]։

Գործունեություն

Թոնի Գարնը 2017 թվականին

15 տարեկանում Գարնը Նյու Յորքում «Calvin Klein» գարուն/ամառ 2008 թվականի ապրանքանիշի ցուցադրությունում կատարել է իր դեբյուտը որպես մոդել։ Այնուհետեւ նա դարձել է «Calvin Klein»-ի գովազդային արշավի դեմքը։ 2009 թվականին Գարնը մասնակցել է այնպիսի հայտնի ապրանքանիշերի 60 ցուցադրությունների, ինչպիսիք են Ստելլա Մաքքարթնին, «Dior»-ը, «Louis Vuitton»-ը, «Chanel»-ը, «Hermès»-ը, «Dolce & Gabbana»-ն, «Michael Kors»-ը։

Նա նկարահանվել է այնպիսի ամսագրերի համար, ինչպիսիք են՝ «Vogue», «Muse», «Elle», «Numéro», «Glamour», «Marie Claire», «Another Magazine», «Harper's Bazaar», «i-D», ինչպես նաև «Tush» և «V»։ Նա նաև լուսաբանել է 2009 թվականի փետրվարյան «Numéro» հրատարակությունը[9]։

2012 թվականի սկզբին Գարնը կրկին ընդգրկվել է միջազգային models.com մոդելային կայքի «Թոփ-50 մոդելների» ցուցակում՝ զբաղեցնելով 20-րդ տեղը[10]։ 2009 թվականին նա զբաղեցրել է 11-րդ տեղը։

2014 թվականին Գարնը համագործակցել է գերմանական «Closed» ապրանքանիշի հետ, ինչպես նաև ստեղծել ջինսերի սեփական շարքը։ Վաճառքից ստացված գումարը նվիրաբերվել է մի բարեգործական կազմակերպության, որը մասնագիտացած է Աֆրիկայում երիտասարդ աղջիկների կրթության մեջ[11]։

Նա հանդիսանում էր այնպիսի ապրանքանիշերի գովազդային դեմքը, ինչպիսիք էին՝ «Prada», «Versace», «Cartier», «Jill Stuart», «Fendi», «Chloé», «Giorgio Armani», «Hugo Boss», «Zara», «H&M», «Dior», «Donna Karan», «JOOP!», «Shiseido», «Filippa K», «J. Crew», «Neiman Marcus», «Givenchy», «Tommy Hilfiger», «Juicy Couture», «Massimo Dutti», «Max Mara», «Peek & Cloppenburg», «Express», «Ralph Lauren», «Burberry», «L’Oréal», «Biotherm», «NARS Cosmetics», «Mango», «Ann Taylor», «Blumarine», «Aigner», «Lancel», «Alexandre Vauthier», «Elie Saab», «Calzedonia», «Seafolly» և «Schwarzkopf»[3][9]։

Աշխատել է այնպիսի լուսանկարիչների հետ, ինչպիսիք են Սթիվեն Մեյզելը, Փիթեր Լինդբերգը, Կարլ Լագերֆելդը, Մանֆրեդ Բաումանը, Պաոլո Ռովերսին, Մարիանո Վիվանկոն, Մայլզ Օլդրիջը, Քրեյգ Մակդինը, Կորին Դեյը, Կամիլա Օքրանսը, Էլեն ֆոն Ունվերտը, Մերտը և Մարկուսը, Վիկտոր Դեմարշելյեն, Դևիդ Բելմիրը, Գրեգ Կադելը և Մարիո Տեստինոն[12]։

2011 թվականին Գարնը սկսել է համագործակցել «Victoria's Secret»-ի հետ՝ առաջին անգամ նկարահանվելով նրա «Victoria's Secret Fashion Show 2011»-ի ցուցադրությանը և «PINK-line»-ի ֆոտոսեսիայի նկարահանումներին Շաննա Շեյքի հետ։ 2010 թվականին կայացել է «Victoria's Secret»-ի նորաձև ցուցադրության համար նրա առաջին քասթինգը, սակայն արդյունքում նա չի ընտրվել։

2012 թվականի ապրիլին ԶԼՄ-ները սխալմամբ հայտնել են, որ Գարնը դարձել Է «Victoria's Secret»-ի «հրեշտակը»[13]։ Դրանից կարճ ժամանակ անց պարզվել է, որ նա դարձել է «Dream Angel» գովազդային ընկերության ապրանքանիշի դեմքը՝ Էրին Հիթերթոնի և Լինդսեյ Էլինգսոնի հետ, ինչպես նաև հանդես է եկել «Angels in love» գովազդում՝ գլխավոր դերակատար Էլիզա Թեյլորի հետ[14]։

2012 թվականի ապրիլի 17-ին Գարնը և մյուս «հրեշտակները»՝ Էրին Հիթերթոնը և Լինդսեյ Էլինգսոնը, թողարկել են «Victoria's Secret Love Is Heavenly» օծանելիքը Սոհոյի «Victoria's Secret» խանութում[15]։ 2018 թվականին նա երկար ընդմիջումից հետո կրկին հայտնվել է շոուբիզնեսում[16]։

Ֆիլմ

2016 թվականին Գարնը ստացել է Ռիվա Սթենքամփի դերը «Lifetime» հեռուստաալիքի «Օսկար Պիստորիուս. մարդասպանը, որը վազում է դանակի շեղբերով» ֆիլմում։ Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է 2013 թվականի փետրվարի 14-ին հայտնի վազորդ Օսկար Պիստորիուսը դատապարտվել իր սիրեցյալի՝ մոդել Ռիվա Սթենքամփի սպանության համար[17]։ Նույն թվականին մոդելը խաղացել է «You Are Wanted» գերմանական դրամատիկական սերիալի առաջին երկու էպիզոդներում։ 2019 թվականին նա երկրորդ պլանի դեր է խաղացել «Սարդ-մարդ։ Տնից հեռու» ֆիլմում։

Բարեգործություն

2014 թվականին Գարնը դարձել է «Because I Am a Girl» խմբի դեսպանը և մի քանի միջոցառումներ անցկացրել՝ ի պաշտպանություն «Plan International»-ի։ 2016 թվականի փետրվարին նա հիմնադրել է «Toni Garrn Foundation» հիմնադրամը, որի նպատակն է միջոցներ հավաքել այն նախագծերի համար, որոնք քարոզում և պաշտպանում են մղում աղջիկների իրավունքները[18]։

Ֆիլմագրություն

ՏարիԱնվանումԴերԾանոթագրություն
2011«Life + Times: Empire State of Mind»խաղում է ինքն իր կերպարըկարճամետրաժ կինոնկար
2016«Տեղաշարժ»կարճամետրաժ կինոնկար
2017«Մահճակալի տակ»Լիզա
2017«Հետախուզման մեջ»Կատիաէպիզոդ 2
2017«Օսկար Պիստորիուս. դանակից փախչող մարդասպանը»Ռիվա Ստենքամփ
2018«Մեղր գլխին»
2019«Բեռլին, ես սիրում եմ քեզ»Հիզեր
2019«Սարդ-մարդ։ Տնից հեռու»The Seamstress
2020«Երազների երկիր»Սառա

Անձնական կյանք

Կարիերայի սկզբում Գարնը ապրել է Նյու Յորքի Մանհեթենի շրջանում իր լավագույն ընկերուհու՝ Էլի Սթիվենսի հետ[3]։2010 թվականի փետրվարին նա բաց է թողել նորաձևության շաբաթը, որպեսզի կենտրոնանա ավարտական քննությունների վրա[3]։

2013-2014 թվականներին Գարնը հարաբերությունների մեջ էր դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ[19]։2019 թվականի Սուրբ ծննդին նա նշանվել է դերասան Ալեքս Պետիֆերի հետ[20]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոնի Գարն» հոդվածին։